Ամերիկյան պատվիրակության այցը Թուրքիա և Գյուլենի արտահանձնման հարցի քննարկումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29494-Ամերիկյան_պատվիրակության_այցը_Թուրքիա_և_Գյուլենի_արտահանձնման_հարցի_քննարկումը
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն իրավական պատվիրակություն է գործուղելու Թուրքիա, նախքան պետքարտուղար՝ Ջոն Քերիի այցը, Գյուլենի արտահանձնման փաստաթղթերը քննարկելու նպատակով: Այդ մասին հայտարարել են ռուսական լրատվամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2016 16:18 Asia/Tehran
  • Ամերիկյան պատվիրակության այցը Թուրքիա և Գյուլենի արտահանձնման հարցի քննարկումը

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն իրավական պատվիրակություն է գործուղելու Թուրքիա, նախքան պետքարտուղար՝ Ջոն Քերիի այցը, Գյուլենի արտահանձնման փաստաթղթերը քննարկելու նպատակով: Այդ մասին հայտարարել են ռուսական լրատվամիջոցները:

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը իրավական պատվիրակություն է գործուղելու Անկարա, Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու դիմումը քննարկելու համար:

Ամերիկյան իրավական պատվիրակության այցը Թուրքիա հայտնվել է քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում: Այդ այցից հետո, օգոստոսի 24-25-ը նախատեսված է ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Ջոն Քերիի ուղևորությունը Թուրքիա:

Անտարակույս Թուրքիայի պաշտոնատարների հետ Քերիի բանակցությունների առանցքն են լինելու հեղաշրջումից հետո Թուրքիայի զարգացումները և ձախողած այդ հեղաշրջման մեջ Ֆեթուլլահ Գյուլենի դերակատարությունը և Թուրքիային նրա հանձնումը:

Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում նախկին դիվանագետ՝ Օկտայ Աքսոյն այն համոզման են, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ապագան կախված է Գյուլենին Անկարային հանձնելու Վաշինգտոնի որոշումից:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ՝ Մարկ Թոներն ասել էր, որ Վաշինգտոնը քննարկում է նոր փաստաթղթեր, որոնք Անկարան տրամադրել է Գյուլենին ձերբակալելու համար:

Նման պայմաններում, ռուսական «Գազետա» թերթը գրել է.«Գյուլենի հանձնման հարցում Սպիտակ Տանը համոզելու համար Թուրքիան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում անգամ, անհնար է Վաշինգտոնը Գյուլենին հանձնի Անկարային»:

Թուիթերում անցկացված սոցհարցման արդյունքները հրապարակելով, թուրքական «Դեյլի Սաբահ» օրաթերթը գրել է, որ սոցհարցմանը մասնակցած 3129 հոգու 69 տոկոսն այն համոզման է, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ն ամենամեծ աջակցությունն է ցուցաբերել Գյուլենի գլխավորած ահաբեկչական խմբավորմանը: Հարցվողների 20 տոկոսը գտնում է, որ Սպիտակ Տունն է դերակատար ահաբեկչական այդ խմբավորմանը ցուցաբերվող աջակցության հարցում:

Ֆեթուլլահ Գյուլենի իրավապաշտպանը հայտարարել է, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունը մտադիր է ահաբեկել «Հիզմեթ» շարժման առաջնորդին:

Գյուլենի իրավապաշտպան՝ Ռայդ Վայնգրթենը մտահոգություն է հայտնել Գյուլենի անվտանգության մասին:

Մի շարք քաղաքական շրջանակներ համոզված են, որ Թուրքիայի կառավարության կողմից Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկման հարցն առաջ քաշելով, նրա իրավապաշտպանները մտադիր են նվազագույնի հասցնել այն հավանականությունը, որ ԱՄՆ-ն Անկարային կհանձնի Գյուլենին:

Այս բոլորն այն դեպքում, երբ Գյուլենին Անկարային հանձնելուց և Հիզմեթ շարժման ահաբեկչական քայլերն արգելելուց բացի, Թուրքիայի կառավարությունը ձգտում է սահմանափակել նաև այլ երկրներում Գյուլենի շարժմանը կից աշխատող հաստատությունների, ինչպես նաև Թուրքիայում ակտիվ կուսակցությունների քայլերը:

Հարավային և հարավ-արևելյան ասիական երկրներում, Միջին Ասիայում և Կովկասում Գյուլենի շարժմանը հարող դպրոցների փակման հարցը և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն ահաբեկչական բնութագրելու մասին Թուրքիայի նախագահի արտահայտություններն այդ ուղղությամբ կարելի է գնահատել: