Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29770-Թուրքիայի_նախագահի_այցը_Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը պատմական այց կատարեց Ռուսաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2016 08:25 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը պատմական այց կատարեց Ռուսաստան:

Էրդողանը 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի օդուժի միջոցով ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվելուց հետո առաջին անգամ Սանկտ Պետրբուրգում հանդիպեց իր ռուս պաշտոնակցին: Հանդիպման սկզբում Պուտին ընդգծեց, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի խնդրի հետ կապված հարցեր:

Էրդողանն էլ ընդգծեց, որ Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցությունը կարող է ազդեցիկ լինել տարածաշրջանի խնդիրների ուշագրավ բաժնի կարգավորման ուղղությամբ: Էրդողանն ի դեպ, ընդգծեց պաշտպանական արդյունաբերության և հակաօդային պաշտպանության արտադրությունների ոլորտում համագործակցություններն ընդլայնելու Թուրքիայի վճռականությունը:

Թվում է, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունների ձախողումից, ինչպես նաև այդ երկրում չստացված հեղաշրջումից հետո Անկարայի բարձրաստիճան պաշտոնատարները որոշել են վերատեսության ենթարկել իրենց արտաքին քաղաքականությունը: Իհարկե թուրք պաշտոնատարներն ու հատկապես Էրդողանը նկատի առնելով Թուրքիայի տնտեսական ու առևտրական խնդիրները, որոնց ուշագրավ մի մասը համարվում են Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների սառեցման հետևանքը, սկսել էին երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Պաշտոնապես ներողություն խնդրելը, հատուցում վճարելը և Թուրքիայի ռազմական ինքնաթիռի օդաչուին դատի տալը Անկարայի հետ հարաբերությունների վերականգնման համար Մոսկվայի կողմից ներկայացված երեք նախապայմաններին էին: Մինչև ռուսական ինքնաթիռի խոցվելը Թուրքիան համարվում էր Ռուսաստան գյուղմթերք ու կաթնամթերք արտահանող ամենախոշոր երկիրն ու նաև ռուս զբոսաշրջիկների հանգստի վայրը:

Անկարայի ու Մոսկվայի միջև լարվածությունը սրվելով, Թուրքիան զրկվեց այդ հնարավորություններից ու ֆինանսական ծանր կորուստ ունեցավ: Ռուսաստանի կողմից գործադրված պատժամիջոցների պատճառով Թուրքիան առևտրական ու տնտեսական բաժիններում լուրջ բարդությունների հանդիպեց: Օրինակ դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների ուղևորությունների դադարեցման համար, այդ երկիրը 8 միլիարդ դոլար կորուստ ունեցավ: Նաև խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի կողմից գործադրված պատժամիջոցների պատճառով Թուրքիան 18 միլիարդ դոլար վնաս է կրել:

Իրականում ֆինանսական ու առևտրական պայմանների ծանրացումն էլ ի վերջո Թուրքիայի պետայրերին պարտադրեց 180 աստիճան շրջադարձ կատարելով իրենց դիրքորոշումներում Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման ցանկություն հայտնել: Այսպիսով Անկարայի իշխանությունները հույս ունեն, որ կկարողանան վերջ տալ Թուրքիայի դեմ Ռուսաստանի 9-ամսյա պատժամիջոցներին ու ամենակարևորը «Թրքիշ Սթրիմ» խողովակագծի առկախմանը: «Թրքիշ Սթրիմ» գազատար խողովակագծի կառուցումը Թուրքիայի համար մեծ նշնակություն ունի: Իհարկե Թուրքիայի իշխանություններն ընդգծում են, որ Էրդողանի ուղևորությունը Սանկտ Պետրբուրգ այն իմաստով չե, որ Անկարան երես է թեքում ՆԱՏՕ-ից կամ հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելուց: Այլ դա Ռուսաստանի հետ հաշտության գործընթացի ուղղությամբ վերցված երկրորդ քայլն է, որը սկիզբ էր առել հուլիսի 15-ի չստացված հեղաշրջումից մի քանի շաբաթ առաջ: 

Այդուհանդերձ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են այն պայմաններում, երբ արևմուտքի, հատկապես ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում լուրջ լարվածություն է առաջացել: