Թրամփի նախագիծը ներգաղթյալներին ԱՄՆ-ից արտաքսելու համար
Շաբաթ օրը, Այովա նահանգում ունեցած ելույթում, 2016 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու՝ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ներգաղթյալների դեմ իր նախագիծը:
Նա հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում, ԱՄՆ-ից արտաքսելու է հանցագործ ներգաղթյալներին և ընդլայնելու է ներգաղթը վերահսկող համակարգը: Այդ համակարգը հայտնաբերելու է ապօրինի ներգաղթյալներին: Նա նշել է, որ մտադիր է ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատ կառուցել: Այդպիսով նա ցանկանում է շահել ընտրողների քվեները: Նախագահական ընտրապայքարն սկսվելով, գաղթականությունը Թրամփի ընտրապայքարի գլխավոր թեմաներից է եղել:
Եվ հենց այդ պատճառով Թրամփի նկատմամբ դրական կարծիքի ունեն հարավային նահանգներում, այդ թվում Արիզոնայում ու Նյու-Մեքսիկոյում Հանրապետական կուսակցության համակիրները, որոնց գլխավոր մտահոգությունը ապօրինի ներգաղթյալների հարցն է: Հատկապես որ նրա արտահայտությունները հիմնականում ուղղված են մուսուլմանների դեմ:
Թրամփին բազմիցս քննադատել են իր արտահայտությունների, այդ թվում մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու կամ ԱՄՆ-Մեքսիկա սահմանում պատ կառուցելու համար: Իհարկե նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության վերջնական թեկնածու ներկայացվելով և դեմոկրատականների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների ու քաղաքացիական իրավունքների ակտիվիստների կողմից քննադատվելուց հետո, Թրամփն ինչ որ չափով փոխեց իր խոսելաոճը:
Թրամփը հայտարարել է, որ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների փոխարեն, միայն հանցագործ ներգաղթյալներին կստիպի հեռանալ ԱՄՆ-ից: Մեքսիկայի սահմանում պատնեշ կառուցելու, ՆԱՏՕ-ից դուրս գալու և մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու մասին արտահայտություններով, Թրամփը դարձել է վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ամենաաղմկահարույց թեկնածուն:
Սոցիալական հարցերում, Թրամփը կողմ է մարդկանց պատժելուն: Նա համոզված է, որ պետք է պատժել այն կանանց, որոնք աբորտի հարցում խախտումներ են կատարում:
Այս բոլորը նկատի առնելով, դեմոկրատականների թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի ավագ խորհրդականները համոզված են, որ 2016 թ. նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում Թրամփին պարտության մատնելու ճանապարհներից մեկն այն է, որ ձևացնեն, թե նրան ընտրելով, վտանգվելու է ԱՄՆ-ի անվտանգությունը:
Համենայնդեպս, նախագահական նախնական ընտրություններում Թրամփի գործելակերպի քննարկումը ցույց է տվել, որ նա իրական պատկերացում ունի ամերիկացիների մտահոգությունների մասին և գրավիչ կարգախոսներ է ներկայացնում:
Քննադատությունների ենթարկվելով, Թրամփը շատ արագ փոխում է իր դիրքորոշումը: Ուստի կարելի է կանխատեսել, որ չնայած իր սուր և անսովոր տեսակետներին, նախագահ ընտրվելու դեպքում, Թրամփն այլ դիրքորոշումներ է որդեգրելու այսօրվա համեմատությամբ: