Մամուլի տեսություն 09-08-2016
Թուրքիայի ընտրյալ կառավարության նկատմամբ Իրանի ցուցաբերած կտրուկ հովանավորությունը Անկարա-Թեհրան հարաբերությունների համեմատական բարելավման պատճառներից է համարվում:
Ղոդս
Թուրք դիվանագետ.«Իրան-Թուրքիա համագործակցությունը դրական կազդի տարածաշրջանի վրա»
Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխխոսնակը ընդգծելով Իրան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունների նշանակությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում,ասել է.«Թուրքիայի ընտրյալ կառավարության նկատմամբ Իրանի ցուցաբերած կտրուկ հովանավորությունը Անկարա-Թեհրան հարաբերությունների համեմատական բարելավման պատճառներից է համարվում»:
Թուրքիայում իրականացված վերջին իրադարձություններից և հուլիսի 15-ին կազմակերպված անհաջող հեղաշրջումից հետո, այդ երկրի և նրա արևմտյան վաղեմի դաշնակիցների հատկապես ԱՄՆ-ի միջև հարաբերություններում տիրող լարվածությունը սրվել է: Թուրքիայի շատ պաշտոնատարներ չեն բացառում ԱՄՆ-ի և այդ երկրի նախագահի հին դաշնակիցների մասնակցությունը Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպմանը : Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանն երեկ մեղադրել ու սուր քննադատության է արժանացրել իր արևմտյան դաշնակիցներին: Նրանց մեղադրել է հեղաշրջման կազմակերպիչների կողքին կանգնելու և ահաբեկչությունը պաշտպանելու մեջ:
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների դեմ ուղղված Էրդողանի արտահայտություններն այն դեպքում են կատարվել,երբ այսօր հանդիպում են ունեցել Էրդողանն ու Պուտինը:
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու Թուրքիայի պաշտոնատարների տված խոստումները և վերջին իրադարձությունները պատճառ են դարձել ,որ Էրդողան-Պուտին հանդիպումը հայտնվի Վաշինգտոնի և նրա արևմտյան դաշնակիցների ուշադրության կենտրոնում:
Այս կապակցությամբ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» ընդդիմադիր կուսակցության փոխխոսնակ՝ Օսման Ֆարուղ Լուղօղլուն ասել է.«Ես առաջարկել եմ Թուրքիան փոխի իր արտաքին քաղաքականությունը, քանզի վերջին տարիներում իր հարևան երկրների հետ ունեցած բացասական հարաբերությունների պատճառով Թուրքիան մեծապես տուժել է: Կառավարությունն էլ խոստացել է ջանքեր կգործադրի ավելացնելու Թուրքիայի բարեկամ երկրների թիվը և նվազեցնելու թշնամիներին: Համենայն դեպս հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջումից հետո, այս քայլերն ավելի իրատեսական երանգ են ստացել»:
Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» ընդդիմադիր կուսակցության փոխխոսնակը հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո Իրան-Թուրքիա հարաբերությունների համեմատական բարելավման պատճառի մասին ասել է.«Թեհրանը խստորեն դատապարտեց հեղաշրջումը և կանգնեց Թուրքիայի կառավարության կողքին: Սիրիայի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության փոխվելը կնպաստի Իրան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը: Ես համոզված եմ ,որ Իրանն ու Թուրիան կարող են համագործակցության միջոցով իրենց մերձավոր տարածաշրջաններում կայունության ու առաջադիմության նախադրյալներ ստեղծել»,ասել է նա:
News.am
Փորձագետներ. Օգտագործելով Մոսկվայի եւ Անկարայի մերձեցումը՝ Պուտինն ուզում է «բնական ճանապարհով» թուլացնել ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան այցի եւ օգոստոսի 9-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավոր նպատակների եւ շարժառիթների հարցում գերմանացի փորձագետների կարծիքները բաժանվում են: «Թուրքիայի՝ դեպի Պուտինը շրջվելն ու ՆԱՏՕ-ից հեռանալը չի կարող մեր շահերից բխել»,- կարծում է ԳՍԴԿ-ի՝ արտաքին քաղաքականության հարցերի փորձագետ Նիլս Անենը: Նա ընդգծել է, որ սա Անկարայի հետ երկխոսությունը չդադարեցնելու պատճառներից մեկն է: Այս մասին հաղորդում է DW-ն:
Բացի այդ՝ նա մատնանշել է Թուրքիայի նախագահի սթափ հաշվարկը: «Պուտինի հետ Էրդողանի հանդիպումը ցույց է տալիս, որ Թուրքիայի ղեկավարն ամենեւին էլ զգացմունքային եւ անկանխատեսելի գործիչ չէ: Հակառակը, Իսրայելի հետ հաշտեցումից հետո Ռուսաստանի հետ մերձեցման նոր փորձով Էրդողանն իրեն ներկայացրեց որպես բացառապես պրագմատիկ քաղաքական գործիչ, որն ընդլայնում է սեփական հնարավորությունները՝ արտաքին քաղաքական գործունեության համար»,- հայտարարել է Անենը:
Եվրախորհրդարանի փոխխոսնակ, գերմանական Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսանդեր Լամբսդորֆն իր հերթին կարծում է, որ Թուրքիան չի փորձում խզել կապերն Արեւմուտքի հետ: «Ռուսաստանը եվրոպական կողմնորոշման այլընտրանք չէ: Էրդողանը Պուտինի մոտ է գնացել, որպեսզի ցույց տա, որ իրեն կարող է այլ կերպ պահել: Սակայն Թուրքիան եվրոպական շուկա մտնելու եւ սեփական անվտանգության համար ՆԱՏՕ-ի երաշխիքների կարիքն ունի»,- կարծում է քաղաքական գործիչը:
Պատմաբան Միխայել Վոլֆզոնի կարծիքով էլ՝ Պուտինն իր հերթին ցանկանում է սեպ խրել Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ: Ըստ նրա, օգտագործելով Մոսկվայի եւ Անկարայի մերձեցումը՝ Ռուսաստանի նախագահն ուզում է «բնական ճանապարհով» թուլացնել ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն: Միաժամանակ, նա Էրդողանին Ռուսաստանի համար հուսալի գործընկեր չի համարում երկարաժամկետ հեռանկարում, քանի որ Անկարան «զիգզագների քաղաքականություն» է վարում:
«Էրդողանի համար երկարաժամկետ ոչինչ գոյություն չունի՝ սեփական իշխանությունը պահելու եւ ամրապնդելու նպատակներից բացի»,- կարծիք է հայտնել Վոլֆզոնը: Ռուսաստանի նախագահը, ըստ պատմաբանի, հակառակը, հստակ ռազմավարություն ունի: Մոտեցումների հենց այս տարբերությունն էլ խանգարում է երկու նախագահների ամուր միությանը, քանի որ «Դաշինք են կազմում երկարաժամկետ հեռանկարի համար»: Վոլֆզոնը կարծում է, որ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հնարավոր է միայն մարտավարական, բայց ոչ երբեք ռազմավարական գործընկերություն, հատկապես հաշվի առնելով, որ «Ռուսաստանն Էրդողանին շատ ավելի քիչ բան կարող է առաջարկել, քան Արեւմուտքի երկրները»: