Իրան-Եվրամիություն համապարփակ երկխոսություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i3145-Իրան_Եվրամիություն_համապարփակ_երկխոսություն
Այսօր Թեհրանում , Հելգա Շմիդտի և Եվրոպայի փորձագիտական պատվիրակության ներկայությամբ, մեկնարկելու է Իրան-Եվրամիություն «Բարձր մակարդակի» բանակցությունների նոր փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2016 09:29 Asia/Tehran
  • Իրան-Եվրամիություն համապարփակ երկխոսություն

Այսօր Թեհրանում , Հելգա Շմիդտի և Եվրոպայի փորձագիտական պատվիրակության ներկայությամբ, մեկնարկելու է Իրան-Եվրամիություն «Բարձր մակարդակի» բանակցությունների նոր փուլը:

ԵՄ-ի հետ Իրանի բանակցող պատվիրակության ղեկավար՝ Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է.«Այս երկօրյա բանակցությունները տեղի կունենան տեղակալների մակարդակում»:

Թախթ Ռավանչին հավելել է.«Բանակցությունների ընթացքում , որոնք նախատեսված է անցկացնել վեց ամիսը մեկ` Թեհրանում ու Բրյուսելում, քննարկվելու են էներգետիկայի և առևտրի ոլորտների , ֆինանսական ու բանկային համագործակցությունների, շրջակա միջավայրի և թմրաբիզնեսի դեմ պայքարի հետ կապված տարբեր հարցեր:

Բանակցությունների օրակարգում է դրված ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի նման հարցերի քննարկումը:

Եվրամիությունը պարզ դիրքորոշում ունի Իրաքում, Սիրիայում, Եմենում ու Աֆղանստանում տիրող ճգնաժամերի և Միջինարևելյան տարածաշրջանի գերխնդրի՝ Պաղեստինի վերաբերյալ: Թեև ոչ բոլոր դեպքերում են Իրանի ու Եվրոպայի դիրքորոշումները համընկնում, սակայն կան ընդհանուր կետեր ,որոնք կարող են հանգեցնել ընդհանուր սպառնալիքների ու հարցերի կարգավորման ուղղությամբ կառուցողական բանակցությունների ձևավորմանը:

Այս առումով կարելի է ասել, որ Իրան-Եվրամիություն բանակցությունները բարձր մակարդակի ու համապարփակ բանակցություններ են : Նախքան միջուկային հարցում անհիմն մեղադրանքների ու հայտարարությունների առաջ քաշվելը, Իրան-Եվրամիություն առևտրա-տնտեսական հարաբերությունները եղել են լավ մակարդակի վրա:

Հաշվի առնելով քաղաքական հարցերում միանման տեսակետները, կանոնավոր հանդիպումներ են ծրագրվել Իրանի ու Եվրամիության միջև: Այս բանակցություններն ու նիստերը զգալիորեն նպաստել են քաղաքական զուգամերձության ամրապնդմանը և կանխել են տարածաշրջանում մի շարք հարցերի տարածմանը : Սակայն անցած 10 տարիների ընթացքում այս հարաբերություններում առաջացած դադարը կողմերի վնասին է եղել: Այժմ այդ երկխոսության վերսկսումը կարող է նպաստել կողմերի տեսակետների մերձեցմանը:

Հաշվի առնելով Իրանի հետ միջուկային բանակցություններում Հելգա Շմիդտի դրական դերակատարությունը, նրա ներկայությունը Թեհրանում պատեհ առիթ է Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը վերանայելու համար: Այս շրջանակում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին հետևող շտաբի պետ՝ Սեյյեդ Աբբաս Էրաղչին, իր եվրոպացի պաշտոնակցի հետ քննարկելու է համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործընթացը:

Այս փուլից հետո, Թեհրան կայցելի Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ՝ Ֆեդերիկա Մոգերինին: Իհարկե մինչ այդ, Իրանի ԱԳ նախարարը առաջիկա շաբաթ Բրյուսել կմեկնի վերջինիս հետ հանդիպելու համար:

Բելգիա կատարելիք այցի շրջանակում Զարիֆը հանդիպում կունենա այդ երկրի և ԵՄ-ի պաշտոնատարների հետ:

Կարելի է ասել ,որ Իրան-Եվրամիություն հարաբերությունները վերադառնում են նախկին վիճակին, այն տարբերությամբ ,որ Իրանը և Եվրոպան այս անգամ ավելի խաղաղ և դեպի ապագան ուղղված հայացքով են նայում հարաբերութոյւններին: