Միջուկային զենքի ոչնչացումը Չմիավորման շարժման երկրների պահանջն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31864-Միջուկային_զենքի_ոչնչացումը_Չմիավորման_շարժման_երկրների_պահանջն_է
Չմիավորման շարժման հայեցողությամբ՝ միջուկային զինաթափումը բացարձակ առաջնահերթություն ու անհրաժեշտություն  է և  այս ուղղությամբ միջուկային զենքի չտարածման ու զինաթափման մասին դաշինքները պետք է զուգահեռաբար առաջ ընթանան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 14:44 Asia/Tehran
  • Միջուկային զենքի ոչնչացումը Չմիավորման շարժման երկրների պահանջն է

Չմիավորման շարժման հայեցողությամբ՝ միջուկային զինաթափումը բացարձակ առաջնահերթություն ու անհրաժեշտություն  է և  այս ուղղությամբ միջուկային զենքի չտարածման ու զինաթափման մասին դաշինքները պետք է զուգահեռաբար առաջ ընթանան:

 

Օգոստոսի 23-ին կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի  նիստում Չմիավորման շարժման անունից հանդես գալով, այդ կազմակերպությունում  ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ՝ Ղոլամալի Խոշրուն   ընդգծել է այդ կարևոր կետը: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կայացել է միջուկային զինաթափման  շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Իր ելույթի մի բաժնում անդրադառնալով  զանգվածային ոչնչացման զենքերի, հատկապես միջուկային զենքերի վերաբերյալ Չմիավորման շարժման մտահոգությանը, Խոշրուն հավելել է.«Չմիավորման շարժումը շատ մտահոգ է այն բանի համար, որ ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինքների դոկտրինայում դեռ շարունակվում է միջուկային զենքերով սպառնալիքը, ինչը պետք է  հանել միջազգային ռազմական դոկտրինաներից»:

Միջուկային զենքերի ամբողջական ոչնչացումը ամենատրամաբանական ելքն է մահաբեր զենքերի վտանգից հեռու մնալու համար, բայց այս նպատակը չի կարող հեշտությամբ իրագործվել: Հիմնական մարտահրավերն այն հայեցակետերն են ,որոնք  ռազմական դոկտրինան կենտրոնացրել են միջուկային զենքի պահպանման ու օգտագործման վրա:

Այդ զենքերի տեր երկրների՝ ներառյալ ԱՄՆ-ի , Բրիտանիայի ու Ֆրանսիայի հայտարարած քաղաքականությունը հիմնված է այդ դոկտրինայի վրա: Ատոմային զենքի տեր երկրների գերակայությունն է՝ ատոմային զենքերի նպատակային ընդլայնումն ու  այդ զենքերի նոր սերնդի արտադրումը:

Չմիավորման շարժումը բազմաթիվ հաղորդագրություններում իր լիակատար աջակցությունն  է հայտնել միջուկային և այլ զանգվածային կոտորածի զենքերից զերծ «Միջին Արևելք» ստեղծելու համար, սակայն ԱՄՆ-ի կողմից միջուկային զինաթափման մասին պայմանագրին ցուցաբերվող երկստանդարտ քաղաքականությունների պատճառով ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ:

ԻԻՀ նախագահ՝ Դկտ. Հասան Ռոհանին երեք տարի առաջ ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում Չմիավորման շարժման անդամ երկրների գերակայությունները ներկայացնելով առաջարկեց սեպտեմբերի 26-ը հռչակել միջուկային զենքերի ոչնչացման միջազգային օր: Այս առաջարկն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Նշելով ,որ միջուկային զինաթափումը Չմիավորման շարժման անդամ երկրների կարևորագույն գերակայությունն է, Ռոհանին պահանջեց անհապաղ բանակցություններ սկսել՝ այդ զենքերի վերացման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով:

Իրանի նախագահն ասաց.«Եկեք միջուկային զենքի փոխարեն մեր ֆինանսական ռեսուրսները հատկացնենք աղքատության վերացման, անգրագիտության և հիվանդությունների վերացման գործին: Եկեք միջուկային զենքերից  զերծ աշխարհ թողնենք մեր գալիք սերունդներին, դա նրանց իրավունքն է ու մեր պարտականությունը: Պետք է ապացուցենք, որ մենք խաղաղության ճանապարհին միավորված ազգեր ենք...»:

Երբ ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման մուտք գործեց Սպիտակ Տուն , խոստացավ ատոմային փորձարկումների կոնվենցիան իրագործելով աշխարհին ավելի մեծ խաղաղություն պարգևել: Բայց այժմ երբ լքում է Սպիտակ Տունը , ԱՄՆ-ի կողմից  այդ կոնվենցիայի իրագործումը  փաստորեն  դարձել է անհնար:

Անցած  տասնամյակների ընթացքում հույս կար,որ միգուցե հնարավոր լինի գործնական մեխանիզմ գտնել զանգվածային ոչնչացման  զենքերի մղձավանջից փրկվել: Բայց այժմ պետք է ասել ,որ երազանք է այն օրը,  երբ մարդը  դեպի ատոմային զինաթափում կընթանա ու ոչ ոք ատոմային փորձարկում կատարելու նպատակ չի ունենա: