Ձեր աշխատավայրից հաճույք ստացեք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i3574-Ձեր_աշխատավայրից_հաճույք_ստացեք
Իրանցի հոգեբան Ամին Հաղվերդին Երիտասարդ լրագրողների ակումբի հետ զրույցում ասաց. «Երբեմն աշխատավայրում բարդություններ են առաջանում անհատի համար, որոնք ստեղծում են աշխատանքային ստրեսներ, իսկ մի շարք կետեր հարգելով կարելի է դրանց նվազագույնի իջեցնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2016 04:34 Asia/Tehran
  • Ձեր աշխատավայրից հաճույք ստացեք

Իրանցի հոգեբան Ամին Հաղվերդին Երիտասարդ լրագրողների ակումբի հետ զրույցում ասաց. «Երբեմն աշխատավայրում բարդություններ են առաջանում անհատի համար, որոնք ստեղծում են աշխատանքային ստրեսներ, իսկ մի շարք կետեր հարգելով կարելի է դրանց նվազագույնի իջեցնել»:

Նա ավելացրել է. «Որոշակի աշխատանքի դիմաց շարունակ վարձատրվելու ակնկալիք մի ունեցեք, նաև ձեր գործընկերների կամ տնօրենի քննադատությունների դիմաց եղեք համբերատար, քանզի նման հարցեր բնական են աշխատավայրում և կարևորը աշխատանքն ամենալավ կերպով կատարելու ձեր նպատակն ու ձգտումն է»:

«Ոչ ասելը հասարակական այն հմտությունն է, որ որոշակի դեպքերում ձեզ հնարավորություն է տալիս հարգալից ու կտրուկ կերպով ձեր պահանջը դնեք և «ոչ» ասեք»,-ընդգծել է Հաղվերդին:

Այս հոգեբանն ընդգծում է. «Գործընկերների հետ ճիշտ ու անկեղծ հարաբերություններ հաստատելը աշխատանքային ստրեսի մեղմացման ուղղությամբ կարևոր դերակատարություն ունի և դրա համար անհրաժեշտ է ականջ դնել գործընկերների գանգատներին ու ծանոթանալ նրանց խնդիրներին: Նույնիսկ եթե որևէ քայլ վերցնելու հնարովորություն էլ չունենաք, դիմացինի հետ սրտակցելը մխիթարում է նրանց»: