ԻԻՀ նախագահի այցը Բաքու՝ երկկողմ և բազմակողմանի համագործակցությունների նոր սկիզբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29428-ԻԻՀ_նախագահի_այցը_Բաքու_երկկողմ_և_բազմակողմանի_համագործակցությունների_նոր_սկիզբ
ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի ադրբեջանյան այցի շրջանակում կայանալիք հանդիպումների շրջանակներում քննարկվելու են ձեռքբերված համաձայնությունների իրականացման գործընթացի և երկկողմ ու բազմակողմանի համագործակցությունների հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2016 08:39 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի այցը Բաքու՝ երկկողմ և բազմակողմանի համագործակցությունների նոր սկիզբ

ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի ադրբեջանյան այցի շրջանակում կայանալիք հանդիպումների շրջանակներում քննարկվելու են ձեռքբերված համաձայնությունների իրականացման գործընթացի և երկկողմ ու բազմակողմանի համագործակցությունների հետ կապված հարցեր:

Իրան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահների եռակողմ հանդիպմանը քննարկվելու են տարբեր, այդ թվում արդյունաբերական, էներգետիկայի, մշակութային, բանկային , հյուպատոսական դյուրությունների, հաղորդակցության՝ հատկապես ռեսլային տրանսպորտի ոլորտներում համագործակցությունների հարցերը: Այցի սեմին, Ադրբեջանի «Չալե» նավթային արդյունաբերական ավանում մեկնարկել է «Իրան խոդրո» արդյունաբերական խմբի արտադրանքների գործարանի կառուցման գործնական ծրագիրը: ԻԻՀ հանքերի, արդյունաբերության ու առևտրի նախարար՝ Մոհամմեդ Ռեզա Նեըմաթզադեի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար՝ Շահին Մոստաֆաևի ներկայությամբ, օգոստոսի 6-ին, տրվել է Ադրբեջանում «Իրան խոդրո» արդյունաբերական խմբի արտադրանքների գործարանի կառուցման գործնական ծրագրի մեկնարկը: ԻԻՀ հանքերի, արդյունաբերության ու առևտրի նախարար՝ Մոհամմեդ Ռեզա Նեըմաթզադեն հանդես է եկել երկու երկրում առկա հնարավորություններից օգտվելու ցանկությամբ: Նրա խոսքերով, վերջին տարիներին Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լավ ընթացք են ունեցել , իսկ դա իրականացել է երկու երկրների նախագահների համապատասխան հրահանգների ու քաղաքական կամքի արդյունքում:

Միջոցառման ժամանակ, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը ևս ընդգծելով համագործակցության շարունակման անհրաժեշտությունը, գոհունակություն է հայտնել իր երկրում ավտոմեքենաների հոսքագծի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ: Ադրբեջանում  «Իրան խոդրո» արդյունաբերական խմբի արտադրանքների գործարանի կառուցումն ընդգրկվում է այդ երկրի ինդուստրիալ խոշոր նախագծերի մեջ : Ադրբեջանում ավելի վաղ է սկսվել «Իրան խոդրո» և «Սայփա» ավտոմեքենաների հոսքագծի կառուցման ծրագիրը, սակայն «Իրան խոդրո»-ի արտադրանքները մոնտաժվում են առաջին անգամ:

Փորձագետների համոզմամբ, Ադրբեջանի «Չալե» նավթային արդյունաբերական ավանում «Իրան խոդրո» արդյունաբերական խմբի արտադրանքների գործարանի կառուցման գործնական ծրագրի մեկնարկի և Իրան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահների եռակողմ նիստի համընկնումը , վկայում է Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունների ոլորտն ընդլայնելու մեծ հնարավորությունների մասին: Ընդսմին, երկու հարևան երկրների պատմական, կրոնական ու մշակութային ընդհանրությունները հնարավորություններ են ստեղծում երկկողմ համագործակցությունների խորացման ու ամրապնդման համար: ԻԻՀ-ն ավելի վաղ իր պատրաստակամությունն էր հայտնել Ադրբեջանի տնտեսության տարբեր սեկտորների , հատկապես գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Իրանը կարող է նաև էլ ավելի ընդարձակել մուսուլման և հարևան երկրում իր ներդրումային ծրագրերը: Ընդհանուր առմամբ, փորձագետները կարևոր են գնահատում ԻԻՀ-ի նախագահի Բաքու կատարած այցը և համոզված են, որ նման այցերը կարող են իրականացնել Թեհրան-Բաքու երկկողմ հարաբերությունների ծավալման կապակցությամբ հարևան երկրների ակնկալիքները: