Իսլամական Հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդունել է Անվտանգության նախարարության պաշտոնատարներին
Իսլամական Հեղափոխության մեծահարգ առաջնորդն ասել է.-«Իրանի Անվտանգության նախարարությունը կարևոր և զգայուն դիրք է գրավում երկրում և համարվում է իսլամական համակարգի արթուն պահակը»:
Երեքշաբթի օրը Իրանի Անվտանգության կազմակերպության մի խումբ պաշտոնատարների հետ ունեցած հանդիպման ժամանակ Իսլամական Հեղափոխության մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասելով որ Իսլամական հեղափոխության հիմունքներն ու դիրքորոշումները պետք է լիովին պահպանվեն այդ կազմակերպությունում, հավելել է.-«Անվտանգության նախարարությունը Իսլամական Հանրապետության ամուր կեղևն է և չպետք է թուլանա »:
Ն.Վ Այաթոլլահ Խամենեին կարևորելով Իրանի Անվտանգության նախարարության հոգևոր ու գաղափարական հզորացման անհրաժեշտությունը, հստակեցրել է.-«Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին օրերից Իրանի դեմ նյութած բազմաթիվ դավադրություններով հանդերձ, Իսլամական համակարգի դիմաց համաշխարհային կայսերապաշտության կրած ձախողումները չէին իրականանա առանց ժողովրդի հավատքի երաշխիքի»:
Մեծահարգ Առաջնորդն անդրադառնալով Անվտանգության նախարարության հզոր ներուժին և հեղափոխական ու հավատացյալ երիտասարդ ուժերի ներկայությանն ընդգծել է .-«Անվտանգության նախարարության նոր սերնդի աշխատակիցները պետք է անցյալի նման հեղափոխական ոգով աճեն ու զարգանան»:
Ն.Վ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Համաշխարհային կայսերապաշտության պարագլուխ ԱՄՆ-ի հետ տարածություն պահելն Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի գծած հիմնական սկզբունքն է և չպետք է անտեսել ու շրջանցել այս խնդիրը»:
Իսլամական Հողափոխության մեծահարգ առաջնորդը հստակեցրել է.-«Անվտանգության նախարարությունը պետք է ներկա լինի բոլոր այն կետերում որտեղից հնարավոր է թշնամին փորձի խոցել Իսլամական համակարգին և այն դարձնի իր գործունեության դաշտը»: