Մամուլի տեսություն  31-07-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28606-Մամուլի_տեսություն_31_07_2016
Եմենի նախկին նախագահ՝ Ալի Աբոլլահ Սալեհը հանդես է եկել Սաուդյան Արաբիայի հետ ուղղակի բանակցություն վարելու  առաջարկությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2016 14:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  31-07-2016

Եմենի նախկին նախագահ՝ Ալի Աբոլլահ Սալեհը հանդես է եկել Սաուդյան Արաբիայի հետ ուղղակի բանակցություն վարելու  առաջարկությամբ։

Ղոդս

Եմենի նախկին նախագահ՝ Աբդոլլահ Սալեհ-«Իրանը որևէ ռազմական հովանավորություն չի ցուցաբերել մեզ»

Արաբական ոտնձգիչ կոալիցիայի կողմից Եմենի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հայտարարվելու հետ միաժամանակ , Եմենի նախկին նախագահը պահանջել է դադարեցնել այդ երկրի դեմ հարձակումները և Ռիադի հետ ուղղակի բանակցություններ անցկացնել մի չեզոք երկրում։Ալի Աբդոլլահ Սալեհը Սանաայում իր կուսակցության առաջնորդների հետ գումարած նիստում Սաուդյան Արաբիային կոչելով մեծ եղբայր ասել է․-«Մենք պատրաստ ենք բանակցել Սաուդյան Արաբիայի հետ և ուզում ենք այս բանակցությունները տեղի ունենան Քուվեյթում , Օմանում կամ որևէ այլ երկրում ,որտեղ կառաջարկի մեր «մեծ եղբայրը», իհարկե այն պայմանով ,որ դադարեցվի Եմենի դեմ պատերազմը»,ասել է նա։

Սալեհը նշել է․-«Սաուդյան Արաբիայի հետ բանակցելու իմ դիմումը ներկայացվել է Ժողովրդական Կոնգրես կուսակցության և հուսիների կողմից»։

Սալեհը նաև ասել է,որ պատերազմի ընթացքում Իրանից որևէ քաղաքական կամ ռազմական աջակցություն չի ստացել։

---

Ղոդս

Թրամփը հակազդել  է ամերիկացի մուսուլման զինվորի հոր արտահայտություններին

ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու՝ Դոնալդ Թրամփը Իրաքում սպանված մուսուլման զինվորի հորը խիստ քննադատության է ենթարկել:Հիշյալ անձնավորությունը Դեմոկրատական կուսակցության  համագումարում ,որի ընթացքում Հիլարի Քլինթոնը ընտրվեց,որպես  նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածու, խստորեն քննադատել էր միլիարդատեր Թրամփին։

Խեզեր Խանը ,որ  2004 թ․-ին Իրաքում տեղի ունեցած բախումների ժամանակ սպանված բանակի ցամաքային ուժերի կապիտան՝  Հոմայունի հայրն է,հինգշաբթի օրը դրվատել է Հիլարի Քլինթոնին և խստորեն քննադատել է Դոնալդ Թրամփին մուսուլմանների ու էմիգրանտների նկատմամբ որդեգրած դիրքորոշման համար։Նա Դեմոկրատական կուսակցության նիստի ընթացքում խոսքն ուղղելով Թրամփին ասելէ․-« Դուք ոչ մի զոհաբերություն չեք արել և ոչ մի կորուստ չեք ունեցել»։

Թրամփը սուր հակազդեցություն է ցուցաբերել այդ հայտարարությանը։

Նա ասել է․-«Ես տքնաջան աշխատանք եմ տանում։ Ես հազարավոր աշխատատեղեր եմ ստեղծել , ես մեծ շենքեր եմ կառուցել և մեծ հաջողություններ եմ ունեցել։ Ես կարծում եմ ,որ շատ մեծ գործեր եմ կատարել»։

Խեզեր Խանը հինգշաբթի երեկոյան Դեմոկրատական ներկայացուցիչների ներկայությամբ ասել է որ Թրամփը իր ժամանակը հատկացնում է մուսուլմանների վարկաբեկելուն , ուստի նա հարգված չէ այլ փոքրամասնությունների , կանանց, դատավորների ու իր կուսակցության անդամների  կողմից։ Նա ցանկանում է պատնեշներ ստեղծել ու մեզ այս երկրից վտարել։

---

News.am

Լրատվամիջոցներ. Մերկելի ոսկե դարն ավարտին է մոտենում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար ոսկե դարն ավարտին է մոտեցել, եւ հայտնի չէ՝ նա կկարողանա՞ երկիրը նույն հաջողությամբ կառավարել մութ ժամանակներում, ինչպես նախկինում, փոխանցում է Politico-ն:

Նշվում է, որ վերջին տասնամյակը, որը համընկել է, Մերկելի իշխանության ղեկին լինելուն, Գերմանիայի համար իսկապես ոսկե դար էր: Այսպես, երկիրը հաջողությամբ հաղթահարեց տնտեսական ճգնաժամը, քաղաքականապես դարձավ Եվրոպայում գերակայող ուժ, եւ ընդհանրապես առավել ազատական, տոլերանտ եւ բարեհոգի, ինչը Գերմանիան դարձրեց ապրելու համար գրավիչ երկիր:

Սակայն այսօր այդ առաջընթացը կասկածներ է հարուցում: Հասարակության տրամադրությունները նկատելիորեն փոխվել են այն բանից հետո, երբ երկիր ժամանեցին հարյուր հազարավոր փախստականներ: Զանգվածային միգրացիայի եւ ահաբեկչության վախի ֆոնին տեղի ունեցավ «Գերմանիայի համար այլընտրանք» աջակողմյան կուսակցության վերելքը: Իսկ Մերկելն արդեն ավելի թույլ եւ խոցելի է թվում:

Գերմանիայի տնտեսությունը ցուցադրում է որոշ թուլության նշաններ, նշել է պարբերականը: Մասնավորապես՝ խնդիրներ են ծագել այնպիսի ծանր քաշայինների մոտ, ինչպիսին են՝ Volkswagen-ը եւ Deutsche Bank-ը:

Այժմ երկիր է եկել բռնությունը. մի քանի օրվա ընթացքում հրեշավոր հարձակումների հերթագայությունը ցնցել է ազգին, որն առանց այն էլ հենման կետը կորցնելու սահմանին էր: Ինչ-որ լավ բանն ավարտվել է, եւ հայտնի չէ՝ ինչ կլինի հետո, եզրափակում է հեղինակը:

---

Tert.am

Մարդասիրական միջանցքներով տասնյակ ընտանիքներ լքել են Հալեպի արևելյան շրջանները

Տասնյակ խաղաղ բնակիչներ հեռացել են սիրիական բանակի կողմից արգելապատված Հալեպի արևելյան շրջաններից մարդասիրական միջանցքներով, այդ մասին հայտնել է ՍԱՆԱ գործակալությունը: 

Գործակալության տվյալներով՝ փախստականները ոտքով հասել են Սալահ-էդ-Դին թաղամաս, որտեղ նրանց դիմավորել են սիրիացի զինծառայողները և սիրիական Կարմիր մահիկի կազմակերպության աշխատակիցները: Վերջիններս օգնել են նրանց հասնել իշխանությունների կողմից տրամադրվող հանրակացարան:

Ուրբաթ օրը Հալեպի նահանգապետ Մուհամմեդ Մարվան Էլբին հայտարարել է, որ ահաբեկիչները «խոչընդոտում են Հալեպի արևելյան թաղամասերից մի քանի տասնյակ ընտանիքների տարհանմանը»: Նա հայտնել է, որ սիրիական բանակի պաշտպանության տակ գտնվող Հալեպի արևմտյան հատվածի քաղաքային իշխանությունները ստեղծել են բոլոր անհրաժեշտ պայմանները խաղաղ բնակիչներ ընդունելու համար:

Հուլիսի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան և Դամասկոսը մասշտաբային մարդասիրական գործողություն են սկսում Հալեպում: Նրա խոսքերով՝ քաղաքից դուրս գալու համար կստեղծվի չորս միջանցք՝ երեքով Հալեպից կկարողանան դուրս գալ խաղաղ բնակիչները և զենքը վայր դրած գրոհայինները, իսկ չորրորդը նախատեսված է զենքով գրոհայինների համար:

---

Armradio.am

Ղարաբաղյան խնդիրն ու ռուսական նախաձեռնությունները

 

Այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունները վերլուծելով` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հստակեցրեց, որ  Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը տնտեսական հարցեր լուծելու նպատակ ունի, սակայն մինչ այդ նպատակին հասնելը դեռ բազմաթիվ չլուծված հարցեր պետք է կարգավորվել՝ այդ թվում նաև ղարաբաղյան խնդիրը:  Պարզորոշ երևում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն առայժմ պասիվ վիճակում է և գլխավոր դերակատարությունն իր ձեռքն է վերցրել Մոսկվան, բայց լուծման համար հատկացված ժամանակն էլ անսպառ չէ:

Կարճ ժամանակում Մոսկվան պետք  է կարողանա «սիրաշահել» Բաքվին՝ տարածքներ մատուցելով։ «ՌԴ- ն  կամաց-կամաց իր ձեռքն է վերցնում ՀՀ արտաքին քաղաքականությունը: Փորձում է նաև անվտանգության համար պատասխանատվության հարցը վերցնել իր հսկողության տակ՝ տարածքների դիմաց:  Թե որքանով երկարատև ու երաշխավորված կլինի ՀՀ անվտանգությունը՝ դա էլ է հարց»,- ասում է Նավասարդյանը։

Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում, որ Ադրբեջանում էլ թուրքական ԶՈՒ-ի ներկայություն ապահովվի՝ նկատեց Բորիս Նավասարդյանը: Եվ եթե ՌԴ- ն մինչև ԱՄՆ նոր նախագահի պաշտոնամուտը՝ մինչև  եկող տարվա հունվար, Ղարաբաղի հարցում չկարողանա հաջողություն գրանցել, ապա ԱՄՆ-ի  նոր նախագահը կրկին խնդիրը կտեղափոխի ԵԱՀՄ ՄԽ շրջանակներ, ասաց Նավասարդյանը: