Սերժ Սարգսյանի խոստումը Հայաստանի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29290-Սերժ_Սարգսյանի_խոստումը_Հայաստանի_ժողովրդին
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ու Երևանում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքներից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հասարակության մեջ հիմնական բարեփոխումների իրագործման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2016 08:24 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյանի խոստումը Հայաստանի ժողովրդին

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ու Երևանում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքներից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հասարակության մեջ հիմնական բարեփոխումների իրագործման մասին:

Նա հայտարարել է, որ երկրում անդորրի վերականգնումը հիմնական բարեփոխումների իրագործման նախապայմանն է և անհրաժեշտ է համարել երկրում բարեփոխումները: Սարգսյանն ընդգծել է. «Երկրի բոլոր խնդիրները կարող են կարգավորվել կառավարության հետ ժողովրդի համագործակցության ու ջանքի արդյունքում»:

Սարգսյանը խոսքն ուղղելով ընդդիմությանն, ասել է. «Կարող է պատահել, որ որոշ կուսակցություններ դեմ լինեն Երևանի իշխանությունների վարած քաղաքականություններին, սակայն դա չպիտի պատճառ դառնա, որ խաթարվի ժողովրդի անվտանգությունը»:

Երևանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման դեպքի հանգուցալուծմանը հաջորդած ՀՀ նախագահի ելույթը վկայում է այն մասին, որ Երևանի իշխանությունները հայտնվել են բարդ պայմաններում: Իրականության մեջ պիտի ասել, որ ներկա պայմաններում ընդդիմության հանրահավաքների շարունակվելը կարող է ավարտին հասցնել Սերժ Սարգսյանի իշխանության շրջանը : Այդ պատճառով փորձագետները Սերժ Սարգսյանի վերջին արտահայտություններն  ընդդիմությանն ուղղված ազդարարություն են համարում:

Իրականությունն այն է, որ ներկա պայմաններում Հայաստանի իշխանությունները ներքին անդորրի և ժողովրդային պաշտպանության խիստ կարիք ունեն: Այդ պատճառով էլ ընդդիմադիր կուսակցությունների ու ժողովրդի կողմից ցանկացած բողոքի քայլ կարող է հարված համարվել Հայաստանի իշխանությունների հզորությանը: Հայաստանի մայրաքաղաքի վերջին շաբաթների զարգացումներն ազդել են երկրի ներքին ու արտաքին իրավիճակի վրա:

Ներքին տեսակետից կարելի է հիշատակել Սահմանադրական բարեփոխումները, որոնք լավ հնարավորություն են տալիս Հայաստանի ղեկավարող Հանրապետական կուսակցությանը: Այդ պատճառով էլ թվում է, որ շարունակվող հանրահավաքները կարող են երկրի կացությունն առաջնորդել դեպի լուրջ ճգնաժամ: Դա ի տես այն բանի, որ թեև Հայաստանի ղեկավարող կուսակցությունը բարեփոխված Սահմանադրությամբ ունի իր իշխանությունը վերարտադրելու հնարավորություն, սակայն ներքին բողոքները կարող են թուլացնել ղեկավարող կուսակցության իշխանության հիմքերը: Այդուհանդերձ կասկած չկա, որ Սարգսյանի գլխավորած իշխանությունն ընդդիմության նկատմամբ  ողջամիտ ընթացք է որդեգրել և բռնությունների գնալու փոխարեն շատ պարագաներում հանդուրժողականություն է ցուցաբերում:

Մյուս խնդիրը, որը կարող է տարածաշրջանային ու արտաքին ազդեցություններ գործել Հայաստանի կառավարության վրա, դա Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: Այս բանակցությունները գտնվում են զգայուն փուլում և թվում է, որ ընդդիմության բողոքների մի մասն էլ վերաբերում է այս խնդրին:

Այդ պատճառով էլ ՀՀ նախագահը վերջին շրջանում բազմաթիվ անգամներ ընդգծել է ԼՂ-ը հայերի պատկանելու հարցը և երկուշաբթի օրն ունեցած ելույթում էլ ընդգծեց. «ԼՂ-ն երբևե չի լինելու Ադրբեջանի կազմում և դա բացառվում է»:

Այս դիրքորոշումը համապատասխանում է Հայաստանի հասարակության ու նաև ընդդիմության տեսակետներին: