Սաուդյան Արաբիան ձգտում է ընդմիշտ դուրս գալ ՄԱԿ-ի սև ցուցակից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i28786-Սաուդյան_Արաբիան_ձգտում_է_ընդմիշտ_դուրս_գալ_ՄԱԿ_ի_սև_ցուցակից
Սաուդյան Արաբիայի անունը ժամանակավոր դուրս է բերվել պատերազմի շրջանում մանուկների իրավունքների խախտման մասին ՄԱԿ-ի սև ցուցակից, սակայն այդ երկիրը դեռ բավարար փաստաթղթեր չի ներկայացրել միջազգային այդ կառույցին եմենցի մանուկների դեմ իրականացված սպանությունը քննարկելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2016 12:07 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան ձգտում է ընդմիշտ դուրս գալ ՄԱԿ-ի սև ցուցակից

Սաուդյան Արաբիայի անունը ժամանակավոր դուրս է բերվել պատերազմի շրջանում մանուկների իրավունքների խախտման մասին ՄԱԿ-ի սև ցուցակից, սակայն այդ երկիրը դեռ բավարար փաստաթղթեր չի ներկայացրել միջազգային այդ կառույցին եմենցի մանուկների դեմ իրականացված սպանությունը քննարկելու համար:

Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի դիվանագետները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մինչ օրս բավարար ապացույցներ չի ներկայացրել մանուկների իրավունքների խախտման մասին ՄԱԿ-ի սև ցուցակից այդ երկրի անունն ընդմիշտ դուրս բերելու համար:

Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունը Անվտանգության խորհրդին զեկույց է ներկայացնելու պատերազմական շրջաններում, այդ թվում Եմենում երեխաների իրավունքների ոտնահարման և այդ հարցում Սաուդյան Արաբիայի դերակատարության մասին:

Սաուդյան Արաբիան այն դեպքում է հապաղում ապացույցներ ներկայացնելու հարցում, երբ երկու ամիս առաջ, Եմենի մանուկների դեմ սպանություն իրականացնելու պատճառով, ՄԱԿ-ը սաուդյան կոալիցիայի անունը ներառեց մանուկների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում:

Դա տեղի ունեցավ Եմենի պատերազմում երեխաների վիճակի մասին Պան Գի Մունի տարեկան զեկույցը ներկայացվելուց հետո: Հիշյալ զեկույցի համաձայն, սաուդյան ոտնձգիչ կոալիցիան պատասխանատու է Եմենում մանուկների սպանության և վիրավորվելու 60 դեպքերի համար:

ՄԱԿ-ի հայտարարության համաձայն, սաուդյան կոալիցիայի կողմից միայն մեկ տարվա ընթացքում իրականացված հարձակումների հետևանքով սպանվել են 510 և վիրավորվել են 667 եմենցի երեխաներ:

Սաուդյան Արաբիան անտեսեց ՄԱԿ-ի զեկույցը և տարբեր երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը ճնշելով Պան Գի Մունին, նրան հարկադրեցին Սաուդյան Արաբիայի անունը ժամանակավորապես դուրս բերել ՄԱԿ-ի սև ցուցակից: Այնուհետև որոշվեց ՄԱԿ-ը և Սաուդյան Արաբիան ընդհանուր հետաքննություններ անցկացնեն այդ հարցի մասին:

Սաուդյան Արաբիայի կողմից ՄԱԿ-ին ցուցաբերվող ֆինանսական օգնությունների դադարեցման սպառնալիքի պատճառով, Պան Գի Մունը պետությունների շահերը գերադասեց ժողովուրդների, հատկապես եմենցի երեխաների շահերին: Այդ որոշումից հետո, քննադատությունների մեծ ալիք ուղղվեց Պան Գի Մունի դեմ:

Սակայն այսօր Եմենում, մանուկների իրավունքների ոտնահարման մասին հարցը քննարկելու համատեղ ջանքերի սկսվելուց երկու ամիս անց, Սաուդյան Արաբիան խաղում է ՄԱԿ-ի հետ և ձգտում է ջնջել բուն հարցը:

Եմենում և այլ երկրներում, այդ թվում Բահրեյնում, Սիրիայում և Իրաքում իր ոճրագործությունները քողարկելու Ռիադի ջանքերի արդյունքում, մի գուցե մաքրվի հարցի խորագիրը, սակայն միջազգային հանրության մոտ Սաուդյան Արաբիան մնալու է մեղադրյալի դիրքում:

Եմենում մարդու իրավունքների ընդարձակ ոտնահարումը, այդ թվում երեխաների սպանությունն իրականացվել է արևմտյան զենքերով և միջազգային հանրության կարծիքով, ՄԱԿ-ի կողքին, մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող արևմտյան պետությունները ևս դերակատար են Եմենում իրականացված ոճրագործություններում և պետք է պատասխանատվության կանչվեն: