Օգոստոսի 6-ին պաշտոնապես դադարեցվելու են Քուվեյթի բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29242-Օգոստոսի_6_ին_պաշտոնապես_դադարեցվելու_են_Քուվեյթի_բանակցությունները
Օգոստոսի 4-ին, Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատոկ ներկայացուցիչը տեղեկացրել է Եմենի ազգային պատվիրակության և Մանսուր Հադիին հարող Ռիադի պատվիրակության բանակցությունների դադարեցման մասին: Ազգային պատվիրակության կազմում են՝ Անսարալլահի, ժողովրդական Կոնգրեսի ներկայացուցիչները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2016 15:27 Asia/Tehran

Օգոստոսի 4-ին, Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատոկ ներկայացուցիչը տեղեկացրել է Եմենի ազգային պատվիրակության և Մանսուր Հադիին հարող Ռիադի պատվիրակության բանակցությունների դադարեցման մասին: Ազգային պատվիրակության կազմում են՝ Անսարալլահի, ժողովրդական Կոնգրեսի ներկայացուցիչները:

Իսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդն ասել է.«Օգոստոսի 6-ին, պաշտոնապես կհայտարարվի Եմենի հրաժարված նախագահ՝ Մանսուր Հադիին հարող Ռիադի թևի և ազգային պատվիտրակության միջև բանակցությունների դադարեցման մասին»:

2016 թ. ապրիլի 21-ին, Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատոկ ներկայացուցիչ՝ Իսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդի միջնորդությամբ, այդ երկրում տիրող ճգնաժամին վերջ դնելու նպատակով, Քուվեյթում սկսվեցին Եմենի ազգային պատվիրակության և Մանսուր Հադիին հարող պատվիրակության միջև բանակցությունները: 

Բանակցող կողմերի միջև տարաձայնություններն այնքան մեծ էին, որ մի քանի անգամ ժամանակավոր դադարեցվեցին բանակցությունները: Եվ բանակցությունների համար լուսավոր հեռանկար չտեսնելով, վերջերս Եմենի ժողովրդական Կոնգրեսը և Անսարալլահը ներկայացրել են քաղաքական խորհրդի կազմավորման նախագիծը: Խորհուրդն ունենալու է 10 անդամ. Անսարալլահը և ժողովրդական Կոնգրեսը յուրաքանչյուրը հինգ անդամ:

Այդ նախագիծն անընդունելի է իրեն Եմենի նախագահը համարող Մանսուր Հադիի  վերահսկողության տակ գտնվող Ռիադի պատվիրակության կողմից:

Ուստի հակադարձելով այդ նախագծին, Ռիադի պատվիրակությունը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Քուվեյթի բանակցություններին: Քուվեյթի կառավարությունը ևս օգոստոսի 7-ը վերջնաժամկետ ճշտեց եմենական կողմերի համար:

Այդպիսով ձախողվել են Եմենում ազգային միասնության կառավարության կազմավորման մասին ավելի քան 100 օր տևած Քուվեյթի բանակցությունները:

Այդ ձախողման համար տարբեր պատճառներ կան, բայց կան երկու գլխավոր գործոններ:

Առաջինն այն է, որ մեծ տարածություն կար բանակցող կողմերի ներկայացրած պահանջների միջև: Եմենի ազգային պատվիրակությունը պահանջում է ազգային միասնության կառավարություն ձևավորել իշխանության մեջ գտնվող գլխավոր խմբերի մասնակցությամբ, իսկ Ռիադի պատվիրակությունը պնդում է իրագործել 2016 թ. ապրիլին հրապարակված Անվտանգության խորհրդի թիվ 2216 բանաձևը, որը շատ տարածություն ունի Եմենում տիրող իրավիճակից և այդ երկրի քաղաքական իրողություններից:

Երկրորդ գլխավոր գործոնն այն է, որ Ռիադի պատվիրակությունն անկախ չէ և ինչպես իր անունից է հայտնի, որոշումներ կայացնելիս հրահանգ է ստանում Ռիադի կողմից:

Եմենի հրաժարված նախագահ՝ Մանսուր Հադին բնակություն է հաստատել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ Ռիադում և նրա գլխավորած Ռիադի պատվիրակությունը կախված է սաուդյան վարչակազմից:

Այժմ հարց է ծագում, թե արդյոք Քուվեյթը կրկին կհյուրընկալի եմենական կողմերին, թե այլ երկրում տեղի կունենան եմենական կողմերի միջև բանակցությունները: