Մեկնարկել է Մոսուլի ազատագրման և Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացման օպերացիան
Իրաքի վարչապետ ՝ Հեյդար Ալ-Էբադին հայտարարել է ԻԼԻՊ-ի ձեռքից մոսուլի ազտագրման օպերացիան մեկնարկելու մասին : Երկուշաբթի օրվանից սկսվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա Իրաքի բանակային ու ժողովրդական ուժերի հարձակումները:
Վերջին ամիսներին ազգային ներուժին ապավինումը և ժողովրդի միջև տիրող միասնությունն ու համերաշխությունը , համարվում են ԻԼԻՊ-ին հաղթելու իրաքցիների արձանագրած հաջողության գրավականը: Շուրջ երկու տարի առաջ, ԱՄՆ-ի ստեղծած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, որը վայելում էր տարածաշրջանի որոշ պետությունների աջակցությունը , գրավեց Իրաքի կարևոր քաղաքներից ՝ Մոսուլը: 2014 թվականի հունիսին Իրաքի կառավարությունը հովանավորվելով տարբեր խմբերի , այդ թվում ժողովրդական ուժերի կողմից, սկսեց լուրջ պայքար մղել ահաբեկչության դեմ: Իրաքի կառավարության, բանակի ու ժողովրդի համատեղ ջանքերի արդյունքում, Նինվեի նահանգում պաշարվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և սկսվեց խմբի թուլացման գործընթացը: Իրաքի բարձրաստիճան պետայրերը ռեալ մոտեցում են ցուցաբերել կառավարության, բանակի , նաև ժողովրդական ուժերի ազդեցիկ քայլերի նկատմամբ և այդպիսով 2016 թվականը հայտարարեցին Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացման տարի: Մոսուլի ազատագրման օպերացիայի հաջող մեկնարկը վկայում է ճիշտ կանխատեսման մասին: Մոսուլի ազատագրման օպերացիայի մեկնարկը համարվում է Իրաքում ԻԼԻՊ-ի կործանման հետհաշվարկը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները կանխազգալով իրենց կազմակերպության մոտալուտ վախճանը և փորձում են վերջին հարվածներով թուլացնել իրենց պարտության տպավորությունը Իրաքում:
Դա այն դեպքում , երբ Իրաքի պետայրերը վերջին օրերին ստատիստիկ տվյալներ են հրապարակել Իրաքում ԻԼԻՊ-ի կործանարար քայլերի մասին : Այդ ուղղությամբ Ալ-Էբադին նշել է , որ երկրի որոշ տարածքներ գրավելով, ԻԼԻՊ-ը 35 միլիարդ դոլարի վնաս է պատճառել Իրաքին: Ավերածությունները որոշ շրջաններում այնքան ծանր են եղել, որ փորձագետները կանխատեսել են, որ մոսուլի վերակառուցման համար նվազագույն տասը տարի է պահանջվելու: Ամեն դեպքում, այս բոլոր քայլերի հետևանքով Իրաքը ծանր կորուստներ է կրել : Իրաքի ժողվուրդը հուսով է , որ ԻԼԻՊ-ից երկիրը ազատելով, կարող են սկսել Իրաքի վերակառուցման աշխատանքը: Նման պայմաններում միջազգային անվտանգության ու խաղաղության ոլորտում աշխատող գլխավոր կառույցները՝ մասնավորապես ՄԱԿ-ը, կարող են աջակցել Մոսուլում աղետի հետևանքները մեղմելու և վնասների չափը փոքրացնելու գործում: ՄԱԿ-ը կարող է նաև կրկնակի քայլեր իրականացնել այդ ուղղությամբ ՝ իր մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում ՝ գաղթականների գերագույն կոմիսարիատի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՖԱՕ-ի նման կառույցների հնարավորություններից օգտվելով: