Բահրեյնի ժողովրդի ճակատագիրը շաղկապված է արևմուտքի շահերին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31771-Բահրեյնի_ժողովրդի_ճակատագիրը_շաղկապված_է_արևմուտքի_շահերին
Հինգ տարի յոթ ամիս է անցնում Բահրեյնի ժողովրդական հեղափոխությունից ու դեռ շարունակում ենք տարածաշրջանային ու միջազգային հակազդեցությունների ականատեսը լինել, առանց հարցի համար որևէ լուծում ներկայացնելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 08:29 Asia/Tehran
  • Բահրեյնի ժողովրդի ճակատագիրը շաղկապված է արևմուտքի շահերին

Հինգ տարի յոթ ամիս է անցնում Բահրեյնի ժողովրդական հեղափոխությունից ու դեռ շարունակում ենք տարածաշրջանային ու միջազգային հակազդեցությունների ականատեսը լինել, առանց հարցի համար որևէ լուծում ներկայացնելու:

Բահրեյնի ժողովրդի հեղափոխությունը սկիզբ առավ 2011 թվականի փետրվարի 14-ին և հինգ տարի անց այդ երկրի փողոցները դեռ ժողովրդի հեղափոխական ներկայության ականատեսն են: Քաղաքական ասպարեզում Բահրեյնի ժողովրդի շարունակական ներկայությանը զուգահեռ շարունակվել են Ալե խալիֆայի ռեժիմի կողմից  գործադրվող հալածանքներն ու մարդու իրավունքների ոտնահարումը:

Բահրեյնի հեղափոխական ժողովուրդը տարբեր միջոցներով հալածանքի է ենթարկվում երկրում իշխող փոքրամասնության կողմից և իրավապաշտպան կառույցներն էլ միայն բավարարվում են հաղորդագրություններ հրապարակելով:

Տարբեր տեսակի կտտանքները, ընդդիմադիր քաղաքական հավաքականությունների լուծարումը, հեղափոխության առաջնորդների կալանավորումը, խաղաղ ցույցերի և ուրբաթօրյա աղոթքի արգելումը և քաղաքացիության իրավունքից զրկելը, Բահրեյնի ժողովրդային հեղափոխությունը ճնշելու համար Ալե Խալիֆայի որդեգրած ռազմավարություններից են եղել:

Շատ պետություններ ու իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը, լուրերի հրապարակմանը զուգահեռ հաղորդագրություններ հրապարակելով հաստատում են Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարման փաստը, սակայն հրաժարվում են այդ կապակցությամբ քայլեր որդեգրելուց:

Բահրեյնը փոքր, սակայն համշախարհային ռազմավարական դիրք ունեցող երկիր է , որը Ասիայի արևմուտքի տարածաշրջանում արևմուտքի հենակետերից մեկն է համարվում:

Ասիայի արևմուտքի տարածաշրջանում արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի Բահրեյնում գտնվող  բազայի պահապանումը: Այդ բազայի պահպանումը պայմանավորված է Ալե Խալիֆայի փոքրամասնության իշխանության գոյատևմամբ: Ալե Խալիֆայի ռեժիմը ինչ-որ կերպով Միջին Արևելքի տարածաշրջանում արևմուտքի մշտական ներկայության գրավականն է դարձել:

Այս ռեժիմը Բահրեյնի ժողովրդին հալածելու համար ամենաբիրտ միջոցները կիրառելով և մարդու իրավունքների լայնորեն ոտնահարելով, վստահելի ռեժիմ է համարվում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի համար, որոնք ռազմաբազաներ ունեն Բահրեյնում:

Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավախմբի հրամանատարությունը: Մանաման ու Լոնդոնն էլ 2014 թվականին տեղեկացրեցին Բահրեյնում Բրիտանիայի նոր ռազմաբազայի տեղակայման մասին:

Բահրեյնում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմաբազաների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող այդ երկու երկրների շահերի երաշխավորումը շատ ավելի մեծ նշանակություն ունեն մարդու իրավունքների, խոսքի և խաղաղ հանրահավաքների ազատության հարգումից:

Բահրեյնում ժողովրդավարական իշխանության հատկանիշների հարգումը փոքրամասնության վրա մեծամասնության իշխանության և բահրեյնցի շիա մեծամասնության պահանջները հարգվելու իմաստով է լինելու, ինչը վերջ է դնելու Բահրեյնում վերտարածաշրջանային ու արտասահմանյան երկրների ռազմական ներկայությանը:

Քաղաքական անկախությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը Բահրեյնի ժողովրդի մեծամասնության պահանջն է և նրանք այդ երկու սկզբունքների իրագործման համար է, որ 2011 թվականի փետրվարի 14-ին փողոց են դուրս եկել ու բռնապետ իշխանավորների համակարգված հալածանքներն էլ անկարող են եղել կասեցնել նրանց երթը:

Բահրեյնի ժողովրդի մեծամասնության պահանջների հետ Ալե Խալիֆայի ռեժիմի հակառակությունն իմաստավոր կապ ունի Բահրեյնում արևմուտքի շահերի պահպանման հետ: Այդ պատճառով էլ լուսանցք է մղվում մարդու իրավունքների ոլորտում Ալե Խալիֆայի սև վկայականը: Նույն շրջագծում կարելի է քննարկել նաև Բահրեյնի զարգացումների հանդեպ տարբեր երկրների և արևմտյան իրավապաշտպան կառույցների հայացքը: