ԱՄՆ պետդեպի զեկույցը՝ Իրանում մարդու իրավունքների ոտնահարման մասին հայտարարության կրկնությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29929-ԱՄՆ_պետդեպի_զեկույցը_Իրանում_մարդու_իրավունքների_ոտնահարման_մասին_հայտարարության_կրկնությունը
ԱՄՆ պետդեպի այսպես կոչված կրոնական ազատությունների և մարդու իրավունքների հարցերով բյուրոն տարբեր երկրների մասին իր տարեկան զեկույցի մի բաժինը հատկացրել է Իրանի մասին հայտարարություններին: Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում հայտարարվել է , որ Իրանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն ու սահմանափակումներ են կիրառվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2016 08:47 Asia/Tehran
  • ԱՄՆ պետդեպի զեկույցը՝ Իրանում մարդու իրավունքների ոտնահարման մասին հայտարարության կրկնությունը

ԱՄՆ պետդեպի այսպես կոչված կրոնական ազատությունների և մարդու իրավունքների հարցերով բյուրոն տարբեր երկրների մասին իր տարեկան զեկույցի մի բաժինը հատկացրել է Իրանի մասին հայտարարություններին: Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում հայտարարվել է , որ Իրանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն ու սահմանափակումներ են կիրառվում:

ԱՄՆ-ն այն դեպքում է նման զեկույց հրապարակում, երբ ինքը համարվում է աշխարհում մարդու իրավունքների գլխավոր ոտնահարողը, սակայն իրեն աշխարհում մարդու իրավունքների պաշտպան է հայտարարում: Զեկույցները հրապարակվում են մարդու իրավունքների մասին երկակի չափանիշների հիմամբ և ապահովում են ԱՄՆ քաղաքական նպատակները: Աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին արևմտյան երկրները հիմնականում հիմք են ընդունում նպատակադրված զեկույցները, որոնք մշակվել են ինքնանպատակ չափանիշներով, որոնցով դատում են մյուս երկրներին: Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը և քաղաքացիական իրավունքների խախտումը, նաև մահապատիժների մասին մտահոգությունն Իրանի մասին արևմուտքի այսպես կոչված մարդու իրավունքների հետ կապված հարցերի մաս են կազմում: Մինչդեռ Իրանի դատական օրենքների համաձայն, մահապատիժն իրականացվում է կրոնական օրենքներով՝ թմրամաքսանենգների , մարդասպանների, նաև մարդկանց դեմ, որոնք խաթարում են երկրի անվտանգությունը և ահաբեկչական քայլեր են իրականացնում: ԱՄՆ պետդեպի զեկույցը փաստորեն համապատասխանում է մարդու իրավունքների մասին սեփական չափանիշներին: Մինչդեռ իսլամական հասարակությունում կրոնական ու բարոյական մշակույթում տարբերություններ կան , որոնք ի հարկե այդ իմաստով չեն, թե Իսլամի քաղաքացիական ու իրավական օրենքներում չեն հարգվում նախնական իրավունքներն ու մարդկային արժեքները: Իրանի Սահմանադրութունում նշված է.-«Իրանի ժողովուրդն ՝ անկախ ցեղից ու կրոնից ու ազգությունից, ունեն համահավասար իրավունքներ : Կուսակցությունները, հավաքականությունները, քաղաքական  ու արհմիությունները , նաև ճանաչված կրոնական փոքրամասնություններն ազատ են, այն պայմանով, որ չեն խախտելու իսլամական հանրապետության անկախությունը, ազատությունը, ազգային միասնությունը և իսլամական սկզբունքները»: Իրողությունների վկայությամբ, նման զեկույցների հրապարակման նպատակն է՝ մարդու իրավունքների հարցը քաղաքական միջոց ծառայեցնելը: Պարզ է, որ մարդու իրավունքների հարցում թերություններ կան: ԻԻՀ-ը նաև համոզված է , որ պետք է առավել ջանքեր տարվեն այդ ուղղությամբ: Ուստի Իրանը դեմ չէ մարդու իրավունքների իրավիճակի մասին պարբերական զեկույցներին, սակայն պնդում է , որ մարդու իրավունքների հարցը չպետք է դառնա միջոց ՝ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների ձեռքը,  որոնք այդ հարցում կարծիք հայտնելու իրավունք չունեն: