Շեղում՝ Փարիզում Աբումազենի առաքելության մեջ. Հաշտությունը՝ մոնաֆեղների հետ հանդիպման պատրվակ
Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ՝ Աբումազենը, բուն անունով Մահմուդ Աբբասն Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված փորձերի շրջանակում Փարիզում արևմտյան խաբեբայական նախագծերով հանդիպել ու բանակցել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝ Մարիամ Ռաջավիի հետ:
Աբումազենի այդ քայլը մոտ մեկ ամիս առաջ կատարվել է Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ամենամյա համագումարում Սաուդյան Արաբիայի հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար՝ Թորքի Ալֆեյսալի ունեցած ելույթից հետո:
Մոնաֆեղին ահաբեկչական ու սնանկացած խմբավորման համագումարում Թորքի Ալ Ֆեյսալը փորձեց այդ խմբավորման միջոցով հակաիրանական շրջանակ ձևավորել, որպեսզի Սաուդյան Արաբիան շարունակի մնալ Իրանին դեմ գնացող ճակատի պարագլուխը:
Սաուդյան Արաբիան փորձում է ցանկացած շրջանակ ու խումբ օգտագործել Իրանին դեմ կանգնելու համար և ծածանել Իրանաֆոբիայի դրոշը: Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ Սաուդյան Արաբիայի համընթացությունը և այդ խմբավորման պարագլուխների հետ հանդիպելու համար այլոց հորդորելը , երբեք Սաուդյան Արաբիային չեն կարող հասցնել իր նպատակներին:
Այդ շրջանակում է գնահատվում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման պարագլուխներից՝ Մարիամ Ռաջավիի հետ Մահմուդ Աբբասի հանդիպումը: Այդ հանդիպումը միայն կարող է հարվածել Պաղեստինի ազգային շահերին և ոչնչով չի կարող օգնել Աբումազենին, որպեսզի Պաղեստինի հարցը լուծի նրա ժողովրդի կամքից ու ցանկությունից անկախ:
Երբ համաշխարհային ասպարեզում բոլորը Մոնաֆեղին խմբավորման նկատմամբ հակակրանք ունեն, երբեք այդ խմբավորման պարագլուխների հետ հանդիպումը չի կարող Պաղեստինի օգտին լինել: Ընդհակառակը այդ հանդիպման արդյունքում Աբումազենը հայտնվել է սուր քննադատությունների թիրախում:
«Ալ Մասդար» կայքէջը վկայակոչելով իր անունը բացահայտել չցանկացած պաղեստինցի պատասխանատուին գրել է.«Փարիզում Մահմուդ Աբբասի և Մարիամ Ռաջավիի հանդիպումը կայացել է Սաուդյան Արաբիայի ղեկավարների ցանկությամբ»: Պաղեստինցի հիշյալ պաշտոնյան ընդգծել է.«Սաուդյան Արաբիան Պաղեստինի ինքնավար վարչակազմին կոչ է արել մասնակցել Փարիզում կայացած Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համագումարին, այնուհետև նրանից ուզել է հանդիպել այդ խմբավորման պարագլուխ՝ Մարիամ Ռաջավիին»:
Պաղեստինյան պայքարող խմբերի կոալիցիան երկուշաբթի օրը հրապարակած հաղորդագրությամբ դատապարտել ու պախարակել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ՝ Մահմուդ Աբբասի և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝ Մարիամ Ռաջավիի հանդիպումը: Պաղեստինյան պայքարող խմբերի կոալիցիայի համոզմամբ Աբումազենի և Ռաջավիի հանդիպումը Ռիադի թելադրանքով է կատարվել, ինչը կվնասի Պաղեստինի ժողովրդի շահերին:
Հաղորդագրության մեջ ասված է.«Մահմուդ Աբբասի կողմից նման քայլը կատարվել է ԻԻՀ-ի և Պաղեստինյան պայքարող խմբերի ու ժողովրդի հարաբերություններին հարվածելու նպատակով, քանզի Իրանի գերակայություններից է Պաղեստինի ժողովրդի ու Դիմադրության պայքարի պաշտպանությունը:
Սիոնիստական ռեժիմի հետ հաշտության գործընթացին ընդդիմացող 14 խմբերը ներկայացնող Պաղեստինյան պայքարող խմբերի կոալիցիան ընդգծել է, որ չպիտի զարմանալ, եթե Դիմադրության ռազմիկների դեմ սիոնիստ զավթիչների հետ անվտանգության բնագավառում համադրումներ կատարող Աբոմազենը նաև քայլի Իրանի դեմ ամերիկա-սաուդյան առանցքի ուղղությամբ:
Պաղեստինյան պայքարող խմբերը հրապարակած հաղորդագրության մեջ կարևորել են Իրանի իսլամական հանրապետության հետ իրենց անքակտելի հարաբերությունները և Դիմադրության առանցքի շրջանակում նրանց հետ դաշնակցելը: