Հայաստանում ընդդիմությունը Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28693-Հայաստանում_ընդդիմությունը_Սերժ_Սարգսյանի_հրաժարականն_է_պահանջում
Երևանի կառավարության ընդդիմադիրները ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի և նրա կառավարության հրաժարականն են պահանջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2016 13:20 Asia/Tehran
  • Հայաստանում ընդդիմությունը Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում

Երևանի կառավարության ընդդիմադիրները ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի և նրա կառավարության հրաժարականն են պահանջում:

 

Հայաստանի հազարավոր քաղաքացիներ մայրաքաղաք Երևանում ցույցեր անցկացնելով կրկին անգամ երկրի նախագահ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում:

Սերժ Սարգսյանը 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում  Հայաստանի ժողովրդի ձայների մոտ 50 տոկոսը շահեց: Իսկ հինգ տարի անց 2013 թվականին անցկացված նախագահական ընտրություններին կարողացավ այդ 50 տոկոս ձայներին ավելացնել ևս 6 տոկոս: Դա այն դեպքում երբ ընդդիմության վարկանիշն իջել է: Ինչը ցույց է տալիս,որ Սարգսյանի կառավարության ընդդիմադիրները փոքրամասնություն են կազմում և չեն կարող ծնկի բերել Երևանի կառավարությանը:

Հայաստանյան հարցերի շատ փորձագետների կարծիքով արտասահմանյան ներդրումներ կատարելու մեջ Սերժ Սարգսյանի կառավարության ձախողումը և ներքին ու տարածաշրջանային նախագծերի մեծ մասի շահագործման չհանձնվելը և Ղարաբաղյան տարածքի սեփականատիրության շուրջ Ադրբեջանի հետ կայացած վերջին համաձայնությունները Երևանի կառավարության թույլ կետերն են համարվում: Սակայն այս կապակցությամբ Երևանի կառավարության ընդդիմադիրները ուղղակի ու պաշտոնական հայտարարություն չեն կատարել: Նույնիսկ Երևանի կառավարության հաղորդագրությունում անդրադարձ չի եղել այդ թեմաներին: Ընդդիմության պահանջներն են՝ Սարգսյանի  հրաժարականը և  «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է  սույն թվականի հունիսի 20-ին : Նա մեղադրվում է Երեւանում պետական շենքեր եւ կապի կենտրոններ գրավելու մտադրության մեջ : Նա նախքան կալանավորվելը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել էր ,որ Սարգսյանի իշխանությունը բանակցություններով վերջ չի գտնի և պետք է օրակարգում ընդգրկել զինյալ պայքարը:

Նշենք,որ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի կառավարության մի խումբ զինված ընդդիմադիրներ հարձակվեցին Երևանի Էրեբունի թաղամասում  գտնվող Ոստիկանության շենքի վրա և  պատանդ վերցրեցին մի խումբ ոստիկանների: Այդ թվականից անարխիա է տիրում Երևանում: Այդ ընթացքում Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ցույց կազմակերպելով իրենց համերաշխությունը հայտնեցին զինյալ խմբին: Պատանդառուները և բողոքարարները Հայաստանի Ազգային ժողովի մի քանի պատգամավորների հետ դրական կապեր հաստատելով իրենց պահանջները ներկայացրեցին Երևանի կառավարությանը: Սակայն մինչ այսօր ոչ մի լուր չի հրապարակվել պատանդառուների և բողոքարարների պահանջներին ընթացք տրվելու և դրանք  իրականացնելու վերաբերյալ: Դա նշանակում է ,որ Սերժ Սարգսյանի կառավարությունը  ընդդիմադիրներին դիմակայելու ընթացքում  կարևորություն չի տվել նրանց պահանջներին: