ԱՄՆ-ն դերակատար է եղել ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի մերժման հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i3847-ԱՄՆ_ն_դերակատար_է_եղել_ԵԽԽՎ_ում_հակահայկական_բանաձևի_մերժման_հարցում
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» օրաթերթը մի հաղորդման մեջ ԼՂ-ում բախումների սրման մասին բանաձևը ԵԽԽՎ-ի նիստում մերժվելու գլխավոր ազդակը համարել է ԱՄՆ-ի խափանարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2016 03:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն դերակատար է եղել ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի մերժման հարցում

Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» օրաթերթը մի հաղորդման մեջ ԼՂ-ում բախումների սրման մասին բանաձևը ԵԽԽՎ-ի նիստում մերժվելու գլխավոր ազդակը համարել է ԱՄՆ-ի խափանարարությունը:

«Ենի Մուսավաթ»-ը մի հոդվածում գրեց. «ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նոլանդը մասնավոր կերպով դերակատար է եղել այդ նախագիծը ԵԽԽՎ-ի կողմից մերժվելու գործում»:

Հաղորդման մեջ ասված է, որ Նոլանդն իր քայլերը ձեռնարկել է հայկական լաբբիի ճնշման ու ազդեցության ներքո:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը մերժեց «ԼՂ-ում ու Ադրբեջանի գրավված տարածքներում բախումները սրվում են» վերնագրով բանաձևը:

Նույն նստաշրջանում վավերացվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի պատրաստած «Ադրբեջանի սահմանային տարածքների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցը: