Իրանը դարձել է ԱՄՆ ընտրությունների քարոզչական ու քաղաքական սկանդալների առանցքը
ԱՄՆ պետայրերը, որոնք այս օրերին զբաղված են ընտրական քարոզարշավի աշխատանքներով, Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հարցը դարձրել են քաղաքական ու լրատվական շրջանակների սկանդալային հարցը:
ԱՄՆ-ում որոշ շրջանակներ խնդրահարույց քայլերի դիմելով, փորձում են «Իրանին տուրք տալու» անվան ներքո , կուսակցական մրցակցության միջոց ծառայեցնել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո այդ երկրի կառավարության կողմից հանձնառությունների ու քայլերի իրագործումը: Այսպես կոչված Իրանում բանտարկված ամերիկացիների ազատ արձակման դիմաց ԱՄՆ-ի կողմից Իրանին 400 մլն. դոլարի վճարման հավակնությունը մեկն է այդ նպատակով արված քայլերից: Մինչդեռ այդ գումարը համարվում է ԱՄՆ-ից Իրանի իրավական պարտքի մի մասը, որը սահմանափակվել էր շրջափակումների պատճառաբանությամբ և առգրավվել էր այդ երկրի կառավարության կողմից: ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կանխիկ 400 միլիոն դոլարը, որ Թեհրանի միջոցով ամերիկացի հինգ կալանավորներին ազատ արձակելուց անմիջապես հետո Իրանին է վճարվել, ինչպես որոշ հանրապետականներ են հայտարարում՝ տուրք չի համարվում: Օբամայի խոսքերով, Հաագայի ատյանում Իրան-ԱՄՆ դատական գործը կարգավորվելուց հետո, ապասառեցվել են 1981 թվականին առգրավված Իրանի ակտիվներից 400 միլիոն դոլարը , նաև հիշյալ ակտիվներից ստացված մեկ միլիարդ 300 միլիոն դոլարի շահույթը: Այդ ակտիվները համարվում են գումարի մի մասը, որը մինչև իսլամական հեղափոխության հաղթանակն, Իրանն օգտագործում էր ԱՄՆ-ից զինատեխնիկա գնելու համար և Հաագայի դատարանում հարուցված քրեական գործի համաձայն, քանի տասնամյակներ այդ ակտիվները սառեցվել էին: Սպիտակ տան խոսնակն ասել է , որ հանրապետականները, որոնք վաղուց ընդդիմանում են Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությանը, փորձում են արդարացնել Իրանի հետ գործակցության հարցի վերաբերյալ իրենց ընդդիմությունը: 2016 թվականին իրենց ծրագրերի փաստաթղթերի մի մասում, հանրապետականներն անդրադարձել են Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին, նշելով, որ միջազգային շրջափակումների չեղարկմանն ուղղված հիշյալ ծրագիրը համարում են ԱՄՆ նախագահի և բանագնաց կողմերի միջև անձնական համաձայնություն և համաձայնության հարցումն անհրաժեշտ ու հարկադիր չեն համարում հաջորդ նախագահի համար:
Համաձայնության շուրջ սկանդալների հարուցումը , որի շրջագծում հանձնառությունները դեռևս չեն իրականացվել ԱՄՆ-ի կողմից, վկայում է երկրի ներսում քաղաքական պառակտումների մասին: ԱՄՆ-ում Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը, նաև շրջափակումների չեղարկումը, հարցեր են, որոնց պատճառով Իրանը բողոքի նոտա էր հղել ՄԱԿ-ին՝ միջուկային համաձայնության շրջանակում շրջափակումների կրճատման գործընթացի վերաբերյալ: Քանզի Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը համարվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի համաձայն հարկադիր հանձնառություն: Պարզից էլ պարզ է, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի մասին նման դիրքորոշումները վկայում են հանրային կարծիքն ապակողմնորոշելու նպատակով քարոզչական սպառումներով ԱՄՆ նախընտրական մթնոլորտի վրա ազդելու միտումների մասին: Սակայն ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս հարցի էությունը համարվում է Իրանի հետ ԱՄՆ թշնամանքի շարունակությունը և դա հենց այն իրողությունն է, որը հանգեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի անվստահությանը: