ՄԱԿ-ը խստորեն քննադատել է արևմուտքի ծայրահեղական ազգայնական ղեկավարներին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար՝ Զեյդ Ռաադ Ալ Հոսեյնը, արևմտյան երկրների ծայրահեղական ազգայնական ղեկավարներին, այդ թվում ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու՝ Դոնալդ Թրամփին և որոշ եվրոպացի հայտնի ազգայնականներին մեղադրել է ռասսայականություն տարածելու և կրոնական հարցերը չարաշահելու մեջ:
Նա Հաագա քաղաքում կատարած արտահայտություններում ընդգծել է.«Այն ինչի շուրջ Վայլդերզի, Դոնալդ Թրամփի , Վիկտոր Ուրբանի , Միլոշ Զամանի , Նորբերթ Հուֆերի , Մարին Լոպենի և Նայջել Ֆարաժի նման անձնավորությունները համակարծիք են, ԻԼԻՊ-ի հետ ընդհանուր կետերն են:
Նրա խոսքերով, ԻԼԻՊ-ն իր քարոզչություններում օգտագործում է այն եղանակները, որոնք նման են ազգայնականների կիրառած եղանակներին: Փաստորեն երկու կողմն էլ նույն մեթոդներից են օգտվում: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նաև նշել է.«Կրոնական և էթնիկական վարկաբեկումները որոշ երկրներում դարձել են ազգային ռազմավարություն: Այդ թվում են Վայլդերզի նման անձնավորությունների կողմից կիրառվող եղանակները»:
Կարելի է ասել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձանկատարը նկատի ունի նաև Սլովակիայի և Հունգարիայի նման երկրները, որոնց ղեկավարները հստակ դիրքորոշում են որդեգրել մուսուլման փախստականների դեմ:
Արևմտյան երկրներում, հատկապես որոշ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ծայրահեղականության տարածման հարցը դարձել է ՄԱԿ-ի մտահոգությունը: Հատկապես ծայրահեղական աջակողմյանները ,որ ծայրահեղական ազգայնական հասարակության մեջ իրենց տեսակետներն են տարածում , ուղղակի կամ անուղղակի կերպով տարածում են կրոնական ու էթնիկական խտրականություն և միաժամանակ բռնություն են կիրառում իրենց թիրախների, այսինքն էմիգրանտների և կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ներկայումս թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Եվրոպայում ծայրահեղական աջակողմյանների քարոզչական հարձակումներն ուղղված են իսլամի և մուսուլմանների դեմ:
Հաշվի առնելով միգրացիոն քաղաքականություններից և մուսուլմանների վերաբերյալ հակաքարոզչություններից Եվրոպայի քաղաքացիների դժգոհությունների մեծացումը, ներկայումս Եվրոպական երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում, Նիդերլանդներում ,Հունաստանում , Հունգարիայում , Սլովակիայում և Չեխիայում ստեղծվել են հակամիգրացիոն և հակաիսլամական ծայրահեղական ազգայնական կուսակցություններ, խմբակցություններ ու շարժումներ և այդ ուղղությամբ աշխատանք են տանում: Ներկայումս Ֆրանսիայում ազգային ճակատ, Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» և Բրիտանիայում Անկախություն կուսակցությունները խիստ դեմ են էմիգրանտներին: Արևմուտքում այս բոլոր իրադարձությունների հետևանքով ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը զգուշացրել է քսենոֆոբիայի վտանգների կապակցությամբ,ինչը նրա խոսքով կարելի է վերածվել վտանգավոր զենքի: