ՎԻտալի Չուրկինն անդրադարձել է Սիրիայի ճգնաժամին
Սիրիայի ճգնաժամը նախկին 66 ամիսների ընթացքով շարունակվում է:
Սիրիացի քաղաքացիները տարբեր ձևերով համարվում են այս ճգնաժամի զոհերը: Կանանց ու երեխաների սպանվելն ու վիրավորվելը, Սիրիայում ու դրա սահմաններից դուրս տարհանվելը, անհատական ու հավաքական կյանքի համար նախատեսված ենթակառույցների ոչնչացումը և երեխաների որբացումը սիրիացի քաղաքացիների վրա այդ երկրի ճգնաժամի թողած շոշափելի հետևանքների միայն մի մասն են համարվում :
Սա ի տես այն բանի, որ առկա են նաև մի շարք ոչ-շոշափելի հետևանքներ, որոնցից են սիրիացի տղամարդկանց, կանանց ու երեխաների ապրած հոգեկան ճգնաժամը և կրթական ու մշակութային հնարավորությունների վերացումը:
Չի կարելի գտնել ներքին, տարածաշրջանային ու համաշխարհային որևէ քաղաքական գործիչ և կամ արդար վերլուծաբան, ով կասկած կհայտնի այն մասին, թե հիշյալ ճգնաժամի ընթացքում տեղի են ունեցել Միջազգային քրեական ատյանի կանոնադրության մեջ նշված քառյակ ոճրագործությունները, որոնք են մարդկության դեմ ոճրագործությունը, խաղաղության դեմ ոճրագործությունը, պատերազմական ոճրագործությունն ու նաև ոտձնգության հանցանքը:
Այդուհանդերձ միջազգային հասարակությունը դեռ համակարծիք չէ Սիրիայի ճգնաժամին վերջ տալու ուղիների հարցում:
Մինչ այսօր Սիրիայի ճգնաժամի հարցով մի քանի շրջան բանակցություններ են կայացել Ժնևում, Մոսկվայում ու Վիեննայում: Բացի այդ, տարբեր երկրներում Սիրիայի թեմայով գումարվել են տասնյակ նստաշրջաններ, որոնք նույնպես չեն հանգեցրել Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար որոշակի լուծման:
Նման պայմաններում, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը օգոստոսի 4-ին կատարած արտահայտություններում ասել է, որ քանի դեռ Սիրիայում ներքին երկխոսություն չի սկսվել, ընդունելի արդյունք չեն կարող ունենալ այդ երկրի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարությունը պարունակում է Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ ճիշտ ու իրատեսական դիրքորոշում:
Սիրիան էլ արաբական այլ երկրների նման, հակաիշխանական ժողովրդական ցույցերի ականատես եղավ, բայց ճգնաժամը սրվեց այն ժամանակ, երբ այդտեղ սկսեց միջամտել արաբական, իսրայելական, արևմտյան ու թրքական առանցքը:
Այս միջամտությունն էլ պատճառ դարձավ, որ Սիրիայում հայտնվեն ահաբեկչական բազմաթիվ խմբեր, որոնց անդամները աշխարհի ավելի քան 80 տարբեր երկրների քաղաքացիներ են:
Հենց այս քառյակ առանցքն էլ ներքին դերակատարների համեմատությամբ առավել ջանք է գործադրում Սիրիայի ճգնաժամին վերջ տալու ուղղությամբ:
Մի կողմից ահաբեկչությունը լավ ու վատ տեսակների բաժանվելով շարունակվում է ահաբեկչության հանդեպ հովանավորությունը և դրան զուգահեռ սիրիական բանակցությունների կայացման ու սիրիական խմբերին լուծման հանգելու ուղղությամբ խրախուսելու փոխարեն, դեռ փորձ է կատարվում Սիրիայի ճգնաժամի համար դրսից դեղատոմս հանձնարարել:
Անկասկած եթե քառյակ առանցքը դադարեցնի Սիրիայում ահաբեկչության հանդեպ իր հովանավորությունը և Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ իրական պատերազմով փոխարինվի լավ ու ահաբեկչությունն, այդ դեպքում սիրիական խմբերի միջև բանակցությունների սատարումը կարող է հանգեցնել Սիրիայի ճգնաժամի համար որոշակի լուծման: