Իրան-Բրիտանիա հարաբերությունների խզումից մինչև դեսպանների վերադարձը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33655-Իրան_Բրիտանիա_հարաբերությունների_խզումից_մինչև_դեսպանների_վերադարձը
Քանի որ ներկա դրությաբ առկա են Իրան-Բրիտանիա հարաբերությունները զարգացնելու նախապայմաններ, երկու երկիրը որոշել են Թեհրան ու Լոնդոն ուղարկել իրենց դեսպաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2016 13:46 Asia/Tehran
  • Իրան-Բրիտանիա հարաբերությունների խզումից մինչև դեսպանների վերադարձը

Քանի որ ներկա դրությաբ առկա են Իրան-Բրիտանիա հարաբերությունները զարգացնելու նախապայմաններ, երկու երկիրը որոշել են Թեհրան ու Լոնդոն ուղարկել իրենց դեսպաններին:

Երկուշաբթի օրը, Լոնդոնում Իրանի նորանշանակ դեսպան՝ Համիդ Բաիդինեժադը և Թեհրանում Բրիտանիայի նորանշանակ դեսպան՝ Նիկոլաս Հափթոնը միաժամանակ ներկայացել են երկու երկրների արտգործնախարարություն և իրենց հավատարմագրերն են հանձնել Իրանի և Բրիտանիայի արտգործնախարարներին:

Արդյոք այս հարաբերությունների զարգացումը կարող է վերջ դնել երկու երկրի միջև տիրող լարվածություններին:

Երկուշաբթի օրը, լրագրողներին տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին Թեհրան-Լոնդոն հարաբերությունների մասին ասել է.«Դեսպանի մակարդակում հարաբերությունների վերսկսումը չի նշանակոմ խնդիրների և տարաձայնությունների կարգավորում»:

2011 թվականին, Իրանում Բրիտանիայի միջամտությունների դեմ բողոքող մի խումբ իրանցիներ մուտք գործեցին Թեհրանում այդ երկրի դեսպանատուն: Դեպքից հետո Իրան-Բրիտանիա հարաբերությունները խզվեցին:  Անցյալ տարի հարաբերությունները վերականգնվեցին հավատարմատարի մակարդակում: Մի քանի ամիս առաջ, Լոնդոնի կառավարությունը դեսպանների մակարդակում հարաբերությունների վերականգնման ցանկություն հայտնեց: Այդ կապակցությամբ Իրանի ու Բրիտանիայի պաշտոնատարների միջև կայացած բանակցությունների արդյունքում, Իրանը ևս իր համաձայնությունը հայտնեց հարաբերությունները դեսպանների մակարդակի բարձրացնելու կապակցությամբ:

Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման հարցում Բրիտանիայի ընդդիմանալը, 1953 թ. Մոսադդեղի կառավարության դեմ նենգ հեղաշրջում իրականացնելը և այդ հեղաշրջմանը հաջորդող ժամանակաշրջանի քաղաքական խաղերը, Իրանում Բրիտանիայի  ազդեցության մեծանալու պատճառ էին դարձել: Բրիտանիան տարբեր հնարքներով, այդ թվում «տարաձայնություն առաջացրու և իշխիր» իր վաղեմի կարգախոսով, բազմիցս ոտնահարել է Իրանի ժողովրդի իրավունքները:

Չնայած դեռ չի անցել անցյալ դարաշրջաններում Բրիտանիայի գաղութարարական ու տիրակալական քաղաքականությունների  տհաճ զգացողությունը, այսօր երկու երկրի իրավական հարաբերությունները կայացել են դիվանագիտական հարաբերությունների ժամանակաշրջանում և միջազգային հարաբերությունների շրջանակում:

Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած ժամանակաշրջանում և պարտադրյալ պատերազմի տարիներին, Սադդամի վարչակազմին հովանավորելով, ինչպես նաև «Սատանայական այաներ» նսեմացուցիչ գրքի հեղինակ՝ Սալման Ռոշդիին աջակցելով, ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների զգացմունքները վիրավորելով, Բրիտանիան առավել քան երբևէ ի ցույց դրեց իր ինքնությունը: Երկու երկրի հարաբերություններն ավելի խոցելի դարձան Իրանում 10-րդ շրջանի նախագահական ընտրություններից հետո ծրագրավորված փողոցային խռովություններում Բրիտանիայի դեսպանատան միջամտությունները բացահայտվելուց հետո:

Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին Թեհրան-Լոնդոն հարաբերություններում ծագած լարվածությունները վկայում են այն մասին, որ երկու երկրի հարաբերությունները ժամանակ են պահանջում և դեռ վաղ է հարաբերությունները համապատասխանեցնել ստեղծված նոր պայմաններին: