Մամուլի տեսություն  27-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i40195-Մամուլի_տեսություն_27_10_2016
ԱՄՆ պաշտպանության նախարար՝ Էշթոն Քարթերը հայտարարել է,որ առաջիկա քանի շաբաթների ընթացքում Ռաքքայի գործողությունները մեկնարկելու են առանց Ռուսաստանի ներգրավվածության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2016 16:10 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն  27-10-2016

ԱՄՆ պաշտպանության նախարար՝ Էշթոն Քարթերը հայտարարել է,որ առաջիկա քանի շաբաթների ընթացքում Ռաքքայի գործողությունները մեկնարկելու են առանց Ռուսաստանի ներգրավվածության:

 

Համշահրի 

 

ԱՄՆ-ն ձգտում է առանց Ռուսաստանի օպերացիա իրականացնել Ռաքքայում

 

Այն դեպքում ,երբ Իրաքում ԻԼԻՊ-ի ինքնահռչակ մայրաքաղաք՝ Մոսուլում ծավալուն գործողություններ են իրականանում այդ երկրի զինված ուժերի կողմից, ԱՄՆ  պաշտպանության նախարարը տեղեկացրել է,որ Սիրիայում ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների գլխավոր բազան համարվող Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունների նախնական քայլերը  կատարվել են:

ԱՄՆ պաշտպանության նախարար՝ Էշթոն Քարթերը հայտարարել է,որ առաջիկա քանի շաբաթների ընթացքում Ռաքքայի գործողությունները մեկնարկելու են առանց Ռուսաստանի ներգրավվածության: «Ներկայումս այդ երկրի զինված ուժերը  նախապատրաստական աշխատանքներ են տանում Ռաքքայի ազատագրման օպերացիան իրականացնելու համար», ասել է Էշթոն Քարթերը: ԱՄՆ պաշտոնատարներ համոզված են ,որ կարող են միաժամանակ հարձակվել ԻԼԻՊ-ի կարևոր կենտրոնները համարվող Մոսուլի ու Ռաքքայի վրա և այդ ահաբեկչական խմբավորմանը կանգնեցնել լուրջ ճգնաժամի առջև:

Թվում է,որ մի քանի ամիս մնացած Բարաք Օբամայի նախագահության շրջանի ավարտին , ԱՄՆ-ն փաստորեն քարոզչական աշխատանք է տանում:

ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական կոալիցիայի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո, այդ մասին հայտնելով և անդրադառնալով Մոսուլի ազատագրմանն ուղղված հարձակումների հետ զուգընթաց  Ռաքքայի ազատագրման օպերացիային , Էշթոն Քարթերը նախազգուշացրել է,որ Մոսուլում և Ռաքքայում ԻԼԻՊ-ին միաժամանակ ճնշման տակ դնելով այդ խումբը հավանաբար փորձի Եվրոպայում ու ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներն ընդլայնելով վրեժխնդիր լինել:

Իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ , ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է.« ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նախապատրաստվում է հարձակում իրականացնել Ռաքքան ԻԼԻՊ-ից հետ վերցնելու համար»: Նա այդ օպերացիայում ներգրավված ուժերի մասին նշել է.«Սիրիայի տեղական ուժերը պետք է մասնակցեն այս օպերացիային»:

--- 

Galatv.am

ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը նոյեմբերին կրկին կբանակցեն

«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը երկարատեւ դադարից հետո հերթական նիստն է անցկացնելու նոյեմբերին: Հանդիպման հստակ օրն ու վերջնական օրակարգը դեռ հայտնի չէ»,- գրում է Die Welt-ի թղթակից Քրիստոֆ Շիլցը:

«Չնայած բարդ քաղաքական իրավիճակին, կան բավականին շատ թեմաներ, որոնցում հավասարապես շահագրգռված են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՆԱՏՕ-ն»,- հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը Die Welt-ի հետ զրույցում: Որպես օրինակ նա նշել է «զորավարժությունների ժամանակ թափանցիկությունը» եւ «օդային տարածությունում անվտանգության ուժեղացումը»:

«Մինչ այդ Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Այդ ժամանակ հայտնի կդառնա, թե որ պետությունները, բացի Գերմանիայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից եւ Կանադայից, կմասնակցեն մինչեւ հազար զինծառայողից բաղկացած 4 գումարտակների ռոտացիային, որոնք տեղակայված են Մերձբալթյան երկրներում եւ Լեհաստանում»:

«Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կհայտնի այն մասին, որ Լիտվայում տեղակայված իրենց գումարտակին կաջակցեն Ֆրանսիան, Բենիլյուքսի պետությունները եւ Նորվեգիան: Ռուսաստանը քննադատել է ՆԱՏՕ-ի զինծառայողների ներկայությունն իր սահմանների մոտ»,- ասվում է հոդվածում:

 

 Armedia.am

Հայաստանն ու Ռուսաստանը մարտական տանկերի արդիականացման ծրագիր են սկսել

Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ ԶՈւ Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր են սկսել: Տանկերը կհասցվեն Տ-72Բ4 մակարդակին` այդ տանկերով են մասնակից թիմերը հանդես գալիս «Տանկային բիաթլոնում», հաղորդում էPanARMENIAN-ը:

Ինչպես ասել է ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ տանկերի արդիականացման աշխատանքներն արդեն սկսվել են: Ըստ նրա, տանկերի ընդհանուր քանակն ու աշխատանքի ավարտի վերջնաժամկետը հստակեցված չեն, հայտնում է «Իզվեստիան»:

Ըստ «Իզվեստիայի» աղբյուրի, խոսքը տասնյակ տանկերի մասին է: Տ-72Բ4-ն ավելի լավ մանևրային բնութագրեր և մարտական ցուցանիշներ ունի: Հիմնական աշխատանքները կատարվում են Հայաստանում, ինչը թույլ է տալիս հայկական կողմին պակաս ծախսատար դարձնել գործընթացը, հետևաբար ավելի շատ տանկեր արդիականացնել:

Հայկական տանկերի շարժիչի հզորությունը կհասցվի 1130լ/վ, առանց վնասելու ռեսուրսը, ինչը հնարավոր է դարձել սառեցման համակարգի կատարելագործման շնորհիվ: Տ-72Բ4-ն լրացուցիչ կստանա հատուկ նախշ ունեցող նոր թրթուռներ, որոնք ավելի մանևրային են դարձնում ռազմատեխնիկան:

---