Իրանը հակադարձել է պարսիցծոցյան համագործակցության խորհրդի տարածած հաղորդագրությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38665-Իրանը_հակադարձել_է_պարսիցծոցյան_համագործակցության_խորհրդի_տարածած_հաղորդագրությանը
Իրանի ԱԳ նախարարությունը միջինարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը համարել է որոշ երկրների տիրակալության և ահաբեկչական ու ծայրահեղական խմբերին ցուցաբերվող աջակցության հետևանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2016 08:22 Asia/Tehran
  • Իրանը հակադարձել է պարսիցծոցյան համագործակցության խորհրդի տարածած հաղորդագրությանը

Իրանի ԱԳ նախարարությունը միջինարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը համարել է որոշ երկրների տիրակալության և ահաբեկչական ու ծայրահեղական խմբերին ցուցաբերվող աջակցության հետևանք:

Հակադարձելով պարսիցծոցյան համագործակցության խորհրդի և Թուրքիայի տարածած հաղորդագրությանը, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում, Եմենում, Բահրեյնում, Իրաքում և Լիբիայում տիրող անմխիթար իրավիճակը համարվում է Ռիադում հավաքված երկրների միջամտության հետևանք: Երկրներ, որոնք իրենց ձախողած քաղաքականությունից ձերբազատվելու ելքը տեսնում են այլոց ՝ այդ թվում Իրանին մեղադրելու մեջ: Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները  հոկտեմբերի 13-ին ՝Ռիադում  մի հաղորդագրություն են տարածել, որտեղ Իրանը մեղադրվել է արաբական երկրների հարցերին միջամտելու մեջ: Մեղադրանքը հնչում է այն պայմաններում, երբ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ուժերն անօրինական ներկայություն ունեն Իրաքում, Սիրիայում և Եմենում , իսկ պարսիցծոցյան համագործակցության խորհրդի մի քանի այլ անդամներ, ինչպես օրինակ ՝ Կատարը և Էմիրությունները, ֆինանսավորում ու սպառազինում են Սիրիայի, Եմենի և Լիբիայի ահաբեկիչներին ու վարձկաններին: Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդը վերջերս բարձրացրեց եմենական խմբերին Իրանի կողմից սպառազինական աջակցության հարցը, փորձելով արդարացնել Եմենի ժողովրդի դեմ արաբական կոալիցիայի ոտնձգությունը:  Եմենի օդային տարածքը գտնվում է կոալիցիոն ուժերի հարձակումների թիրախում և այդ ուժերը խոչընդոտում են մարդասիրական օգնությունների առաքմանն այդ երկիրը: Կկոալիցիոն ուժերը հարձակում իրականացրեցին սգո թափորի վրա, ինչի պատճառով, զոհվեցին 900 խաղաղ բնակիչներ: Ուստի թվում է , որ այս ժամանակահատվածում տարածաշրջանի ճգնաժամերում Իրանի դեմ մեղադրանք ներկայացնելով, այդ երկրները նօատակա ունեն ապակողմնորոշել միջազգային հանարությանը ՝ ուշադրությունը սաուդական ուժերի միջամտությունից շեղելով: ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմց պաշտպանվող արաբական կոալիցիոն ուժերը վերջին ամիսներին Իրաքում, Սիրիայում և Եմենում իրարահաջորդ պարտություններ են կրել և մեղքն այլոց վրա բարդելով, փորձում են արդարացնել Սիրիայում և Եմենում իրենց ոճրագործությունները: Այսպիսով նրանք մեղավոր են ճանաչում արտաքին գործոններին: Սակայն այդ պարտությունների պատճառը տարածաշրջանի ժողովրդի  դիմադրությունն է : Իրաքի, Սիրիայի և Եմենի ժողովուրդներն ապացուցել են, որ չնայած քաղաքական ու ռազմական ճնշումներին, վճռակամ են շարունակելու պայքարը սաուդյան ու ամերիկյան ուժերի տիրակալությունից դուրս գալու համար և ոչ մի ուժ չի կարող նրանց դեմ գնալ: