Բահրեյնի իրավական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ին ներկայացրած պահանջը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32704-Բահրեյնի_իրավական_կազմակերպությունների_ՄԱԿ_ին_ներկայացրած_պահանջը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստի շեմին , Բահրեյնի մարդու իրավունքների հինգ կազմակերպությունները մի նամակ հղելով այդ խորհրդին,  նախազգուշացրել են Բահրեյնում ճշմարտությունները խեղաթյուրվելու կապակցությամբ և բողոքել են իր ընդդիմադիրների նկատմամբ Ալե Խալիֆայի վարած ճնշիչ քաղաքականությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 14:45 Asia/Tehran
  • Բահրեյնի իրավական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ին ներկայացրած պահանջը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստի շեմին , Բահրեյնի մարդու իրավունքների հինգ կազմակերպությունները մի նամակ հղելով այդ խորհրդին,  նախազգուշացրել են Բահրեյնում ճշմարտությունները խեղաթյուրվելու կապակցությամբ և բողոքել են իր ընդդիմադիրների նկատմամբ Ալե Խալիֆայի վարած ճնշիչ քաղաքականությունների դեմ:

Բահրեյնի մարդու իրավունքների կազմակերպությունների նամակում ասված է.«Բահրեյնի իշխանությունը 2012 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստում  խոստացավ իրավական բարեփոխումներ իրականացնել բահրեյնցի փաստահավաք խմբի անկախ կոմիտեի խորհուրդների համաձայն, բայց մինչ այժմ Բահրեյնի իշխանությունը չի իրականացրել իր պարտավորությունը:

«Խաղաղություն հանուն մարդու իրավունքների ու ժողովրդավարության» կազմակերպությունը,«Բահրեյնի մարդու իրավունքների կոմիտե»-ն,« Պարսից ծոցի մարդու իրավունքների ու ժողովրդավարության կենտրոն»-ը, «Գերմանիայում Բահրեյնի ժողովրդավարության ու մարդու իրավունքների կազմակերպություն»-ը  և «Եվրոպայում Բահրեյնի մարդու իրավունքների կազմակերպություն»-ն այն հինգ կազմակերպություններն են ,որոնք նամակ են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:

Ալե Խալիֆայի վարչակարգը խախտելով մարդու իրավունքները և ընթացք չտալով Բահրեյնի ժողովրդի պահանջներին , այդ երկիրը դարձրել է մեծ բանտ, ինչը մտահոգում է  Բահրեյնի հանրային կարծիքին ու քաղաքական խմբակցություններին:

2011 թվականի փետրվարի 14-ից ի վեր Բահրեյնի ժողովուրդը փողոցներ դուրս գալով և խաղաղ ցույցեր անցկացնելով պահանջում է երկրում հաստատել ժողովրդավարություն և վերջ դնել խտրականություններին ու անարդարությանը: Սակայն Բահրեյնի ռեժիմը որոշ երկրների , հատկապես Սաուդյան Արաբիայի , Հորդանանի ,Կատարի ու Պակիստանի աջակցությամբ հալածում է իր սեփական ժողովրդին:

Ալե Խալիֆայի վարչակարգն իր բռնությունները ծավալելով և իր ժողովրդին հրի ու սրի  մատնելով, ոտնահարում է մարդու իրավունքները, նույնիսկ իր քաղաքացիներին զրկում է  քաղաքացիական իրավունքից, ինչը փաստորեն վկայում է Ալե Խալիֆայի վարչակարգի բռնապետական բնույթի մասին:

Բահրեյնում իշխող վարչակարգը այդ երկրի ժողովրդին զրկել է իր ամենատարրական իրավունքներից, որոնք են՝ խոսքի ազատությունը, խաղաղ ցույցերի անցկացումը և քաղաքական խմբավորումների ստեղծումը:

Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարումը և քաղաքական ակտիվիստներին ճնշելն այնքան է տարածվել , որ նույնիսկ Ալե Խալիֆային կից կառույցներն են խոստովանել ճշմարտությունը:

Բահրեյնի թագավորի հրամանով կազմված Բեսյունի գլխավորած փաստահավաք խումբն  իր զեկույցում խոստովանել է քաղբանտարկյալներին կտտանքի ենթարկելու  փաստը:

Բահրեյնի փաստահավաք հանձնախմբի  նախագահ՝  Շերիֆ Բեսյունին իր զեկույցում ընդգծել է,որ այդ երկրի վարչակարգը մարդկանց  զրկել է իրենց  քաղաքացիական  իրավունքներից:

Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարումն իրականանում է արևմուտքի և որոշ արաբական պետությունների կողմից Ալե Խալֆային ցուցաբերվող հովանավորության ներքո: Դա այն դեպքում, երբ բահրեյնցի ակտիվիստները քննադատելով՝ այդ երկիրը, որպես մարդու իրավունքների արաբական դատարանի նստավայր ընտրելը, պնդում են ,որ Բահրեյնն Ալե Խալիֆայի ռեժիմի ներքո վերածվել է մարդու իրավունքների գերեզմանոցի: Սա այն իրողությունն է, որին բազմիցս անդրադարձել են ՄԱԿ-ի պաշտոնյաները և ընդգծել են Բահրեյնում Սահմանադրության բարեփոխումների իրագործման անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար՝ Զեյդ Ռաադ Հոսեյնը  վերջերս Ալե Խալիֆայի ռեժիմից պահանջել է հիմնական բարեփոխումներ իրականացնել երկրում: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կոչը վկայում է, որ ՄԱԿ-ն անհանգստացած է Բահրեյնում իշխող վարչակարգի գործելակերպի համար :