Իրանը հակազդել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հրապարակած հաղորդագրությանը
Արևմտյան երկրները հաճախ կարծիք են հայտնում և հաղորդագրություն են հրապարակում այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,բայց հարց է ծագում թե որքանով կարող է իրական լինել մարդու իրավունքների վերաբերյալ արևմուտքի հայտնած մտահոգությունը:
Արդյոք հաղորդագրությունները, որ արևմտյան երկրները մարդու իրավունքների անվան տակ հրապարակում են, կարող են այդ երկրների թափանցիկության հավաստիքը լինել մարդու իրավունքների հարգման հարցում:
ԱՄՆ-ի պետքարտուղարության և Բրիտանիայի ԱԳ նախարարության ամենամյա զեկույցներում միշտ փորձ է կատարվել ,որպեսզի Իրանը ներկայացվի մարդու իրավունքները ոտնահարող երկիր:
Այդ գործընթացի շրջանակում Եվրամիությունը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն ուրբաթ օրը մտահոգություն են հայտնել իբր թե Իրանում մահապատիժների մեծ թվի կապակցությամբ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը ցավալի է բնութագրել վերջերս Իրանում իրականացված մահապատիժները:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին երկրում մի խումբ ահաբեկիչների մահապատժի կապակցությամբ արևմտյան երկրների պաշտոնատարների դիրքորոշումները Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերին միջամտություն համարելով դատապարտել է այն: Ղասեմին հստակեցրել է.«ԻԻՀ-ը միշտ կտրուկ քաղաքականություն է կիրառել ահաբեկչության և տարածաշրջանում արտասահմանյան երկրների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարում»:
Իրանի դեմ արևմուտքի դիրքորոշումը երկու կողմնորոշմամբ է կիրառվել: Առաջին Իրանաֆոբիան դարձնել միջազգային և միջազգային բեմում իսլամական համակարգից մարդու իրավունքների դեմ դիմագիծ ուրվագծել :Երկրորդ՝ արևմուտքին պատասխանատու ներկայացնել մարդու իրավունքների հարցում:
Վերջին հաղորդագրության նպատակն է միջազգային ուշադրությունները սևեռել Իրանում մարդու իրավունքների հարցի վրա: Այդ դիրքորոշման վկայությունն է՝ Իրանում վերջին մահապատիժների վերաբերյալ Եվրամիության և ՄԱԿ-ի հրապարակած հաղորդագրությունը:
Արևմտյան երկրներն աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իրենց այսպես կոչված մտահոգությունը ցույց տալու համար սովորաբար կառչում են միտումնավոր հրապարակված զեկույցներին և այլ երկրների վերաբերյալ երկստանդարտ չափանիշների հիմամբ են կարծիք հայտնում: Ուստի նման զեկույցների ու հաղորդագրությունների ուշադրության կենտրոնում են ոչ թե մարդու իրավունքների հարցը,այլև քաղաքականացված նպատակները, որոնք հետապնդվում են այդ քայլերով:
Մարդու իրավունքների հավակնորդներից պետք հարցնել՝ արդյոք նման դեպքերն այլ երկրներում էլ որպես հանցագործություն են դիտվում ,կամ արդյոք ահաբեկչական ակտերի հեղինակների նկատմամբ չպետք է օրինական ու դատական մոտեցում ցուցաբերել:
Իրանի իսլամական հանրապետությունը համոզված է,որ պետք է ջանքեր գործադրել մարդու իրավունքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այդիսկ պատճառով Իրանը դեմ չէ մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հերթական զեկույցներ պատրաստվելուն,սակայն պնդում է,որ մարդու իրավունքների հարցը չպետք է դառնա գործիք որոշ արևմտյան երկրների քաղաքական նպատակների իրականացման համար:
Միջազգային կառույցների չարաշահումը փաստորեն նշանակում է մարդու իրավունքների այսպես կոչված պաշտպան երկրների քաղաքական խաղերի շրջանակում պաշտպանել ահաբեկչությունը: