Իրանի ժողովրդի 37-ամյա դիմադրությունն ու պարծանքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i3448-Իրանի_ժողովրդի_37_ամյա_դիմադրությունն_ու_պարծանքը
Իրանի ժողովուրդը պատրաստվում է իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը նշելու և ազատության 38-րդ գարուն մուտք գործելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2016 09:18 Asia/Tehran
  • Իրանի ժողովրդի 37-ամյա դիմադրությունն ու պարծանքը

Իրանի ժողովուրդը պատրաստվում է իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը նշելու և ազատության 38-րդ գարուն մուտք գործելու համար:

37 տարի առաջ , Իրանի ժողովուրդը դիմադրությամբ և պատմության մեջ հավերժացած սխրանք կերտելով, հաղթեց բռնապետությանը: Այս հաղթանակները շարունակվել են իսլամական հեղափոխության պանծալի պատմության ողջ ընթացքում և Իրանի ժողովրդին աշխարհին ներկայացրել են որպես սխրանք կերտող ժողովուրդ:

Երեքշաբթի երեկոյան, ժողովրդին կոչ անելով մասնակցել Բահմանի 22-ի քայլարշավին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Բանիմացների ժողովի և Իսլամական խորհրդարանի ընտրություններին նույնպես ժողովրդի գիտակից ու բարձր տոկոսով մասնակցությունը ևս մեկ պանծալի էջ կավելացնի ԻԻՀ համակարգի պատմության մեջ:

Հոգևոր առաջնորդներն առանձին հաղորդագրություններ հրապարակելով Իրանի ժողովրդին և իսլամական հեղափոխության ու համակարգի սիրահարներին կոչ են արել մասնակցել Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի քայլարշավին և աշխարհին ապացուցել իրենց զգոնությունը:

Քաղաքական տարբեր կուսակցություններ ու խմբավորումներ նույնպես առանձին հաղորդագրություններով Իրանի ժողովրդին հրավիրել են մասնակցելու Բահմանի 22-ի շքեղ քայլարշավին:

Քաղաքական կուսակցություններն ու խմբավորումները նշել են, որ Բահմանի 22-ին հանրության մասնակցությունը ազգային միասնականության խորհրդանիշն է և անկախության, ազատության ու Իսլամական հանրապետության կայացման ճանապարհին զոհաբերության ու անձնազոհության մեծարումը, որի ապացույցը ժողովրդի ներկայությունն է ասպարեզում` հանուն այս արժեքների պաշտպանության :

Առաջնորդության բանիմացների ժողովը, ԻԻՀ Սահմանադրության Պահապան խորհուրդը և Ղոմի հոգևոր դպրոցն առանձին հաղորդագրություններով մեծարել են Այգաբացի տասնօրյակն ու իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը և Իրանի ազնիվ ժողովրդին կոչ են արել մասնակցել Բահմանի 22-ի մեծ քայլարշավին:

Իրանի ժողովուրդը որ իր դիմադրության շնորհիվ թիկունքում է թողել աշխարհի բռնատեր ուժերի ճնշումները, 8-ամյա պատերազմն ու անարդար շրջափակումներն, այսօր ճաշակում է համաշխարհային մեծապետականության դիմաց իր դիմադրության պտուղը:

Այսօր, երբ տարիներ տևած շրջափակումներից հետո, հեղափոխության մեծահարգ առաջնորդի իմաստուն ցուցումների և 11-րդ կառավարության ջանքերի շնորհիվ ու անտեսելով համաշխարհային ու տարածաշրջանային բազմաթիվ ջանքեր, Իրանի ժողովուրդն իրագործված է տեսնում միջուկային հարցում իր հաղթանակը, իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին ժողովուրդը հաստատուն քայլերով շարժվում է դեպի հզորության ու փառքի գագաթները:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը ԻԻՀ բանակի օդուժի և հակաօդային պաշտպանության ուժերի մի խումբ հրամանատարների ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Բահմանի 22-ը և ընտրությունները երկու իմաստավոր տոներ են Իրանի ժողովրդի համար: Նա ընդգծել է, որ փետրվարի 26-ի ընտրությունները նոր ավյուն փոխանցելով ապահովագրելու են Իրանի ու համակարգի հզորությունն ու փառքը և չեզոքացնելու են թշնամու նպատակները:

Բահմանի 22-ի քայլարշավին և Իսլամական խորհրդարանի ու Առաջնորդության բանիմացների ժողովի ընտրություններին մասնակցելը պարունակում են այն ուղերձը, որ Իրանի ժողովուրդը առավել հաստատակամ ու վճռակամ է հեղափոխության պաշտպանության հարցում: