Մամուլի տեսություն 29-08-2016
Թուրքիան և Իսրայելի ռեժիմը լարված հարաբերությունների մի շրջան թիկունքում թողնելուց հետո առերևույթ մտադիր են բարեկամության նոր փուլ սկսել:
Ղոդս
Ինչու և ինչպես տեղի ունեցավ Թուրքիայի և Իսրայելի ռեժիմի հարաբերությունների նորմալացումը
Թուրքիան և Իսրայելի ռեժիմը լարված հարաբերությունների մի շրջան թիկունքում թողնելուց հետո առերևույթ մտադիր են բարեկամության նոր փուլ սկսել:
Անկարայի և Թելավիվի միջև մի շրջան անցկացված գաղտնի բանակցությունների արդյունքում հարաբերությունների նորմալացման վերաբերյալ հունիսի 28-ին կողմերի միջև համաձայնագիր ստորագրվեց: Թուրքիայի խորհրդարանն էլ վերջերս վավերացրեց այդ համաձայնագիրը և վերջ տվեց կողմերի հարաբերություններում տիրող լարվածությանը, որպեսզի ճանապարհ բացվի Թելավիվի ու Անկարայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար:
Վերջին տարիներին Թուրքիա-Իսրայել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը հասել է նվազագույնի, բայց կողմերի միջև առևտրական հարաբերությունները շարունակվել ու նույնիսկ աճ են արձանագրել:
Նշենք, որ Թուրքիայի և Իսրայելի ռեժիմի միջև հարաբերությունները մթագնել էին 2010 թ.-ից ի վեր, երբ իսրայելցի զինվորականները հարձակվել էին թուրքական նավի վրա, որը հումանիտար օգնություն էր տանում Գազայի հատված: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի: Թուրքիան Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման համար երեք նախապայման է առաջադրել, որոնք են՝ Ներողություն խնդրել ,վնասի հատուցում կատարել և վերացնել Գազայի շրջափակումը:
Թուրքիան և Իսրայելն իրենց վեցամյա հակամարտության կարգավորման համար շուտով դեսպաններ են նշանակելու Անկարայում և Թելավիվում»,- հաղորդել են Թուրքիայի լրատվամիջոցները: Ըստ համաձայնագրի՝ Իսրայելի ռեժիմը 25 օրվա ընթացքում Թուրքիային միանվագ 20 միլիոն դոլար (17 միլիոն 700 հազար եվրո) փոխհատուցում է վճարելու:
Թուրքիայի վարչապետը Անկարայում արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքն է՝ ավելացնել բարեկամների թիվը և նվազեցնել թշնամիներին: Այս շրջանակում է Թուրքիան իր հարաբերությունները նորմալացնում Սիոնիստական ռեժիմի հետ:
2010 թվականին տեղի ունեցած դեպքից հետո դադարեց Սիոնիստական ռեժիմի հետ Անկարայի ռազմական համագործակցությունը: Սակայն Իսրայելի պաշտպանության ոլորտի պաշտոնյաների խոսքերով՝ զարգացող երկրները ,այդ թվում Թուրքիան գտնվել են Իսրայելի ռազմական սպառազինութան արտահանումների շուկաների շարքում և Անկարա-Թելավիվ հարաբերություններում տիրող ճգնաժամից դույզն չափով չտուժեց այս շուկան: Եվ Թելավիվից դեպի Թուրքիա սպառազինության արտահանման ծավալը զրոյի չհասավ: Թուրքիայի ժամանակի պաշտոնյաների կարծիքով Իսրայելը պետք է ընդունի , որ իր թույլ տված սխալ քայլի համար է փոխհատուցում վճարում:
---
Tert.am
Աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ասել ենք՝ կա՛մ նա , կա՛մ մենք.Էրդողանը Գյուլենի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին մասնակցելով Գազիանթեփում տեղի ունեցած «Միասնականության և եղբայրության հանրահավաք»-ին, հայտարարել է, որ երկրի ամենատարբեր համակարգերում շարունակելու ենք աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր երբևե կապ են ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Աստծո օգնությամբ մեր զինված ուժերում եղած ու զինվորական համազգեստի տակ պատսպարված այդ դավաճանները կմաքրվեն այս երկրից: Ոստիկանության համակարգից էլ են դրանք մաքրվելու: Եթե իրենք իրենց ոտքով չլքեն համակարգը, մենք կգտնենք ու կմաքրենք նրանցից մեր շրջապատը: Գտնելու ենք և «արմատախիլ» ենք անելու՝ ինչպես քաղցկեղը», - ասել է նա:
Էրդողանը հայտնել է, որ իրենք շարունակում են պայքարել, որպեսզի Ֆեթուլլահ Գյուլենն արտահանձնվի Թուրքիային, և հավելել է, որ կխզեն իրենց կապերը Գյուլենի կողքին կանգնած բոլոր երկրների հետ:
«Աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ասել ենք՝ կա՛մ նա, կա՛մ մենք», - հայտարարել է Էրդողանը: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
----
Tert.am
Սիրիայի այն տարածքներում,որտեղ չկան ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ, Թուրքիայի գործողություններն անընդունելի են.Օբամայի ներկայացուցիչ
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի խորհրդում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչ Բրեթ ՄքԳարկը Twitter-ի իր պաշտոնական էջում հատուկ կոչ է հղել Անկարային:
«Սիրիայի այն տարածքներում, որտեղ չկան ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ, Թուրքիայի գործողություններն անընդունելի են: Խնդրում ենք լույս սփռել մի շարք հարցերի վրա, որոնք մեր անհանգստության պատճառ են հանդիսանում», - գրել է ՄքԳարկը, փոխանցում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻԼԻՊ խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Միևնույն ժամանակ, թուրքական ԶՈՒ-ն պայքարում է Սիրիայում քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների դեմ և արդեն մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրանց դիրքերին: