Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի հովանու ներքո Իրանի դեմ մեղադրանքներ է հնչեցնում
ՄԱԿ-ը պարտականություն ունի պաշտպանել բռնահարված ժողովուրդների իրավունքները, սակայն շարունակում է լինել այն տարրերի չարաշահման հարթակը, որոնք միտում են դրամի ու լոբբիների միջոցով քողարկել իրենց ոճրագործությունները:
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մանկասպան ռեժիմի ներկայացուցիչ՝ Աբդոլլահ Ալ-Մոալեմին Իրանին ու Հեզբոլլահին մեղադրել է Սիրիայում երեխաների իրավունքները ոտնահարելու մեջ: Սաուդյան Արաբիայի այդ մեղադրանքը վկայում է այն դառը հումորի մասին, որ մարդասպան ռեժիմի կողմից դարձել է միջոց հանրությանը խաբելու համար: ՄԱԿ-ը մոտ մեկ ամիս առաջ հրապարակած զեկույցում Սաուդյան Արաբիային ներկայացրեց Եմենի երեխաների դահիճը, սակայն Սաուդյան Արաբիայի պաշտոնատարների ճնշումների տակ հարկադրվեց Արաբիայի անունը հանել մանկասպանների սև ցուցակից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այդ քայլն այն աստիճան հանդուգն դարձրեց սաուդացիներին, որ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը քաղաքական հումորի նմանող դիրքորոշմամբ հանդես գալով ներկայանում է «Ալ Շաբաբ»-ի, «Բոքոհարամ»-ի և ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների քայլերի ընդդիմադիր ու դատապարտում է ահաբեկչական քայլերը, մինչդեռ այդ ծայրահեղական խմբավորումները ստեղծվել են Սաուդյան Արաբիայի աջակցությունների և վահաբականության ու թաքֆիրական գաղափարների արդյունքում:
Փաստորեն Սաուդյան Արաբիան Եմենում, Սիրիայում և Իրաքում անմեղ մարդկանց տարագրության ու նրանց անողոքաբար կոտորվելու պատասխանատուն է: Այդ երկրներում անմեղ մարդիկ բացահայտ ոտնձգությունների են ենթարկվում և այդ գործընթացում երեխաները համարվում են զինյալ բախումների գլխավոր զոհերը , իսկ մանկասպան ռեժիմները հեշտությամբ կարողանում են արդարացնել իրենց ոճրագործությունները: ԻԼԻՊ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելի ռեժիմը բազում նմանություններ ունեն, որոնց ամենացայտուն օրինակը ծայրահեղականությունն ու ահաբեկչական քայլերն են:
Իսրայելը միշտ բռնություն է կիրառում պաղեստինցի երեխաների նկատմամբ և նրանց հրապարակային մահապատժի է ենթարկում: Իսրայելի ռեժիմի կալանավայրերում են գտնվում հարյուրավոր պաղեստինցի երեխաներ, որոնք խոշտանգման են ենթարկվում: Սաուդյան Արաբիան էլ նույն ոճիրներն է գործել Եմենում և նույնիսկ Բահրեյնում:
Նման վկայական ունենալով հանդերձ, Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ին կոչ է անում կանխել երեխաների սպանությունները, նրանց առևանգումն ու շահագործումը: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերջերս կատարած իր արտահայտություններում փորձեց շրջանցել Սաուդյան Արաբիայի բացահայտ ոճրագործությունները և միայն բավարարվել Եմենի երեխաների իրավիճակի կապակցությամբ մտահոգություն հայտնելով:
Երեկ Պան Գի Մունը Եմենում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ին հղած զեկույցում երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անունը ժամանակավորապես հանելու իր սկանդալային որոշման վերաբերյալ խոսելով ասել է, որ դեռ լուրջ մտահոգություններ կան եմենցի երեխաներին աջակցելու հարցով:
Պան Գի Մունն իհարկե Սաուդյան Արաբիային կոչ է արել ավելի լուրջ քայլեր կատարել եմենցի երեխաների սպանության վերաբերյալ մտահոգությունների փարատման համար: Նա խոստացել է, որ կշարունակի այդ հարցը քննարկել Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի հետ:
Այդ դիրքորոշումները ցույց են տալիս, որ քանի դեռ քաղաքական նկատառումները ստվեր են նետել ՄԱԿ-ի ու Անվտանգության խորհրդի վրա, չի կարելի ակնկալել, որ այդ միջազգային կառույցը կպաշտպանի բռնահարված ժողովուրդների իրավունքները: