Մամուլի տեսություն 10-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29860-Մամուլի_տեսություն_10_08_2016
ԱՄՆ-ի շղթայազերծած պատերազմների  հետևանքով զոհվել է 173 հազար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2016 15:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-08-2016

ԱՄՆ-ի շղթայազերծած պատերազմների  հետևանքով զոհվել է 173 հազար:

Ղոդս

ԱՄՆ-ի շղթայազերծած պատերազմների  հետևանքով զոհվել է 173 հազար

Cost of War ծրագրի  շրջանակում անցկացված հետազոտության  արդյունքում պարզվում է,որ անցած 15 տարիների ընթացքում Աֆղանստանում և Պակիստանում զոհվել է 173 հազար մարդ: Իհարկե այդ երկրում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարձակումները գաղտնի լինելու պատճառով անորոշ է պատերազմի հետևանքով անուղղակի կորուստների թիվը:

Պատերազմի զոհերի թեմայով անցկացված հետազոտության արդյունքներով՝ 2001 թվականից ի վեր Աֆղանստանում ու Պակիստանում զոհվել է 173 հազար  և վիրավորվել 183 հազար մարդ:

Այս հետազոտությունը միայն այն անհատների թիվն է ցույց տալիս,որոնք ուղղակի են սպանվել, իսկ մեծ թվով ուրիշներ էլ սպանվել են պատերազմի անուղղակի ազդեցությունների հետևանքով: Իհարկե այդ հետազոտությունը չի պարզում որ զոհերն ովքեր են ,բայց մեծ հավանականությամբ զոհերի թվում են և՛ զինվորականներ  և՛ խաղաղ քաղաքացիներ:

Հետազոտությունն անցկացվել է Cost of War ծրագրի կողմից, որի նստավայրը գտնվում է ԱՄՆ-ի Բրաուն համալսարանում: Ըստ այդ հետազոտության եզրահանգումների պատերազմն Աֆղանստանում դեռ շարունակվում է:

Հետազոտության հեղինակ և Բոստոն համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս՝ Նիթասի Քրաֆորդն ասել է.«Այն դեպքում ,երբ բոլորի հայացքներն ուղղված են Սիրիայի ու Իրաքի կողմը , 11 սեպտեմբերյան դեպքերից հետո ԱՄՆ-ի իրականացրած առաջին պատերազմը դեռ շարունակվում է»:

Նա նշել է.«Գերգաղտնի լինելու պատճառով ամերիկյան ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով կորուստների թիվը դեռևս վերջնականապես չի հայտարարվել»:

Ըստ կատարված հետազոտության, 2015 թվականի մարտից ի վեր Աֆղանստանում ու Պակիստանում պատերազմի զոհերի թիվն ավելացել է 24 հազարով:Այդ ժամանակահատվածում հիշյալ երկու երկրում զոհվել է  149 հազար մարդ:

 

 

News.am

The Wall Street Journal

Ռուսթուրքական մերձեցումը սպառնալիք է ռուսական գազից ԵՄ կախվածությունը թուլացնելու համար

Ադրբեջանի հաշվին ռուսական գազից ունեցած կախվածությունը նվազեցնելու Եվրամիության պլանները սպառնալիքի տակ են հայտնվել Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների ջերմացման ֆոնին, գրում է The Wall Street Journal–ը։

Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են վերականգնել երկրները կապող գազատարներով աշխատանքները, ինչը կարող է ի չիք դարձնել ռուսական գազից ունեցած կախվածությունը Ադրբեջանից մատակարարումների հաշվին պակասեցելու ԵՄ ջանքերը։

Թերթը  նշում է, որ Պուտինն ու Էրդողանը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ հասկացնել են տվել, որ «Թուրքական հոսք»  գազատարի կառուցման հնարավորությունը նորից հայտնվել է։ «Դա հարված կլինի Ադրբեջանի համար։ Նախագահ Իլհամ Ալիւեը հայտարարել էր, որ կցանկանար իր երկիրը գազի խոշոր արտահանող դարձնել»։

Պարբերականը նշում է, որ նախկինում Ադրբեջանի եւ Եվրամիության պաշտոնական անձինք խոսում էին Հարավային գազային միջանցքի մասին։ Այդ խողովակաշարը նախատեսված էր Ադրբեջանից «կապույտ վառելիքը» Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով Իտալիա հասցնելու համար։

Հոդվածում նշվում է, որ Հարավային գազային  միջանցքի շինարարությունն արդեն ընթանում է, եւ ակնկալվում է, որ բնական գազի առաջին մատակարարումները Եվրոպա կլինեն արդեն 2019-ի վերջին։

 

 

Armradio.am

Վրաստանի ընտրություններն ու հայ  թեկնածուները

Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու հայտ ներկայացրել է 63 քաղաքական կուսակցություն։ Մինչեւ այժմ բավարարվել է 36- ի դիմումը։ Վրացագետ Ալիկ Էրոյանցը այսօր նշել է, որ առաջիկա ընտրություններում լուրջ հայտ ներկայացնելու հնարավորություն ունեն քաղաքական երկու ուժեր՝ իշխող «Վրացական երազանքը» ու նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»։ Վրացագետը բավականին բարձր է գնահատել իշխող կուսակցության հնարավորությունները, թեև չի բացառել, որ արդար ընտրությունների դեպքում նորից իշխանության վերադառնա Միխայիլ Սահակաշվիլին։

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններ, որոնք հետաքրքրում են ոչ միայն Վրաստանի բնակչությանը այլեւ հարեւան պետություններին՝ մեր դեպքում այն հետաքրքիր է նաեւ հայ-վրացական հարաբերությունների հեռանկարի տեսանկյունից։  Ինչպես նախորդ՝ 2012 թվականի, այնպես էլ այս ընտրություններում լուրջ հավակնություններ են ներկայացնում 2 քաղաքական ուժ՝ իշխող «Վրացական երազանք» ու ընդդիմադիր, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած  «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները։ Միակ տարբերությունը նախորդ ընտրություններից այն է, որ 2012-ին «Միացյալ ազգային շարժումն» էր իշխողը, իսկ ընդդիմադիր թևում հանդես էր գալիս «Վրացական երազանքը»:

Թե ով կհաղթի այս ընտրություններում, վրացագետ Ալիկ Էրոյանցը  արդեն իսկ ունի որոշակի ենթադրություններ: «Եթե այս 4 տարվա իրադարձությունները վերլուծենք, գործող իշխանություններն ունեցել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ ձախողումներ: Այդուհանդերձ՝ իրենք դեռ կարողանում են պահպանել այն առավելությունը, որ հասարակությունը դեռևս հիշում է «Միացյալ ազգային շարժման» իշխանության ժամանակ դրսեւորված վատ երևույթները»:

Թե հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից որ թեկնածվի հաղթանակն առավել շահեկան կլինի՝ վրացագետը հիշեցնում է, ի տարբերություն Սահակաշվիլիի վարած քաղաքականության, ներկայիս իշխանության օրոք հայ-վրացական հարաբերությունները բավականին դրական առաջընթաց են գրանցել: Ինչ վերաբերում է այս ընտրություններում հայ թեկնածուներին, ապա վրացագետի սպասելիքներն այնքան էլ լավատեսական չեն։

Ներկայիս խորհրդարանում  3 հայ պատգամավոր կա, իսկ ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված այժմ միայն մեկ հայ թեկնածու է ներկայացված: «Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված ընտրական համայնքները միացվեցին և Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանում այժմ մեկ թեկնածու կարող են առաջադրել կուսակցությունները, որը բուռն քննարկումներ առաջացրեց հատկապես հայ համայնքում: Բայց կուսակցությունները հայտարարությամբ հանդես եկան, որ իրենք իրենց համամասնական ցուցակում կընդգրկեն հայ թեկնածուների՝ այդպիսով փորձելով թիվը պահպանել: Հետագայում պարզ կլինի որքանով կպահպանվի այդ թիվը»:

Որքան էլ կարևորվի ազգությամբ հայ պատգամավորների ներկայությունը խորհրդարանում, Ալիկ Էրոյանցը շատ ավելի կարևորում է հայ թեկնածուների ակտիվ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին:

  

 

 

 

Հայաստանցի գործարարները՝ Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից հարեւան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, ավելի կոնկրետ արտադրողները սկսել են գայթակղիչ առաջարկներ ստանալ: Ըստ նույն տեղեկությունների՝ գործարարներին բարձր` արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպման են հրավիրում եւ առաջարկում իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան: Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ եւ անարգել արտահանում Եվրամիության անդամ երկրներ: 

Բացի այդ՝ սկզբնական շրջանում խոստանում են նաեւ մի շարք հարկային արտոնություններ: Ի դեպ, Հայաստանի բազմաթիվ խոշոր գործարարներ, այդ թվում պաշտոնյաներ, վաղուց Վրաստանում տարբեր արտադրություններ են հիմնել»: