Հալեպում միակողմանի հրադադարը վկայում է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին
Ռուսաստանը հայտարարել է, որ մարդասիրական հրադադարի շրջանակում, Ռուսաստանի և Սիրիայի բանակայինները հինգշաբթի օրը, 8 ժամով դադարեցնելու են Հալեպում ռազմական գործողությունները:
Հայտարարված հրադադարի շրջանակում, միջանցքներ են հատկացվելու խաղաղ բնակչության, հատկապես վիրավորներին այդ տարածքից հեռացնելու և զինյալների նահանջի համար:
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ՝ Վիտալի Չորկինն ասել է.«Ռուսաստանն ու Սիրիան միակողմանիորեն 8-ժամյա հրադադար են հաստատել Հալեպում և այդ հրադադարի 48 կամ 72 ժամով երկարաձգումը բազմակողմանի համաձայնություններ է պահանջում:
Անցյալ սեպտեմբերին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաստատված փխրուն հրադադարն ապացուցեց, որ ԱՄՆ-ը վստահելի չէ և ցանկացած պայմանում հաշվի է առնում իր և Սիրիայում զինված ահաբեկչական խմբավորումների շահերը:
Հրադադարը խախտվելուց հետո, Արևմուտքի ԶԼՄ-ները Ռուսաստանին ու Սիրիային մեղադրեցին Հալեպում ճգնաժամի սրման մեջ:
Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի կողմից հովանավորվող այսպես կոչված չափավորական ահաբեկչական խմբավորումները Ալ-Նուսրայի ճակատ խմբավորման հետ միասին ռմբակոծում են Հալեպի տարբեր շրջանները:
Հալեպի արևելյան շրջաններում նրանց գործողությունները ծանր վիճակ են ստեղծել շուրջ 250 հազար սիրիացիների համար:
Ահաբեկիչների հարձակումներին ի պատասխան, Հալեպի արևելյան շրջաններում Սիրիայի բանակն իր աջակիցների հետ միասին հալածում է նրանց և ներկա դրությամբ վելի գերազանց դիրք ունի քաղաքում:
Հալեպի Սիրիայի պատերազմի գլխավոր ճակատներից է և այդ ճակատում հաջողությունը մեծ նշանակություն է ունենալու այդ երկրի քաղաքական ապագայում: Ահաբեկիչների և զինված խմբավորումների հովանավորներն ամեն կերպ փորձում են Հալեպի արևելքում պահպանել նրանց դիրքը:
Այդ քաղաքականության շրջանակում, անցյալ սեպտեմբերին Ռուսաստանի հետ կայացած համաձայնության հիմամբ, ԱՄՆ-ն չառանձնացրեց չափավորական զինյալներին և Ալ-Նուսրայի ճակատ խմբավորման ահաբեկիչներին: Այդ երկու խմբերի նպատակը միևնույն է: Դրանք ձգտում են նախագահ Բաշշար Ասադի կառավարության կործանմանը:
Այդ հարցը շաբաթ երեկոյան ներկայացվել է Լոզանում Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրաքի, Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարների և Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ կայացած նիստում: Ժամեր շարունակված լոզանյան նստաշրջանն ապարդյուն է ավարտվել:
Քանի դեռ Սիրիայի կառավարության ընդդիմադիրների և Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորման միջև սահման չի ճշտվել և առանց Սիրիայի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու պահանջվում է Բաշշար Ասադի հեռանալը, այդ երկրի վերաբերյալ բոլոր նիստերն ապարդյուն կանցնեն:
Վիտալի Չորկինի խոսքերով, Հալեպի արևելյան շրջաններից ահաբեկչական խմբավորումների դուրս գալու դեպքում, հնարավոր կլինի այդ քաղաքում մնայուն հրադադար հաստատել: