Իրանի դեմ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի արտահայտությունները՝ իրողությունների խեղաթյուրում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33898-Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_պաշտպանության_նախարարի_արտահայտությունները_իրողությունների_խեղաթյուրում
Չորեքշաբթի օրը, Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում ունեցած ելույթում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար՝ Էշթոն Քարթերը կեղծ հայտարարությամբ է հանդես եկել: Նա ասել է, որ տարածաշրջանում Իրանի քաղաքականությունները բտանգավոր են:
(last modified 2026-09-09T16:14:54+00:00 )
Սեպտեմբեր 08, 2016 09:24 Asia/Tehran
  • Իրանի դեմ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի արտահայտությունները՝ իրողությունների խեղաթյուրում

Չորեքշաբթի օրը, Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում ունեցած ելույթում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար՝ Էշթոն Քարթերը կեղծ հայտարարությամբ է հանդես եկել: Նա ասել է, որ տարածաշրջանում Իրանի քաղաքականությունները բտանգավոր են:

Քարթերը նշել է, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցի տարածաշրջանում վերահսկում է իրանցիների տեղաշարժերը: Նրա ընդգծմամբ, Միջին Արևելքում և այլուր Վաշինգտոնը մնալու է իր բարեկամների ու դաշնակիցների կողքին:

Հարց է ծագում, թե տարածաշրջանում տիրող պայմաններում, ինչ նպատակ են հետապնդում Քարթերի այս արտահայտությունները:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, ԱՄՆ-ն երկու հարցեր է ընդգծել: Առաջինն այն է, որ ԱՄՆ-ն այդ համաձայնությամբ կանխեց Իրանի հասանելիությունը միջուկային զենքին: Դա այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները բազմիցս հաստատել էին Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ լինելը:

Իսկ երկրորդ հարցը, որն ընդգծվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կողմից, Իրանի դեմ մեղադրանքներ ներկայացնելն է: Ներկայումս այդ թեման կենտրոնացած է անվտանգության վրա և տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ներկայությունն ԱՄՆ-ին պատրվակ է ընձեռել հայտարարելու, որ ահաբեկչության դեմ պայքար է մղում:

Այս բազմակողմանի նպատակները ցույց են տալիս, որ Իրանի դեմ մթնոլորտը թունավորելով, ԱՄՆ-ն փորձում է Սաուդյան Արաբիայի համագործակցությամբ  տեղաշարժեր իրականացնել ` "տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու համար":

Իրանի դեմ հրահրիչ քայլերով, Սաուդյան Արաբիան ևս ձգտում է թափ հաղորդել ԱՄՆ-ի Կոնգրեսում հակաիրանական այդ տեղաշարժերի իրագործմանը:

Ուստի տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի նպատակներին համապատասխան Սաուդյան Արաբիայի տեղաշարժերը և ամերիկացի պաշտոնատարների արտահայտությունները վկայում են, այն մասին, որ Իրանի դեմ դավադրության եռանկյունին կենտրոնացել է ԻԻՀ դեմ ձևավորած անվտանգության թեմայով սցենարի վրա:

Վերջին տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիան եկել է այն եզրակացության, որ ծայրահեղականությունը հովանավորելով, կարող է տարածաշրջանի զարգացումներում նախաձեռնող լինել: 

Այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի ճամբար ստեղծելով, ԱՄՆ-ն ևս փորձում է այնպես ձևացնել, որ այդ հարցով երկրների հետ կառուցողական համագործակցություն է վարում:

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպիտակ Տունը ավելի քան 115 միլիարդ դոլար արժող զենքի և ռազմական ու ուսումնական սարքերի վաճառք է առաջարկել Սաուդյան Արաբիային: 71 տարվա դաշնակցության ընթացքում սա Սպիտակ Տան կողմից սաուդյան վարչակազմին ներկայացված ամենամեծ առաջարկն է եղել:

Հետևաբար ակնհայտ է, թե ինչ պատճառով է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն Իրանին սպառնալիք ներկայացնում: Իսկ Եմենում իրականացված ահաբեկչական քայլերի ու պատերազմական ոճրագործությունների հարցով գլխավոր մեղադրյալ, 11-սեպտեմբերյան հարձակումների գլխավոր նախագծող՝ Սաուդյան Արաբիան ներկայացնում է որպես տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի առաջնորդ:

Իրողականում նման արտահայտություններով, Էշթոն Քարթերը խեղաթյուրել է իրողությունները և շարունակում է իրանաֆոբիա տարածել: