Խորհրդակցել են Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները
Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հադիպումն ու զրույցը:
Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում հանդիպելով Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Զանելիձեին քննարկել է ԼՂ-ի հակամարտության հարցն ու դրա խաղաղ կարգավորման ուղիները: Հանդիպման ժամանակ կողմերը նաև մտքերի փոխանակում են կատարել առևտրական, տնտեսական, ու մշակութային, նաև էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում երկու երկրի համագործակցությունների շուրջ: Թբիլիսիի ու Երևանի մամուլում տեղ գտած հրապարակումներում որևէ ակնարկ չկա Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմական համագործակցություններին:
Սա ի տես այն բանի, որ Թբիլիսիի ու Երևանի ԶԼՄ-ները 2016 թվականի առաջին ամիսներին տեղեկացրեցին Վրաստանի ու Հայաստանի միջև ռազմական բնագավառում համագործակցությունների ծրագրի ստորգրման մասին:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Վրաստան կատարած չսպասված այցը կարևորում է մի քանի դիտանկյունից: Նախ այն որ այս ուղևորությունը տեղի ունեցավ Երևանում ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո: Այդ պատճառով փորձագետների համոզմամբ այս այցի կազմակերպումն անկասկած մեծ նշանակություն է ունեցել Սերժ Սարգսյանի կառավարության համար: Դա ի տես այն բանի, որ Հայաստանի ներքին ճգնաժամն ու Սարգսյանի իշխանության դեմ բողոքները դեռ շարունակվում են: Լուրերում նաև ակնարկ է կատարվել ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղված Հայաստանի ջանքերին:
Թվում է, որ ՀՀ իշխանությունները ձգտում են տարածաշրջանի երկրներին ներգրավել ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում: Հայաստանում տիրող ներկա իրավիճակում Ադրբեջանի հետ նոր պատերազմի համար անհրաժեշտ պայմաններ գոյություն չունեն:
Իրականության մեջ եթե կողմերի միջև պատերազմը շարունակվեր հավանական էր, որ Ադրբեջանը կարողանար որոշ տարածքներ հետ վերցնել հայերից: Այս պահին ներքին ճգնաժամի պատճառով Սարգսյանի իշխանությունը հայտնվել է ճնշման ներքո: Մի կողմից ընդդիմությունն իր պահանջներն է ներկայացնում իշխանություններին ու դրան զուգահեռ Հայաստանի ժողովուրդը հակված չե Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսմանը: Սա խիստ նեղ կացության մեջ է դրել պաշտոնական Երևանին: Այս պտճառով էլ Սարգսյանի կառավարության անդամները փորձում են տարածաշրջանի երկրների օժանդակությամբ խաղաղ կերպով կարգավորել ԼՂ-ի հակամարտությունը: Դա ի տես այն բանի, որ Բաքվի իշխանությունները սպառնացել են, որ հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, գոյություն ստատուս քվոն չի կարող երկար ժամանակ գոյատևել:
Իրականության մեջ կողմերի համար մեծ նշանակություն ունի ժամանակի գործոնը: Հայաստանը բանակցության միջոցով ձգտում է ժամանակ շահել, իսկ Ադրբեջանի չի ցանկանում, որ ԼՂ-ի հակամարտությունը սրանից ավելի երկարի:
Փորձագետները հավատացած են, որ հարևանների հետ երկխոսության ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է օգտակար լինել: Քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը նաև կախում ունի տարածաշրջանի ու նաև այս հարցում շահեր ունեցող աշխարհի որոշ երկրների դիրքորոշումներից: