Զարիֆը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի անհիմն հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32272-Զարիֆը_պատասխանել_է_ԱՄՆ_պետքարտուղարի_անհիմն_հայտարարությանը
Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանելով Իրանից Եմեն սպառազինություն ուղարկվելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Ջոն Քերիի անհիմն հայտարարությանն ասել է.«ԱՄՆ կառավարությունը նման արտահայտություններով մեղսակից է դառնում Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի անմեղ ժողովրդի դեմ իրականացվող հակամարդկային քայլերին ու պատերազմական ոճրագործություններին, և Վաշինգտոնն անշուշտ  պետք է պատասխան տա այդ անմարդկային ոճրագործությունների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 14:43 Asia/Tehran
  • Զարիֆը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի անհիմն հայտարարությանը

Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանելով Իրանից Եմեն սպառազինություն ուղարկվելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Ջոն Քերիի անհիմն հայտարարությանն ասել է.«ԱՄՆ կառավարությունը նման արտահայտություններով մեղսակից է դառնում Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի անմեղ ժողովրդի դեմ իրականացվող հակամարդկային քայլերին ու պատերազմական ոճրագործություններին, և Վաշինգտոնն անշուշտ  պետք է պատասխան տա այդ անմարդկային ոճրագործությունների համար»:

Տարածաշրջան կատարած այցի ընթացքում  Ջոն Քերին անհիմն  հայտարարությամբ հանդես գալով ասել է.«Իրանը հրթիռ ու արդիական սպառազինություն է առաքում Եմեն, ինչը սպառնալիք է համարվում»:

Զարիֆը հերքելով այդ անհիմն հայտարարությունն ասել է.«Առաջին՝ ո՞վքեր են ձգտում Եմենում ճգնաժամ հարուցել :Երկրորդ՝ ԱՄՆ-ն պետք է իրատես լինի տարածաշրջանի հարցերի նկատմամբ»:

Զարիֆը հավելել է.«Արդեն ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը դաս քաղի Սիրիայում ու Իրաքում թույլ տված իր մեծ սխալներից և իր աչքերը բացի իրականությունների վրա: Հիմատարածաշրջանին ու աշխարհին  սպառնում են  թաքֆիրական ահաբեկչության քաղաքական ու ֆինանսական ռեսուրսներն ու գաղափարական հիմքերը, որոնց պատճառների ու արմատների մասին պարոն Քերին  քաջատեղյակ է:

Տարածաշրջանում սաուդացիների հրահրած պատերազմների հետևանքով իրադարձությունների վերաբերյալ հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, թե ովքեր են շահում այդ միլիտարիստական քայլերից: Երեկ հրապարակված զեկույցում, ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան վերջին երկու տասնամյակների ընթացքում 500 միլիարդ դոլար արժողությամբ զենք է գնել ԱՄՆ-ից:

Պաշտպանական սարքերի համաշխարհային ամենամյա առևտրի վերաբերյալ «IHS» ընկերության զեկույցը վկայում է այն մասին ,որ այս տարի ևս Սաուդյան Արաբիա ներմուծվող զենքերի ծավալն ավելանալու է 52 տոկոսով:

Այս վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անցած տասնամյակների ընթացքում Պարսիցծոցյան արաբական երկրները ամենաշատ զենքն են գնել հատկապես ԱՄՆ-ից: Սովորաբար ԱՄՆ-ն  առանց Սիոնիստական ռեժիմի համաձայնության զենք չի վաճառում Պարսիցծոցյան արաբական երկրներին ,բայց թվում է,որ այս անգամ իրավիճակը ամբողջությամբ փոխվել է:

Դա նշանակում է,որ Իրաքի, Սիրիայի ու Եմենի ճգնաժամերի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան:

Ամերիկյան Foreign Policy թերթը գրում է.«Իսրայելի հիմքերի խարխլվելու պատճառը Թելավիի ու արաբական երկրների հայեցակետերի մոտ լինելն է,որը բացահայտվել էվերջերս»:

Սակայն ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ հրաժարվում է Պարսիցծոցյան երկրներին վաճառել նրանց ցանկացած զինատեսակները, որպեսզի պահպանվի Սիոնիստական  ռեժիմի ռազմական գերակայությունը: Այդ զենքերից են F-35 Lightning II հինգերորդ սերնդի կենտրոնախույս  կործանիչները և  BU-28 ռումբերը,որոնք օգտագործվում են ընդհատակյա օբյեկտների ոչնչացման համար և Վաշինգտոնը դրանք տրամադրում է միայն Սիոնիստական  ռեժիմին:

Այժմ պարզ է դառնում ,թե ԱՄՆ պետքարտուղարը ինչ նպատակով է փորձում Իրանին սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար և թե դա ինչ մեծ նշանակություն կարող է ունենալ ԱՄՆ-Արաբիա-Սիոնիստական ռեժիմ հարաբերություններում հավասարությունը պահպանելու գործում: