Մամուլի տեսություն 06-09-2016
Գերմանիայում անցկացված տեղական ընտրություններում միգրացիայի դեմ հանդես եկող կուսակցությունը հաղթել է Մերկելի կուսակցությանը։
Շարղ
Փախստականները Անգելա Մերկելի աքիլլեսյան գարշապարը
Այն ինչը ,որ ժամանակին Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելին վարկ ու հեղինակություն պարգևեց աշխարհում, նույն բանը այսօր իջեցրել է նրա վարկանիշը։ Անգելա Մերկելը բաց գրկով ընդունեց փախստականներին և եվրոպական երկրների սահմանները բացեց պատերազմից տուժածների առջև,ինչը հրահրեց Գերմանացիների ազգայնամետ մոտեցումները և այդ երկրում անցկացված տեղական ընտրություններում աջակողմյան ծայրահեղական կուսակցությունը առաջ անցավ Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունից։Փաստորեն այդ ընտրություններում միգրացիայի դեմ հանդես եկող կուսակցությունը հաղթել է Մերկելի կուսակցությանը։ Գերմանիայի հյուսիս-արևելյան Մեքլենբուրգում կայացած տեղի ընտրությունների արդյունքներն այն դեպքում են վկայում երկրի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության վարկանիշի իջեցման մասին ,երբ Մերկելը պնդում է,որ պետք վարել բաց սահմանների քաղաքականություն, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության առաջնորդ Ֆրաուկե Փեթրին իր կողմնակիցներին կոչ է արել կանխել փախստականների մուտքը Գերմանիա և անհրաժեշտության դեպքում , նույնիսկ կրակ բացել նրանց ուղղությամբ։Ավելի քան մեկ միլիոն փախստականներ անցած տարի Իրաքից և Սիրիայից ժամանել են Գերմանիա և գրանցվել են այդ երկրում քաղաքացիություն ստանալու համար։Գերմանիայի տեղական ընտրություններում բոլոր կուսակցությունների քվեները անկում են ապրել, բացառությամբ այն կուսակցությանն ,որ դեմ է փախստականներին: Այս կուսակցությունն ընդամենը երեք տարի առաջ է ստեղծվել։
Գերմանիայի դաշնային կանցլերի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) Մեքլենբուրգ տարածքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 19% -ը` զբաղեցնելով 3-րդ տեղը, առաջին տեղը զբաղեցրել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` ձայների 30,6%-ով: Երկրորդ տեղը զբաղեցրել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը` 20,8%.-ով: Այս տվյալների հիման վրա պատգամավորական մանդատները հետևյալ կերպ կտեղաբաշխվեն` Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 26, «Այլընտրանք Գերմանիայի համար»` 18, Քրիստոնեա-դեմոկրատական միություն` 16 և «Ձախակողմյաններ»` 11:
---
Armradio.am
Ուկրաինա, Սիրիա, կորեական թերակղզի. քննարկումներ Մեծ 20- ի գագաթաժողովում ևհետնաբեմերում
Աշխարհաքաղաքական արդի թեմաներով առանցքային քննարկումներ ընթացել են հեռավոր Չինաստանում, որտեղ հավաքվել էին աշխարհի 20 առաջատար երկրների ղեկավարները: Գագաթաժողովի հետնաբեմում տեղի են ունեցել երկկողմ կարևոր հանդիպումներ և բուռն քննարկումներ՝ նվիրված աշխարհում անվտանգության խնդիրներին այս համատեքստում։ Իհարկե՝ գլխավորը սիրիական պատերազմն է, նաև Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները, կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին չի հաջողվել համաձայնության հասնել Սիրիայի հարցով բանակցություններում։ «G20- ի շրջանակներում Ջոն Քերի- Սերգեյ Լավրով հանդիպումը որևէ արդյունք չի գրանցել»-, գրում է Ռոյթերը՝ հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցչին: Գործակալության զրուցակիցը նշել է,որ կողմերը Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեն տարաձայնություններ:
Չինական Հանչժոու քաղաքում երկու երկների առաջնորդների հանդիպումը տևել է նախատեսվածից երկար: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մեկ ժամ տևած հանդիպումից հետո պատվիրակության անդամները լքել են բանակցային սենյակը և Օբաման ու Պուտինը շարունակել են քննարկումներ դեմ առ դեմ: Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկու ղեկավարների հանդիպումը «լավ է անցել, աշխատանքը կշարունակվի»:
Մեծ 20- ի շրջանակներում կայացել է նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են շարունակել նորմանդական քառյակի ձևաչափով հանդիպումները՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: «Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ բարձր մակարդակով հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսուա Օլանդը: Մինչդեռ պաշտոնական Կրեմլը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը նորմանդական քառյակի հանդիպմանը։ «Մոսկվան դեռ չի կողմնորոշվել, դեռ բավականին շատ աշխատանք պետք է կատարվի»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:
Հյուսիսային Կորեան արձակել է երեք բալիստիկ հրթիռ, լուրը Խանչժոու քաղաքում անցկացվող Մեծ 20- ի գագաթաժողովի ֆոնին ստացվել է Սեուլից: Ճապոնիան և Հարավային Կորեան գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են համագործակցել հյուսիսկորեական սպառնալիքը չեզոքացնելու գործում: Միջին հեռահարության Նոդոն/Ռոդոն հրթիռները Փհենյանն արձակել է՝ անտեսելով ՄԱԿ-ի նախազգուշացումները: Դրանք արձակվել են եղել Ճապոնական ծովի ուղղությամբ և թռչել են մոտ հազար կիլոմետր:
---
Orer.am
Կատալոնիայում կարծում են, որ 2017-ը կարևոր կդառնա անկախություն ձեռք բերելու գործում
2017 թվականը կարևոր կդառնա Կատալոնիայում Իսպանիայից անկախություն ձեռք բերելու գործընթացի համար: Այս մասին հայտնել է ինքնավարության անկախության համար պայքարող կազմակերպության` Կատալոնիայի ազգային վեհաժողովի ղեկավար Ժորդի Սանչեսը:
Վերջինիս խոսքով` իրենց կոշտ դիմակայություն է սպասվում իսպանական կառավարության հետ: Անցյալ տարվա սեպտեմբերին Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին անկախացման կողմնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակն է հանրաքվե անցկացնել խորհրդարանի կազմավորումից 18 ամիս անց` ըստ անկախ Կատալոնիայի սահմանադրության:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հռչակել է «հանարապետական ձևաչափով կառավարմամբ անկախ պետություն ստեղծելու գործընթացի մեկնարկը»:
---
Tert.am
«Հայկական ժամանակ». «Առեքսիմբանկ- Գազպրոմբանկը» Հայաստանում գործող 2-րդ բանկն Է,որը հայտնվում Է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում
«Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցների տակ հայտնված անձանց և ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել նաև Հայաստանում գործող «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկը», որի միակ սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է:
Սա Հայաստանում գործող 2-րդ բանկն է, որը հայտնվում Է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Առաջինը «ՎՏԲ Հայաստան» բանկն Էր, որը այդ ցուցակում հայտնվեց անցած տարվա դեկտեմբերին։ Մեզ հետ զրույցում «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի» հանրային կապերի պատասխանատու Ելենա Մարկովան դժվարացավ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, սակայն նշեց, որ աշխատում են սովորական ռեժիմով և որևէ բան իրենց մոտ չի փոխվել։ Որպես օրինակ նա բերեց հենց «ՎՏԲ Հայաստանի» գործունեությունը, որի վրա կես տարի գործող պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել»,–գրում է թերթը։