ՆԱՏՕ-ն ընդգծել է հիբրիդային պատերազմին դիմակայելու անհրաժեշտությունը
ՆԱՏՕ-ի ավագ հրամանատարներից և այդ ռազմական կազմակերպությունում փոփոխությունների պատասխանատու՝ գեներալ Դենիս Մերսիեն տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է գնալու հիբրիդային պատերազմին: Հիբրիդային է կոչվում սովորական, անկանոն ու կիբերային պատերազմների ամբողջությունը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին ուղղված սպառնալիքների դեմ պայքարի համար դաշինքում նոր դիրքորոշման ձևավորմանը, նա խոսել է Հիբրիդային պատերազմին ազդեցիկ հակադարձելու հավանականության մասին: Գեներալ Մերիսեի խոսքերով, ՆԱՏՕ-ի ավագ ղեկավարները պարբերաբար նիստեր են գումարում հիբրիդային պատերազմի թեմայով՝ նման սպառնալիքները դիմագրավելու իրենց ծրագրերը ներկայացնելով:
Վերջերս Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ միությունը և ՆԱՏՕ-ն ամրապնդելու են իրենց միջև համագործակցությունը՝ հիբրիդային սպառնալիքների, կիբերային ու անվտանգության պաշտպանության նման աննախադեպ սպառնալիքները դիմագրավելու համար: Հիբրիդային պատերազմը, որը համարվում է անհավասար, փոքրամասշտաբ ու բարդ պատերազմական օպերացիա, վկայում է բարդ ու կոորդինացված կերպով ռազմական ուժերի մարտունակության «Սինթետիկ կիրառման» մասին: Հիբրիդային պատերազմը մարտի դաշտով չի սահմանափակվում: Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի ներկայացրած ընդհանուր բնութագրմամբ, դա սովորական ու անսովոր միջոցների ամբողջություն է: Միջոցներ, որոնց մեջ են ընդգրկվում հետախուզական պատերազմը, տեղական անհանդարտությունների ու բախումների սատարումը, պարտիզանական ուժերի կիրառումը, հատուկ ջոկատայինների ուժերից և ռազմական դասական միավորներից օգտվելը, նաև տնտեսական պատերազմն ու կիբերային հարձակումները: Թվում է, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարը ՆԱՏՕ-ի կողմից կարևորումը, հետևանքն է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքում և առաջիկայում հավանաբար Եվրոպայի արևելքում նման պատերազմի հարցում կազմակերպության դրսևորած թույլ գործունեության: Մոսկվան սատարել է Ուկրաինայի արևելքում ռուսամետ ընդդիմադիրներին ՝ նրանց լոգիստիկական , հումանիտար ու սպառազինական օգնություններ տրամադրելով: Այս աջակցությունն ի վերջո բերեց այն երևույթին, որ այսօր կոչվում է Ուկրաինայի արևելքում Դոնեցկի ու Լոգանսկի անկախություն: Ուկրաինայի պետայրերը բազմիցս հավակնել են, թե Ռուսաստանի հատուկ ջոկատայինները գործի են անցել այդ երկրի արևելյան շրջաններում և ի պաշտպանություն անջատողական ընդդիմադիրներին, ռազմական քայլերի են դիմել: Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի արևմտյան սահմանագծում զորավարժություններ անցկացնելով, ՌԴ բանակը մշտապես Կիևի պետայրերին զգուշացրել է Մոսկվայի մարտունակության կապակցությամբ ՝ նրանց զերծ պահելով հակառուսական քայլերի դիմելուց: Հաշվի առնելով Ուկրաինայի փորձը, ՆԱՏՕ-ի ավագ ղեկավարները խոսում են հիբրիդային պատերազմի ոլորտում առաջիկայում ռուսների հավանական քայլերին դիմագրավելու մասին : Ի հարկե ավելի վաղ նաև նախազգուշացումներ հնչել էին: Օրինակ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար՝ Անդերս Ֆուգ Ռասմուսենն անդրադարձել էր հիբրիդային պատերազմի հարցում ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինի կարողությանը, նշելով, որ վերջինս կարող է Բալտյան երկրների դեմ հարձակում կատարել՝ ՆԱՏՕ-ի մարտունակությունը փորձելու նպատակով: Ռասմուսենը շեշտել էր, որ Վլադիմիր Պուտինը հիբրիդային պատերազմների մասնագետ է: