Հայաստանը ձգտում է Իրանի հետ առևտրի միջոցով բարելավել իր տնտեսական իրավիճակը
Ինչպես հաղորդում է Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, «The Christian Science Monitor» թերթի ինտերնետային կայքը հրապարակել է Գայանե Աբրահամյանի գրչին պատկանող վերլուծական հոդված,որում նշված է.«Թեհրանի նկատմամբ սահմանված շրջափակումների չեղարկմամբ Հայաստանի տնտեսական հույսերը մեծացել են Իրանի հետ առևտրի միջոցով այդ երկրի տնտեսական պայմանները բարելավելու համար»:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ավելի է մեծացնում Իրանի գրավչությունը ,որպես Հայաստանի առևտրային գործընկեր: Հայաստանը լավ ճանապարհ է Իրանի համար՝ իր արտադրանքները Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա արտահանելու համար և կարելի է ասել նպաստավոր հող՝ արևմուտքի ՝ Իրանի շուկա մուտք գործելու համար:
Իրանի գազի արտահանումների ազգային ընկերության տնօրեն՝ Ալիռեզա Քամելին ասել է.«Իրանը մտադիր է դեպի Հայաստան իրականացվող գազի արտահանումների ծավալը հնգապատկել և անհրաժեշտ ծրագիր է մշակվում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի ներմուծման համար»:
Հայաստանի, Իրանի ,Վրաստանի և ՌԴ-ի միջև կայացած քառակողմ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության եկան էներգետիկ միջանցք ստեղծելու շուրջ:
2016 թ. հունվարի 24-ին , ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է.«Մենք պետք է ամեն ինչ անենք Պարսից ծոցը Սև ծովին միացնելու համար»:
Իրանի ԶԼՄ-ները որոշ ժամանակ առաջ վկայակոչելով երկրի գազի արտահանումների ազգային ընկերության տնօրեն՝ Ալիռեզա Քամելիին գրել են.«Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան փոխադրելու վերաբերյալ բանակցություններ են տեղի ունեցել Իրանի ու Վրաստանի կառավարությունների միջև: Ռուսաստանի Գազպրոմ ընկերությունը կկառուցի Իրանից Վրաստան փոխադրող գազամուղը ,ինչը մտահոգել է այն մրցակիցներին,որոնք փորձում են իրենց դիրքն ամրացնել այս շուկայում:
Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է,.«Չի թվում ,որ Մոսկվան դեմ լինի Հայաստան արտահանվող իրանական գազի ծավալների մեծացմանը»:
Անցած ամիս, Վրաստանի էներգետիկայի նախարար՝ Կախա Կալաձեն հայտարարել է,թե Իրանի կողմից նախնական քայլերը կատարվելով հանդերձ, Ռուսաստանը մտադիր է վերջ դնել Հայաստանի տարածքով Վրաստանին ուղղված ռուսկան գազի մատակարարումներին:
Իրանի հետ համագործակցությունը կարող է հանգեցնել Հայաստանի ֆինանսական իրավիճակի ամրապնդմանը:
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդման համաձայն՝ Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի նախագիծը կիրագործվի 2018 թ.-ին:
Հայաստանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել Իրանը Վրաստանին միացնող միջանցքի կառուցման վերաբերյալ: Ի դեպ Հայաստանը նման նախագիծ է մշակել Չինաստանի հետ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման և այն մետաքսի ճանապարհին միացնելու համար:
ՀՀ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, Իրանի նախագահն ասել է.«Հետշրջափակումային շրջանում, բացվել են երկու երկրի տնտեսական համագործակցությունների ընդլայնման դռները»: