ԱՄՆ 15 միլիոն դոլար կհատկացնի Կենտրոնական Ասիայի երկրներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29134-ԱՄՆ_15_միլիոն_դոլար_կհատկացնի_Կենտրոնական_Ասիայի_երկրներին
Վաշինգտոնը 15 միլիոն դոլար կհատկացնի Կենտրոնական Ասիայի երկրներին: Սա Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ, Կենտրոնական Ասիայի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների կարևորագույն մասն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2016 15:11 Asia/Tehran
  • ԱՄՆ 15 միլիոն դոլար կհատկացնի Կենտրոնական Ասիայի երկրներին

Վաշինգտոնը 15 միլիոն դոլար կհատկացնի Կենտրոնական Ասիայի երկրներին: Սա Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ, Կենտրոնական Ասիայի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների կարևորագույն մասն է:

«C5+1» (տարածաշրջանի երկրները՝ գումարած ԱՄՆ-ն) ձևաչափով խմբի շրջանակում Կենտրոնական Ասիայի հանրապետությունների  ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Վաշինգտոնում միմյանց հետ համագործակցելու ուղիները, այդ թվում 15 միլիոն դոլարի արժողությամբ հինգ համատեղ նախագծերի շահագործման հարցը քննարկելու նպատակով:

Նշենք, որ «C5+1» (տարածաշրջանի երկրները՝ գումարած ԱՄՆ-ն) երկխոսության նոր ձևաչափը  սկսվել է 2015 թ.-ին Սամարղանդում, ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարած ուղևորության ընթացքում:  

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում գումարված նիստի ընթացքում առանց լուսաբանելու վերոնշյալ  նախագիծը, միայն տեղեկացրել է Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վաշինգտոնի համագործակցության նախագծին աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին:

Ջոն Քերիի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը հուսով է Կենտրոնական Ասիայի հետ իր հարաբերությունների վերաձևակերպման նոր փուլում այսպես կոչված իր նոր նախաձեռնություններով՝ ահաբեկչության դեմ պատերազմը, առևտրի ու ներդրումների ոլորտում համագործակցության ընդլայնումը, և էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցությունը ներկայացնել, որպես  այդ հանրապետությունների հետ ԱՄՆ-ի համագործակցության հիմքերն ու սկզբունքները: Այդ կողմնորշումը անցած տարի ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերիի Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած շրջագայության շրջանակում դրա նախնական նախագծի հետ միաժամանակ ուղեկցվել է ՌԴ-ի թաքուն ու անթաքույց հակազդեցությամբ:

Վաշինգտոնում «C5+1» (տարածաշրջանի երկրները՝ գումարած ԱՄՆ-ն) ձևաչափով խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների վերջին նիստն, ինչպես անցած տարի Ուզբեկստանում կայացած նիստը առթել  է Մոսկվայի հակազդեցությունը:  

Այս շրջանակում է գնահատվում Թուրքմենստանի հետ Ռուսաստանի հարաբերություններն  ընդլայնելու ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովի հայտնած ցանկությունը, որին անդրադարձել է «Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը»  պարբերականը:

Լավրովի խոսքերով՝ հաշվի առնելով Մոսկվայի ու Աշխաբադի միջև համագործակցությունների ու հարաբերությունների մակարդակը , մինչ այժմ երկու երկրի միջև համագործակցության ավելի քան 100 փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում կարելի է ակնարկել 2002 թ.-ի ապրիլի 23-ին երկու երկրի միջև ստորագրված բարեկամության ու համագործակցության պայմանագրին:

Թուրքմենստանում ավելի քան 190 ռուսական ընկերության գործունեությունը և տնտեսական ու  առևտրական տարբեր ոլորտներում երկու երկրի համագործակցության նախադրյալների առկայությունն այն պարագաներն են, որ ՌԴ ԱԳ նախարարն անդրադառնալով դրանց խոսել է Ռուսաստան-Թուրքմենստան հարաբերություններն ամրապնդելու Մոսկվայի ցանկության մասին:

Վաշինգտոնում  ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարների վերջին նիստի կապակցությամբ  Ռուսաստանի ավելի լուրջ հակազդեցության հավաստիքն է ՌԴ նախագահի արտահայտությունները, ընդորում Վլադիմիր Պուտինը օրինական նախագիծ է առաջադրել ՌԴ-ի  պետական դումային, որի համաձայն ԱՊՀ երկրներին կոչ է արել ֆինանսական համատեղ շուկա ստեղծելով խուսափել դոլարով  իրականացվող գործարքներից: Այդ դեպքում կստեղծվի այնպիսի մեխանիմզ, որ ԱՊՀ երկրների կողմից դոլարով ու եվրոյով գործարքներ չիրականացվելու դեպքում ոչ միայն այդ երկրների տնտեսությունը չի տուժելու, այլև այդ կողմնորոշումը կնպաստի այդ երկրի տնտեսական հարաբերությունների ու առևտրական համագործակցությունների ամրապնդմանը:

ՌԴ նախագահն այն դեպքում է նման արտահայտություններով հանդես եկել, երբ այդ երկիրը վերջին տարիների ընթացքում արևմուտքի կողմից պատժամիջոցների է ենթարկվում և մտադիր է  ԱՊՀ երկրների համագործակցությամբ, նաև գործարքներում  դոլարի կիրառումից խուսափելով  ամրապնդել իր ազգային արժույթը: Այս կողմնորոշմամբ Մոսկվան հույս ունի կկարողանա կանխել Վաշինգտոնում «C5+1» (տարածաշրջանի երկրները՝ գումարած ԱՄՆ-ն) ձևաչափով խմբի  անդամ երկրների համագործակցության ընդլայնումը: