Իրանաֆոբիան  պատրվակ՝ ԱՄՆ-ի սպառազինության վաճառքի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29857-Իրանաֆոբիան_պատրվակ_ԱՄՆ_ի_սպառազինության_վաճառքի_համար
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից ավելի քան վեց ամիս անց, տակավին շարունակվում են ԱՄՆ-ի   հակաիրանական քարոզչությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2016 15:21 Asia/Tehran
  • Իրանաֆոբիան  պատրվակ՝ ԱՄՆ-ի սպառազինության վաճառքի համար

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից ավելի քան վեց ամիս անց, տակավին շարունակվում են ԱՄՆ-ի   հակաիրանական քարոզչությունները:

 

Այդ  հակաքարոզչությունների առանցքը կազմում է Իրանին սպառնալիք ներկայացնելը, ինչը մինչ այսօր հետապնդվում է ԱՄՆ-ի պետայրերի կողմից:

Այս շրջանակում ԱՄՆ պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը հրապարակել է զեկույց, որում Իրանաֆոբիայի կողմնորոշմամբ հանդես գալով հայտարարել է, որ Իրանը միջուկային համաձայնության կայացումից ի վեր , ավելի արդիական բալիստիկական հրթիռներ է արտադրել: «ԻԻՀ ներկայումս ողջ տարածաշրջանում թիրախներին հասանելիություն ունեցող հրթիռներ ունի,որոնք զգալի թիվ են կազմում»,ասված է զեկույցում: 

Նման մի զեկույց վերջերս հրապարակվել է Պարսից ծոցի ջրերում Իրանի զորավարժությունների վերաբերյալ մտահոգության դրսևորման շրջանակում:

Այդ տեղաշարժերը փաստորեն երկարատև ռազմավարական նախագծի մաս են կազմում, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) նիստում ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբամայի ներկայությամբ:

ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին տարածաշրջան կատարած այցի ընթացքում ասել է.«ԱՄՆ-ն և իր դաշնակիցները պատրաստ են քայլեր անել Իրանի հրթիռային փորձարկումների հետ կապված հակամարտության կարգավորման նպատակով խաղաղ ելք գտնելու ուղղությամբ»:

Իրանի հրթիռային պաշտպանության կարողության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնատարների հայտարարած դիրքորոշումները փաստորեն Իրանաֆոբիայի նախագծի շարունակությունն են, որը ներառված է ԱՄՆ-ի ու Իսրայելի  օրակարգում:

ԱՄՆ պետայրերն այս առնչությամբ փորձում են Պարսիցծոցյան արաբական երկրներին համոզել ,որ քաղաքական դաշտում իրենց գոյության հարատևումը պայմանավորված է ԱՄՆ-ի հետ նրանց համընթացությամբ:

ԱՄՆ-ն այն դեպքում է մտահոգություն հայտնում Իրանի հրթիռային պաշտպանության ծրագրի վերաբերյալ ,երբ մշտապես արդիական զենքեր է վաճառում Պարսիցծոցյան արաբական երկրներին:

Այս առնչությամբ ԱՄՆ կառավարությունն իր համաձայնությունն է հայտնել տարատեսակ տանկեր և այլ սարքավորումներ Սաուդյան Արաբիային վաճառելու համար, որոնց արժեքը կազմում է մեկ միլիարդ 150 միլիոն դոլար:

Այդ մասին Պենտագոնը հայտնել է երեքշաբթի օգոստոսի 9-ին: ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը  հայտարարել է, որ Վաշինգտոնի  տարածաշրջանային գործընկերոջ անվտանգության բարելավումը կամրապնդի ԱՄՆ ազգային անվտանգությունը:

Պարսիցծոցյան երկրների ռազմական գնումների վերաբերյալ Միջին Արևելքի ինստիտուտի զեկույցը ցույց է տալիս, որ Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների կողմից գնվող զենքերը ահաբեկչության դեմ պայքարին չեն ծառայեցվում, այլև նրանք իբր թե Իրանի սպառնալիքների կապակցությամբ մտահոգության պատճառով են այդ զենքերը գնում:

Այդ տեղաշարժերը ցույց են տալիս, որ Իրանաֆոբիայի քարոզչության շարունակումը և պաշտպանական հզորության թուլացումը համարվում են ԱՄՆ-ի քաղաքականության հիմնական սկզբունքները՝  համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հնարավորություններն  Իրանի համար սահմանափակելու նպատակով:

Այդ քաղաքականության քողի տակ Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրները ճգնաժամ են հարուցում տարածաշրջանում: Այդ քաղաքականությունը ոչնչով չի կարող նպաստել այդ երկրների խնդիրների կարգավորմանը,այլ ընդհակառակը  ավելի կբարդացնի իրավիճակը և Իսրայելին ու ԱՄՆ-ին ավելի կմոտեցնի տարածաշրջանում իրենց հետապնդած նպատակներին: