Անվտանգությունն Իրանի դիտանկյունից՝ Մյունխենի համաժողովում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i3889-Անվտանգությունն_Իրանի_դիտանկյունից_Մյունխենի_համաժողովում
Աղանդավորությունն ու ծայրահեղականությունը մեծ սպառնալիք են համարվում տարածաշրջանի ու աշխարհի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2016 08:37 Asia/Tehran
  • Անվտանգությունն Իրանի դիտանկյունից՝ Մյունխենի համաժողովում

Աղանդավորությունն ու ծայրահեղականությունը մեծ սպառնալիք են համարվում տարածաշրջանի ու աշխարհի համար:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մյունխենի անվտանգության համաժողովում ընդգծելով այս փաստը, տարածաշրջանային հարցերի կարգավորումը պայմանավորել է ձևաչափերի և իրականությունների հանդեպ հայացքների փոփոխմամբ:

Մյունխենի անվտանգության 52-րդ համաժողովը, տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերի քննարկման նպատակով, մեկնարկել է Գերմանիայում, ուրբաթ օրը, տարբեր երկրների ղեկավարների ու պաշտոնատարների մասնակցությամբ :

Համաժողովի ընթացքում ունեցած ելույթում Զարիֆն անդրադարձել է մի քանի կարևոր կետերի որոնք արտացոլում են աշխարհում անվտանգության թեմայի հանդեպ Իրանի հայացքները:

Այսօր անվտանգության առումով աշխարհի դիմագրաված մարտահրավերներն են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը: Այսօր աշխարհը դիմագրավում է ահաբեկչություն կոչվող ընդհանուր սպառնալիքին և դրա դեմ պայքարի ուղղությամբ բոլոր երկրները պիտի համագործակցեն:

Զարիֆն ասել է. «Մենք համոզված ենք, որ դիմագրավում ենք ընդհանուր սպառնալիքի, որը մեր ճակատագրերը կապել է իրար: Այդ բարդությունը դիմագրավում է նաև արևմուտքի ժողովուրդը և դա ոչ փախստականների, այլ նրանց պատճառով ովքեր այդ երկրներից Սիրիա մեկնելով միացել են ահաբեկիչներին ու մի օր վերադառնալու են և այդ վերադարձը բարդություն է առաջացնելու բոլորի համար»:

Իրանի դիվանագիտության դիտանկյունից երկրներն ընդհանուր սպառնալիք ունենալով հանդերձ ունեն նաև ընդհանուր առիթներ` այդ ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցելու համար: Զարիֆը հավատացած է, որ անցյալը մոռանալով, հնարավոր է մեր առկա մարտահրավերների դեմ պայքարի համար ընդհանուր համագործակցության նոր ձևաչափեր առաջարկել, որոնց արդյունքում հնարավոր կլինի կամ իրար կողքի հաղթել ւ և կամ պարտվել : Քանզի այսօր համաշխարհային ճգնաժամերը հասել են այն մակարդակի, որոնց դեպքում բացարձակ հաղթանակը կամ պարտությունն անիմաստ է համարվում:

Անվտանգությունը համաշխարհային հարց է և ներառում է բոլոր բնագավառները սկսած միջուկային անվտանգությունից մինչև ահաբեկչությունը, ծայրահեղականության մերժումն ու համաշխարհային տնտեսության անվտանգությունը: Հետևաբար ընդհանուր սպառնալիքների դիմագրավումը պահանջում է փոփոխություն մտցնել ձևաչափերում և իրականության հանդեպ հայացքներում: Դա ի տես այն բանի, որ Արաբիայի նման երկրները դեռ իրենց անվտանգությունը որոնում են այլ երկրների անվտանգությունը խաթարելու մեջ: Արաբիան բացահայտ ոտնձգության դիմելով հրի ու սրի է քաշել Եմենի ժողովրդին և Սիրիայում իշխանափոխության համար պաշտպանում է ահաբեկիչներին: Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալլ-Ջոբայրն այդ քայլերը համարում է Արաբիայի արտաքին քաղաքականության բաղադրիչ տարրը և Մյունխենի համաժողովում էլ փորձել է անիրական հայտարարություններով պաշտպանել ու պատճառաբանել դրանք:

Դա ի տես այն բանի, որ ճգնաժամերի շրջանցման միակ այլընտրանքը համագործակցությունն է: Այս համագործակցությունը կարող է տարածվել Ասիայից մինչև Եվրոպա և Աֆրիկա: Այդ դեպքում ընդունված մի շարք սկզբունքների հիման վրա, այդ թվում ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով և միմյանց հարցերին չմիջամտելով, կարելի է երկխոսություն սկսել: Այս շրջագծում կարելի է քայլեր ձեռնարկել, որոնք համարվում են հավաքական անվտանգության ամրապնդման գրավականը: