Հարևանների հետ գործակցությունը՝ Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունը
Հարևան երկրների հետ բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումն ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում:
Երկուշաբթի օրը, Բաքվում կայացած Իրանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ նիստը առիթ է ստեղծել այդ տեսակետը ներկայացնելու և ընդհանուր շահերի ապահովման ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու համար:
Տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններում ու գործակցություններում Իրանի իսլամական հանրապետությունը ոչ միայն ընդառաջում է դրական մտքերն ու նախաձեռնությունները, այլև ինքը ևս առաջատար է ժողովուրդների իրավունքները հարգելու հիմամբ, խաղաղության, անվտանգության ու համակեցության ամրապնդման ուղղությամբ առաջարկներ ու գործեղանակներ ներկայացնելու հարցում:
Ներկա պայմաններում, այդ տեսանկյունից հույժ նշանակալի է Բաքվի եռակողմ նիստը:
Նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է.«Այսօր աշխարհում տիրող պայմաններում, ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել մարտահրավերները և օգտվել առիթներից»: Ռոհանին հավաստիացրել է, թե բոլոր երկրների ժողովուրդների համար խաղաղության, բարեկեցության ու զարգացման ընդունելի մակարդակի ապահովումը գործակցություն է պահանջում երկրների, հատկապես հարևան պետությունների միջև:
Այդ մոտեցումը ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմքն է հանդիսանում երկրների, հատկապես հարևանների հետ հարաբերություններում:
Այդ տենանկյունից Բաքվի նիստին նայելու դեպքում, տարածաշրջանի երկրների ճակատագրի հետ կապված մի քանի կարևոր ցուցանիշներ են առաջ քաշվում: Առաջին ցուցանիշն է՝ հարևան երկրների հետ համագործակցության ուղղությամբ ընթանալը և բազմակողմանի բանակցություններ անցկացնելը: Երկրորդ ցուցանիշն է՝ կրոնական ու մշակութային ընդհանրությունների գոյությունը, որոնք ենթահող են ստեղծում բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման համար: Որպես օրինակ կարելի է անդրադառնալ Իրան-Ադրբեջան երկաթգծի միացման մասին համաձայնությանը և հյուսիս-հարավ միջանցքի լրացմանը:
Իսկ երրորդ ցուցանիշն է անվտանգության համագործակցությունների ծավալումը:
Բաքվի նիստը կայացել է մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանի առջև ծառացել են բազում խնդիրներ ու մարտահրավերներ, այդ թվում ահաբեկչություն, կրոնի ու գաղափաբրի անվան տակ ծայրահեղականություն, կազմակերպված հանցագործություններ, թմրաբիզնես և անջատողական հոսանքներ:
Վերջին տարիների ընթացքում, տարածաշրջանի և աշխարհի զարգացումների փորձը վկայում է այն մասին, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ և կամայականորեն հաղթահարել ճգնաժամերն ու խնդիրները:
Իրանի իսլամական հանրապետությունը գործնականում ցույց է տվել, որ քաղաքական և տնտեսական ոլորտներում Ռուսաստանի և մյուս հարևան պետությունների հետ երկկողմ հարաբերություններում դրական ու կառուցողական փոփոխության է ձգտել: Հավաքական համագործակցության կարիք զգացվելով, Իրանը ցույց է տվել, որ գործնական է:
Տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափը կարող է օրինակ ծառայել համագործակցությունների մյուս ընդհանուր ոլորտների և անգամ եռակողմ համագործակցությունների համար: