Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների պատմական հանդիպումը
Մոսկվայի և Համայն Ռուսիոյ պատրիարք ՝ Կիրիլը Կուբայում հանդիպել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ՝ Ֆրանցիսկոս Ա Պապին :
Սա վերջին հազար տարվա ընթացքում երկու եկեղեցիների առաջնորդների առաջին հանդիպումն էր: Կողմերը համատեղ հռչակագիր ստորագրելով ընդգծել են Միջին Արևելքի և Եվրոպայի տարածաշրջանի քրիստոնյաների խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Տարաձայնություններ , որոնք անջրպետ էին առաջացրել կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև : Վերջին տասնամյակի քաղաքական ու հասարակական սպառնալիքները վերացնելու անհրաժեշտությունից ելնելով , երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդները քայլեր են նախաձեռնել իրավիճակը բարելավելու ուղղությամբ :
Պատրիարք Կիրիլի և Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ավարտին ստորագրված հռչակագրոում ընդգծվել է Միջին Արևելքի երկրներում պատերազմի ու արյունահեղության պատճառով իրենց տնից ու երկրից տարհանված փախստականներին պաշտպանելու, ինչպես նաև Ուկրաինայում կրոնական տարաձայնություններին ու պառակտումին վերջ տալու և այդ երկրում ընդհանուր հաշտություն հաստատելու նշանակությունը: Երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև անընդունելի են համարել միասեռական ամուսնությունները և ավանդական ամուսնության հետ այդ երևույթի հավասար դասելը :
Ուկրաինայի ճգնաժամի պատճառով , Ռուսաստանի ուղղափառները երկու խմբի են բաժանվել : Ծագումով ռուս քաղաքացիները հակվում են Ռուսաստանի կողմը , մինչդեռ ուկրաինական ծագումով քաղաքացիներն արևմտամետ են : Ճգնաժամից առաջ , Ուղղափառ եկեղեցուն դավանելն է եղել այդ երկու խմբերի գոյակցության պատճառներից մեկը , սակայն ներքին պատերազմի հետևանքով անջրպետը մեծացավ : Ուստի տասնյակ տարիներ խաղաղ գոյակցելուց հետո , նրանք այլևս միևնույն եկեղեցուն չեն դավանում :
Երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդների հանդիպման առանցքներից մեկն էլ եղել է Միջին Արևելքում Արևմուտքի խնդրահարույց դերակատարությունը և դրա թողած մարդկային հետևանքները : Ճգնաժամեր , որոնց պատճառով հարյուրավոր մարդիկ են զոհվել , վիրավորվել կամ հայտնվել փախստականի կարգավիճակում : Պատերազմների զոհ են գնում տարբեր կրոնների դավանողներ , այդ թվում` քրիստոնյաներ : Ահաբեկչության նույնացումն իսլամի հետ , ավելի է ընդգծել տարածաշրջանային ճգնաժամերում կրոնի դերակատարությունը : Արևմուտքի կողմից իսլամի դիմագիծը խեղելու և իր տարածամոլական նպատակներն իրականացնելու համար Ալ-Ղաիդայի , ԻԼԻՊ-ի և տանյակ այլ ահաբեկչական խմբավորումների իրականացրած ոճրագործություններն իսլամին վերագրելու հետևանքով , ահաբեկչության սպառնալիքի սահմանները տարածվել են մինչև Եվրոպական երկրներ : Անկախ կրոնից ու ազգությունից , ծայրահեղական խմբերի դեմ պայքարի միջոցներից մեկը ՝ տարբեր կրոնների հոգևոր առաջնորդների ու մտավորականների ակտիվ գործունությունն է : Խնդրի լրջությունը հաշվի առնելով , ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդներն իրենց հանդիպման ընթացքում անդրադարձել են Միջինարևելյան իրադարձություններին և նրանց մարդկային հետևանքներին , որոնք դրսևորվում են ահաբեկչական սպառնալիքներով ու փախստականների ճգնաժամով :