Գազան՝ պաղեստինցիների դիմադրության խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i334-Գազան_պաղեստինցիների_դիմադրության_խորհրդանիշ
Այս օրերը համընկնում են 2009 թվականին Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի 22-օրյա պատերազմն ավարատվելու տարելիցին և հիշեցնում են պաղեստինցիների ու հատկապես Գազայի բնակիչների սխրագործությունների ու դիմադրության մասին, որոնք Սիոնիստական ռեժիմի ոտնձգությանը դիմակայելու իրենց վճռակամությամբ ծանր պարտության մատնեցին զավթիչ ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2016 08:28 Asia/Tehran
  • Գազան՝ պաղեստինցիների դիմադրության խորհրդանիշ

Այս օրերը համընկնում են 2009 թվականին Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի 22-օրյա պատերազմն ավարատվելու տարելիցին և հիշեցնում են պաղեստինցիների ու հատկապես Գազայի բնակիչների սխրագործությունների ու դիմադրության մասին, որոնք Սիոնիստական ռեժիմի ոտնձգությանը դիմակայելու իրենց վճռակամությամբ ծանր պարտության մատնեցին զավթիչ ռեժիմին:

Գազայի հատվածի դեմ 2008 թվականի դեկտեմբերի 28-ին սկսված Սիոնիստական ռեժիմի 22-օրյա պատերազմն ավարտվեց 2009 թվականի հունվարին:

22-օրյա պատերազմը շրջադարձային է համարվում Պաղեստինի զարգացումների պատմության մեջ, ինչը պատճառ դարձավ, որ փշրվի Սիոնիստական ռեժիմի անպարտելիության միֆը և նախադեպ դառնա 2012 թվականի 8-օրյա և 2014 թվականի 50-օրյա պատերազմներում այդ ռեժիմի հետագա պարտությունների համար:

Չնայած 22-օրյա պատերազմի ընթացքում պաղեստինցիների նկատմամբ իրականացված սարսափելի ոճրագործությանը, Սիոնիստական ռեժիմը չկարողացավ հասնել իր նպատակին, որն այդ տարածքի կրկին բռնազավթումն ու պաղեստինցիներին հակասիոնիստական դիմադրությունից հրաժարեցնելն էր:

Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դիմաց Սիոնիստական ռեժիմի կրած պարտությունը մեծ հարված հասցրեց այդ ռեժիմի հեղինակությանը և պատճառ դարձավ, որ այդ ռեժիմի պաշտոնատարները երկար ժամանակ ապշած մնան ամոթալի պարտության պատճառով և մատնվեն ներքաղաքական վեճերի:

Սակայն Սիոնիստական ռեժիմը, որի էությունը ձևավորվել է ռազմամոլության, կոտորածի ու տարածամալության վրա, իր անմարդկային քաղաքականությունները հետապնդելու և Պաղեստինի ժողովրդի դիմադրության դիմաց կրած պարտությունը հակակշռի տակ առնելու համար շարունակ հերթական հարձակումներ է իրականացրել Գազայի դեմ:

Այս շրջագծում Սիոնիստական ռեժիմը Գազայի դեմ 22-ամյա պատերազմից հետո երկու անգամ՝ այսինքն 2012 թվականին՝ 8-օրյա և 2014 թվականին՝ 50-օրյա պատերազմերը սանձազերծելով, հարձակումների թիրախ դարձրեց Գազան և երկու դեպքում էլ Պաղեստինի ժողովրդի հերոսական դիմադրության պատճառով առավել ամոթալի պարտություն կրեց:

Նկատի առնելով Պաղեստինի ժողովրդի համար դիմադրության մեծ ձեռքբերումները, Պաղեստինի ժողովրդի տարբեր խավեր, որպես այդ երկրի իդեալների իրագործման միակ ուղի, ընդգծում են Ինթիֆադայի շարուանկումը: Այս շրջագծում էլ վերջին ամիսներին աշխարհն ականատես է Սիոնիստական ռեժիմի դիմաց պաղեստինցիների Ինթիֆադայի ակտիվացման:

Այս ընդգծումները վկայում են Պաղեստինի ժողովրդի մոտ դիմադրության յուրահատուկ դիրքի և այս արժեքավոր շարժման կենսունակության մասին: Ինթիֆադան սկսվեց Գազայից, ու հետո տարածվեց Պաղեստինի զավթված բոլոր տարածքներում:

Գազան որպես պաղեստինցիների Ինթիֆադայի ծննդավայր , շարունակ դատարկ, սակայն տոկուն ու դիմադրող ձեռքերով կարողացել է դադարեցնել Իսրայելի ռազմամեքենան և անճարակության մատնել այդ ռեժիմի պաշտոնատարներին, այնպես որ Գազան Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներ համար վերածվել է մղձավանջի:

Ամեն դեպքում, 22-օրյա պատերազմում Պաղեստինի դիմադրության հաղթանակն ունեցավ մեծ ձեռքբերումներ և այս մեծ հաղթանակը ուրախության ու հրճվանքի մեծ ալիք բարձրացրեց տարածաշրջանի, այդ թվում տարածաշրջանի ժողովրդային ու Պաղեստինի պաշտպան պետությունների ժողովուրդների, մասնավորապես` ԻԻՀ-ի մոտ:

Նման մթնոլորտում հունվարի 19-ը ԻԻՀ-ի օրացույցում հիշատակված է, որպես «Գազան՝ Պաղեստինի դիմադրության խորհրդանիշ» անունով և ամեն տարի այդ օրը «Գազան՝ դիմադրության խորհրդանիշ» բնաբանով համաժողով է կազմակերպվում:

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական խորհրդարանը 22-օրյա պատերազմում Պաղեստինի ժողովրդի տարած հաղթանակի առիթով ԻԻՀ-ի պաշտոնական օրացույցում հունվարի 19-ը հռչակել է, որպես «Գազան՝ Պաղեստինի ժողովրդի դիմադրության խորհրդանիշ» անվամբ: