ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները հանրային դժգոհության ֆոնին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i3805-ԱՄՆ_ի_նախագահական_ընտրությունները_հանրային_դժգոհության_ֆոնին
Միլվաքի քաղաքում ԱՄՆ-ի այս տարվա նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածուների բանավեճը վերածվել է այդ երկրում տիրող ներկա վիճակի և դրա փոփոխման կողմնակիցների միջև լիարժեք հակամարտության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2016 14:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները հանրային դժգոհության ֆոնին

Միլվաքի քաղաքում ԱՄՆ-ի այս տարվա նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածուների բանավեճը վերածվել է այդ երկրում տիրող ներկա վիճակի և դրա փոփոխման կողմնակիցների միջև լիարժեք հակամարտության:

Վաստակավոր սենատոր Բերնի Սանդերսն այս բանավեճի ժամանակ խիստ քննադատել է գոյություն ունեցող քաղաքական կառույցը, ԱՄՆ-ի իշխանությունների հետապնդած քաղաքականություններն ու նաև իր կուսակից՝ Բարաք Օբամայի կառավարության ծրագրերը: Նա խստորեն քննադատել է նաև այն իրականությունը, որ մի խումբ գերհարուստներ իշխում են ԱՄՆ-ի որոշում ընդունող համակարգի վրա և ուղղորդում են այդ երկրի ընտրությունները: Դեմոկրատական կուսակցության մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնը բողոքել է, որ Սանդերսը միայն քննադատում է, բայց գործնական նախագծեր չի ներկայացնում: Նա հայտարարել է, թե Սանդերսի համեմատությամբ իր նախագծերն ավելի գործնական են:

Ներկա դրությամբ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար, Սանդերզը որդեգրել է երկրում հաստատված կառույցների դեմ հարձակման ռազմավարությունը: Սանդերսի դիտանկյունից ԱՄՆ-ը ժողովրդավարական հիմքեր ունեցող երկրից վերածվել է օլիգարխիայի տիրապետության տակ գտնվող երկրի, որի հարստության ավելի քան կեսը կենտրոնացած է շուրջ 20 գերհարուստ ընտանիքների մոտ: Նա կուսակցության շարքերում իր մրցակից Քլինթոնին մեղադրել է իշխող օլիգարխիայի հետ կապեր ունենալու մեջ, ով ցանկանում է ապահովել ներկա համակարգի գոյատևումը:

Դա ի տես այն բանի, որ Սանդերսն իր քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթներում բազմիցս ընդգծել է ԱՄՆ-ի քաղաքականության ու տնտեսության մեջ հեղափոխության անհրաժեշտության մասին, ինչը պիտի վերջ տա Ուոլ Սթրիթի գերհարուստների տիրապետությանը և բարեկեցություն պարգևի հասարակության միջակ ու չքավոր դասակարգերին: Սանդերսի նախընտրական ծրագրի գլխավոր կետերից են հարուստների հարկերի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, կալանավորների թվի կրճատումը, պետական համալսարանների ստեղծումը և համապարփակ բժշկական ծառայությունների ընդլայնումը: Տնտեսական ու ռասայական խոր անհավասարություններով երկրում նման ծրագրերի արծարծումը և դրան զուգահեռ ներկա վիճակի հանդեպ սաստիկ դժգոհությունը, չկանխատեսված հովանավորություն են ապահովել ձախակողմյան միտումներով այս քաղաքական գործիչի համար:

Երկրի հարստության 99 տոկոսին տիրացած հասարակության մեկ տոկոսի դեմ կարգախոսների արծարծումն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկի կողմից կարելի է ընդունել, որպես Ուոլ Սթրիթի և ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական կառույցի դեմ հայտարարված պատերազմ: Հետևաբար Սանդերսի որոշ կողմնակիցներ կասկածում են, թե որևէ անհատ և նույնիսկ ԱՄՆ նախագահը կարող է պայքարել այդ երկրի նեխած ու հիվանդ համակարգի դեմ: Իսկ Սանդերսի մի խումբ քննադատներ հավատացած են, որ Վերմոնտ նահանգի 74-ամյա այս սենատորը ասպարեզ է իջել մեղմացնելու համար տիրող օլիգարխիայի հանդեպ հանրային զայրույթը և այդպիսով երաշխավորելու գործող համակարգի հարատևումը:

Այդուհանդերձ չնայած նրան թե ով է հաղթելու ԱՄՆ-ի այս տարվա նախագահական ընտրություններում՝ Հիլարի Քլինթոնը, Բերնի Սանդերսը, թե՝ Դոնալդ Թրամպը, մեկ է ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պարտավոր է լինելու բավարարել գործող համակարգի դեմ բողոքները: