Կալաձե. Իրանից կարող ենք գազ ստանալ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i4240-Կալաձե._Իրանից_կարող_ենք_գազ_ստանալ_Հայաստանի_կամ_Ադրբեջանի_տարածքով
Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Իրան: Այս մասին փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 01:08 Asia/Tehran
  • Կալաձե. Իրանից կարող ենք գազ ստանալ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով

Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Իրան: Այս մասին փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կալաձեն ասել է, որ այցի շրջանակներում կհանդիպի Իրանի էներգետիկայի, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև` փոխնախագահի հետ:

Նրա խոսքով՝ խոսքը Իրանից բնական գազի ստացման մասին է, որը կարող կիրականացվել երկու ճանապարհով՝ Ադրբեջանով կամ Հայաստանով:

«Մեզ նաև շատ հետաքրքրում է իրանական գազի գինը, հասկանալու համար թե որքան է այն մրցունակ ներկայումս Վրաստանում գործող սակագների հետ», - հայտարարել է Կալաձեն: