Ռուսաստանը նախազգուշացրել է Սիրիայի դեմ ոտնձգության հետևանքների կապակցությամբ
Ռուսաստանի վարչապետը, հայտնելով Մոսկվայի կտրուկ դրքորոշումը`Սիրիա ցամաքային ուժ գործուղելու Արաբիայի պնդումի կապակցությամբ, հայտարարել է, որ Սիրիայի դեմ արտասահմանյան հարձակումը կարող է հանգեցնել համաշխարհային նոր պատերազմի:
Դիմիտրի Մեդվեդևն ասել է. «Սիրիայում արտասահմանյան ուժերի ցամաքային գործողությունը ոչ թէ կարգավորելու այլ երկարաձգելու է հակամարտությունը»:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական և բանակի խոսնակ Ահմեդ Ալ-Աըսիրին, փետրվարի 4-ին հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից նպատակահարմար դիտվելու դեպքում, սաուդյան ուժերը կմտնեն Սիրիայի տարածքը:
Ի հետևումն Արաբիայի այդ հայտարարության, Էմիրություններն ու Բահրեյնը նույնպես հայտարարեցին ԻԼԻՊ-ի դեմ միջազգային ուժերի կոալիցիային պաշտպանելու համար Սիրիա ցամաքային ուժ գործուղելու իրենց պատրաստակամության մասին, դա պայմանավորելով որպես կոալիցիայի առաջնորդ ԱՄՆ-ի համաձայնությամբ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշթոն Քարթերը ողջունել է Սիրիայում ԱՄՆ-ի հրամանատարության տակ գտնվող ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի ցամաքային ցանկացած գործողությանը մասնակցելու Արաբիայի առաջարկը:
Թվում է, որ նկատի առնելով Լաթաքիա և Հալեպ նահանգներում Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի վերջին հաղթանակներն ու հատկապես արևմուտքի ու Թուրքիայի դաշնակից արաբական երկրների պաշտպանած ահաբեկիչների գրավումից Հալեպի հյուսիսում գտնվող Նաբալ և Ալզահրա քաղաքավանների ազատագրումը, ինչպես նաև Հալեպի լիարժեք ազատագրման հեռանկարի գոյությունը, այսօր Արաբիան ու Թուրքիան, իրենց արևմտյան դաշնակիցների կողքին չեզոք դիրք են գրավել և ձգտում են հնարավոր բոլոր միջոցներով փոփոխություն մտցնել Սիրիայում տիրող պայմաններում և կրկին անգամ զինված ընդդիմությանը կանգնեցնել գերադաս դիրքում: Այս ուղղությամբ Սիրիայում Արաբիայի ցամաքային ուժերի միջամտությունը, ինչպես նաև Սիրիայի հյուսիս մտնելու համար Թուրքիայի ուժերի պատրաստությունը հայտնվել են արևմուտքի օրակարգում: Մի քանի ամիս է ինչ հող է պատրաստվում Արաբիայի ու Թուրքիայի հավանական գործողությունների համար, սակայն այսօր նկատի առնելով Սիրիայում տիրող պայմանները և Սիրիայի կառավարության ընդդիմադիր խմբերի լուրջ պարտության հեռանկարները, դրանց իրագործման համար հնարավորություն է ստեղծվել:
Այսօր ԻԼԻՊ-ի դեմ պայքարի և դեպի Թուրքիա հազարավոր սիրիացի փախստականների հոսքը դադարեցնելու պատրվակով, առկա է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողքին, Արաբիայի պես արաբական երկրների զորուժի մասնակցությամբ ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի ցամաքային գործողության հեռանկարը:
Ամենայն հավանականությամբ, հիշյալ ռազմական ուժերի ներկայությունն առաջին հերթին նկատվելու է Դեյր-էլ-զոր, Հասաքա ու Ռաքքա նահանգներում:
Այդուհանդերձ ԻԼԻՊ-ի դեմ արևմտյան կոալիցիայի գլխավոր նպատակն է կանխել Հալեպ նահանգում Սիրիայի բանակի ու ժողովրդական ուժերի կտրուկ ու ճակատագրական հաղթանակներն ու Սիրիայի երկրորդ գլխավոր քաղաք Հալեպի լիարժեք վերահսկումը:
Նման քայլի հետևանքների մասին Ռուսաստանի նախազգուշացումը վկայում է նման սցենարի գործադրման դեպքում ոտնձգող ուժերին ռազմական խիստ դիմադրություն ցուցաբերելու Մոսկվայի կտրուկ դիրքորոշման մասին, ինչը ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի հակազդեցության դեպքում կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի: