Մամուլի տեսություն 03-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29023-Մամուլի_տեսություն_03_08_2016
ՄԱԿ-ի աղբյուրները  հայտարարել են,որ  Եմենի դեմ շղթայազերծած պատերազմի կապակցությամբ Սաուդյան Արաբիան բավարար փաստեր չունի իր անունը սև ցուցակից  հանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2016 15:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-08-2016

ՄԱԿ-ի աղբյուրները  հայտարարել են,որ  Եմենի դեմ շղթայազերծած պատերազմի կապակցությամբ Սաուդյան Արաբիան բավարար փաստեր չունի իր անունը սև ցուցակից  հանելու համար:

Համշահրի

ՄԱԿ-ի աղբյուրները հայտարարել են ,որ Սաուդյան  Արաբիան բավարար փաստեր չի ներկայացրել  սև ցուցակից իր անունը հանելու համար

 

ՄԱԿ-ի աղբյուրները  հայտարարել են,որ  Եմենի դեմ շղթայազերծած պատերազմի կապակցությամբ Սաուդյան Արաբիան բավարար փաստեր չունի իր անունը սև ցուցակից  հանելու համար:

ՄԱԿ-ի պատասխանատուները մտադիր են մեկնել Ռիադ  արծարծված բազում հարցերի  մանրամասներին ծանոթանալու  նպատակով:

Երեխաների և զինված խմբերի վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում ասված է.«Սաուդյան կոալիցիան 2015 թվականին երեխաների 60 տոկոսի մահացության պատասխանատուն է : Անցած տարի զոհվել է  510 երեխա»:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցայում ընդգրկված են  Արաբական միացյալ էմիրությունները, Քուվեյթը, Սենեգալը, Բահրեյնը, Կատարը, Սուդանը, Մարոկկոն,Եգիպտոսը և Հորդանանը:

Այն բանից հետո,երբ Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ին սպառնաց ,որ կդադարեցնի այդ կազմակերպությանն ուղղված իր ֆինանսական աջակցությունը, Պան Գի Մունն անմիջապես մի արձանագրություն ավելացնելով հունիսի վեցին հրապարակված զեկույցին, ժամանակավորապես Արաբական կոալիցիայի անունը հանեց սև ցուցակից: Այնուհետև որոշվեց վերստին գնահատման ենթարկել այդ զեկույցը: Ընդսմին Ռիադը հերքեց ՄԱԿ-ի նկատմամբ սպառնալիքի լեզվից օգտվելու փաստը:

Աննախադեպ քայլի դիմելով Պան Գի Մունը զեկույցի հարցով քննադատել է  Սաուդյան Արաբիային՝ ՄԱԿ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար:

--- 

Համշահրի

 Էրդողան.«Թուրքիայի հեղաշրջումը ծրագրվել էր արտերկրում»

 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը  կրկին անգամ  Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանը և հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու մեջ:«Ձախողած հեղաշրջումը Թուրքիայի ներսում չէր նախագծվել, արտերկրից թաքնված ձեռքեր ղեկավարել են հեղաշրջումը»,ասել է նա:

Էրդողանը Թուրքիայում ամերիկացի ավագ գեներալի հետ միաժամանակ արտահայտվելիս իր քննադատությունների հիմնական թիրախն է դարձրել ԱՄՆ-ին: Նա Վաշինգտոնի հետ ռազմավարական հարաբերությունների շարունակումը պայմանավորել է  Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնամբ, ով Էրդողանի համոզմամբ, անհաջող հեղաշրջման կազմակերպիչն է:

«Ինչ ռազմավարական դաշնակից եք, եթե այդ մարդուն թաքցնում եք ձեր երկրում:  Ցավոք, Արևմուտքն աջակցում է ահաբեկչությանն ու կանգնած է խռովարարների կողքին »,- ասել է Էրդողանը`դիմելով ամերիկյան իշխանություններին:

Այդ արտահայտությունները ցույց են տալիս,որ ամերիկացի գեներալի բանակցությունները չեն բավարարել Թուրքիայի պաշտոնատարներին: Երեկ ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետն Անկարայի պաշտոնատարների հետ բանակցելուց հետո ասել է,որ  Թուրքիայի պաշտոնատարների հետ ունեցած հանդիպումներում ոչ մի մեղադրանք չի հնչել:

Վաշինգտոնի և Անկարայի միջև երկու շաբաթ տևած լարվածությունից հետո, Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Թուրքիայի ղեկավարներին սիրաշահելու նպատակով մեկնել էր Անկարա: Նա լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնատարը Թուրքիայի Ինջերլիկ ռազմաբազան հասնելուց հետո, անմիջապես այցելել է Անկարա, որպեսզի երկու երկրի միջև լարվածությունները մեղմելու նպատակով հանդիպում ու բանակցություն ունենա իր թուրք պաշտոնակցի,  Թուրքիայի խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ:

---

News.am

Ներկա իրավիճակում մեծացել է ԼՂ խնդրի կարգավորման հավանականությունը. Մայքլ Ռուբին

Հարավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակում աճել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հավանականությունը: Այս մասին հայտնել է «American Enterprise Institute » հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը:

Նրա խոսքով, առաջին հերթին փոխվել է տարածաշրջանի կարեւոր դերակատար՝ Ռուսաստանի դիրքորոշումը. «Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հակամարտության փոխարեն Ռուսաստանի շահերից է բխում երկու երկրների միջեւ խաղաղությունը: Դա փոխում է Մոսկվայի հաշվարկները Երեւանի նկատմամբ»:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների բարելավումն իրականում կարող է դրական հետեւանքներ ունենալ. «Մինչ այդ Ռուսաստանը լիովին բավարարված էր ղարաբաղյան խնդրի սառեցված կարգավիճակով, սակայն, եթե Ռուսաստանը դիտարկի Հայաստանն ու Ադրբեջանը որպես իր դաշնակիցներ, ապա այն կարող է փորձել մեկընդմիշտ կարգավորել այս խնդիրը»:

Մայքլ Ռուբինի հետ համամիտ չէ «Ատլանտյան Խորհուրդ» հաստատության վերլուծաբան, Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «ԼՂ խնդրում առաջընթացի հեռանկարները չափազանց փոքր են, մասնավորապես, որովհետեւ այս խնդրում ներգրավված հիմնական դրսի ուժը Ռուսաստանն է եւ չեմ կարծում, որ Կրեմլը հետաքրքրված է այս հակամարտության կարգավորման մեջ»:

Միեւնույն ժամանակ, դեսպան Հերբսթի խոսքով, Միացյալ Նահանգները հաջորդ ամիսներին զբաղված է լինելու նախընտրական ներքին հարցերով եւ եթե տեղի չունենա ապրիլյան պատերազմի նման արտակարգ իրավիճակ, հավանաբար ակտիվորեն չի ներգրավվելու կարգավորման մեջ: Ի դեպ, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Ջոն Հերբսթը նշեց, որ իր կարծիքով այն միանշանակ սկսել էր Բաքուն. «Այն իրականում նախաձեռնել էր ադրբեջանական կողմը եւ, իմ համոզմամբ դա լուրջ սխալ էր»:

Միացյալ Նահանգները սակայն կարող է ղարաբաղյան խնդրի իրական կարգավորման գործընթաց նախաձեռնել ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում, կարծում է նախկին դիվանագետը. «Պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի ԼՂ խնդրի կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ դա լինելու է նրա առաջնահերթ հարցը, սակայն համոզված եմ, որ նա գործընթացին նոր շունչ կհաղորդի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Հարավային Կովկասում ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, ապա երկու վերլուծաբանները համաձայնեցին, որ այն կարող է լինել անկանխատեսելի: