Էրդողանը զրուցել է Ուկրաինայի կեղծ նախագահի ու վարչապետի հետ
Երկու ռուս երիտասարդներ հեռախոսային կապ հաստատելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ ներկայացել են, որպես Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն ու վարչապետ Արսենի Յացնիուկը և 13 րոպե տևողությամբ զրույց են ունեցել նրա հետ:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանի ինտերնետային կայքէջին հաղորդեց, որ հիշյալ երկու երիտասարդները Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում արծարծել են տարբեր թեմաներ և Էրդողանին պարտադրել են հակազդեցություն ցուցաբերել: Նրանք ձայնագրելով խոսակցությունը դա տեղադրել են «Յություբ»-ի կայքում:
Երկու ռուս երիտասարդները Էրդողանին առաջարկել են համադրել Ռուսաստանի դեմ ուղղված քայլերն, ինչն ընդառաջվել է Էրդողանի կողմից:
Երկու ռուս երիտասարդների միջոցով կատարված ձայնագրության հրապարակումից հետո Թուրքիայի նախագահի գրասենյակի խոսնակը դա անիրական ու կեղծված է համարել և ասել է, որ հեշտությամբ հնարավոր չէ հեռախոսային կապ հաստատել Թուրքիայի նախագահի հետ:
Էրդողանին խաբած ռուս երկու երիտասարդներից Ալեքսի Ստոլյարովը «Գավարիտ Մասկովա» ռադիոյի հետ հարցազրույցում հաստատել է Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցը և բացահայտել է իրենց ի գործ դրած հնարքը: