Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների եռակողմ նիստը, հայացք ռազմավարական նպատակներին
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում , ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին այսօր կմասնակցի Բաքվում կայանալիք Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ նիստին,որը կարող է դարձակետ լինել տարածաշրջանային բազմակողմ հարաբերություններում:
Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ նիստն իր տեսակով առաջինն է համարվում,որը Կասպյան տարածաշրջանում, ինչու չէ նաև Կովկասում ռազմավարական հարաբերությունների ընդլայնման առումով ռազմավարական նշանակություն ունի: Նիստի օրակարգում ներառված թեմաները վերաբերում են տնտեսական համագործակցություններին և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ընդլայնման քննարկմանը:
Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտի միջանցքի վերաբերյալ համաձայնագիրն ավելի քան մեկ տասնամյակ անցյալ ունի: 2000 թվականին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Իրանի , Հնդկաստանի ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն ստորագրեցին այդ համաձայնագիրը: Միջանցքը կոչվեց Հյուսիս-հարավ:
Այս միջանցքը Հնդկական օվկիանոսի, Պարսից ծոցի ու հարավ-ասիական երկրների հետ հյուսիսային Եվրոպայի երկրների և ՌԴ-ի տրանսպորտային հաղորդակցությունն իրականացնելու է Իրանի ու Կասպից ծովի միջոցով:
Ներկայումս Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը փորձում են թափ հաղորդել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ամբողջացմանը,որի իրագործմամբ Կասպից լճի արևմտյան հատվածը Ադրբեջանի տարածքով կմիանա Իրանին: Այդ նախագծի արդյունքում նավերի երթևեկության ժամանակը կկրճատվի մեկ երրորդով և ծախսերը կնվազեն 20 տոկոսով:
Իրանի տնտեսական խոշոր շուկայի անվտանգությունն ու կայունությունը և Օմանի ծովում ու Պարսից ծոցում միջազգային ազատ ջրերին հասանելիությունը այն առավելություններն են,որոնց շնորհիվ Իրանը դարձել է տարածաշրջանի երկրները կապող օղակը:
Ավելի վաղ եռակողմ համաձայնագրեր են կնքվել Իրանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի , ինչպես նաև Իրանի ,Հնդկաստանի ու Աֆղանստանի միջև : Այժմ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունը նոր քայլ է տարածաշրջանում տնտեսական սիներգիայի և զուգամերձության ամրապնդման համար:
Ուստի Իրանի նախագահի Բաքու կատարած այցը և Իրանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը պատմական առիթ է, որը կարող է խթանել շրջակա միջավայրի պահպանման , ահաբեկչության դեմ պայքարի և հավաքական սպառնալիքների դիմակայման նման հարցերում բազմակողմ համագործակցությունների ամրապնդումը: Հատկապես ,որ այս այցի ընթացքում ԻԻՀ նախագահը երկկողմ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ Թեհրան-Մոսկվա համագործակցությունների և այլ հարցերի քննարկման նպատակով:
ԻԻՀ նախագահի խոսքերով՝ 11-րդ կառավարությունը «հաղթանակ-հաղթանակ» ձևաչափով քաղաքականություն է կիրառել ոչ միայն միջուկային բանակցություններում այլև այլ երկրների հետ իր հարաբերություններում:
Նշենք,որ նախագահ Ռոհանին երեկ Բաքվում ասել է.«11-րդ կառավարությունը բացառությամբ Իրանի նկատմամբ թշնամություն տածող երկրների, ցանկանում է բարի հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ,ինչը տարածաշրջանի երկրների անվտանգության ու կայունության օգտին է»: